Քաղաքական 13:38 25/11/2020 Հայաստան

Քաղտեխնոլոգ. Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ նստած է աթոռին, ուրեմն մենք չունեն 90-ականների ժողովուրդը, զինվորականը, մտավորականը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական հողերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի, հետագա բանակցություններում հնարավորությունների, վարչապետի աթոռը չլքելու, ռուսական կողմից ստացվող ուղերձների մասին Panorama.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

Panorama.am- Պարոն Հակոբյան, հաշվի առնելով ռուսական կողմի, այդ թվում նաև Վլադիմիր Պուտինի շուրթերով «Նիկոլ Փաշինյանի վատ բանակցող լինելու մասին» ուղերձները՝  հայկական կողմը ի՞նչ կարող է ակնկալել ԼՂ հարցով հետագա բանակցություններում։

Վիգեն Հակոբյան- Ռուսական կողմն, այո, ամենաբարձր, կարող ենք ասել հիմնականում Պուտինի մակարդակով ուղերձներ է հղում։ Ըստ էության, դրանց մասին պետք է խոսեր Լավրովը, բայց  իրավիճակն այնքան նուրբ է, որ Պուտինն է խոսում։ ՌԴ նախագահը, ըստ էության, փորձում է մինչև փաստաթղթի իրականացումն ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ մտքին չդնի թռնել ստանձնած պարտավորություններից, նա փաստում է, որ Նիկոլ Փաշինյանն այլ տարբերակ չուներ, քանի որ իրավիճակն արդեն կրիտիկական էր։

Բայց ամեն անգամ Վլադիմիր Պուտինը բացում է նոր նյուանսներ, որ Նիկոլ Փաշինյանը  ոչ կոմպետենտ ղեկավար էր, ինչի հետևանքով երկիրը պարտվեց պատերազմում, հսկայական մարդկային կորուստներ կրեց, կապիտուլյացիա արձանագրեց իր ձեռքով։ Այսինքն, Պուտինն այս պահին չի ոչնչացնում Փաշինյանին, բայց մյուս կողմից բոլոր հիմքերը նախապատրաստում է, որ Փաշինյանի ստորագրությամբ ստանձնած պարտավորություններն ի կատար ածելուց հետո նրան օր առաջ հեռացնեն պաշտոնից, առնվազն անմեղսուանակ անվանեն, կամ ոչ կոմպետենտ ղեկավար, իսկ որոշ դրվագներ կարող են գնահատվել գուցե նաև դավաճանություն։

Ես կարծում եմ, որ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ռուսներին, թուրքերին ու ադրբեջանցիներին այլևս պետք չլինի այդ հայտարարությունն ի կատար ածելու համար, որևէ արտաքին քաղաքական թել չի կարող լինել, որ Փաշինյանին կկարողանա պահել, եթե իհարկե, երկրի ներսում ցանկություն լինի նրան հեռացնել։

Իսկ երկրի ներսում կա որոշակի խավ, որը ժամանակի ընթացքում լավ նախապատրաստվել է հենց այսօրվա համար։ Նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանի ցանկացած գործողություն, նույնիսկ հող հանձնելը, նրանց թվում են զոմբիները, պողոսները, անուղեղները, ուղեղ ունեցողներ, բայց ինչ-ինչ հաշվարկներով առաջնորդվողները։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը առաջին ելույթներից մեկում խոսեց երկաթգծի մասին, փորձեց անհայրենիք բիզնես խավին ինչ-որ հույսեր տալ, ասել, գիտե՞ք, Ղարաբաղը բեռ էր, խանգարում էր ինչ-որ բիզնես ծրագրեր անել,  ճանապարհները բացել, հիմա երբ ԼՂ հարցը փակված է, ռուսների ասած ՚՚все будет в шоколаде՚՚։

Մի բան էլ ասեմ, մենք 90-ականներին հաղթեցինք, որովհետև ունեինք ամբիցիաներ ունեցող ժողովուրդ։ Ունեինք ժողովուրդ, որը ցանկանում էր անկախություն, որը պատրաստ էր տարածքները վերցնել, որը պատրաստ էր գին վճարել այդ նպատակների համար։ Հիմա, ցավոք սրտի, վերջին 2.5 տարվա, ու ոչ միայն 2.5 տարվա, վարած քաղաքականության, դրսից իրականացված նպատակաուղղված աշխատանքի «շնորհիվ» մենք ունենք ժողովրդի մի հատված, դժվարանում եմ ասել քանի տոկոսն է, որը պատրաստ է  պարտության, և ցանկացած հիմնավորում իր համար ընդունելի է, որպեսզի կարողանա իր վախկոտությունն ու ամբիցիա չունենալն արդարացնի։

Եթե կապիտուլացիոն ակտը ստորագրելուց երկու շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանն իր աթոռին նստած է, ուրեմն մենք չունեն 90-ականների ժողովուրդը, չունենք 90-ականների բարձրաստիճան զինվորականությունը, անվտանգության համակարգը, մտավորականությունը...

Panorama.am- Ստեղծված իրավիճակում  Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է արդյունավետ մասնակցել հետագա բանակցություններին։

Վիգեն Հակոբյան- Երկիրն այս պահին գտնվում է իզգոյացման մեջ։ Այս իշխանությունները որևէ բան չեն կարողանում անել, չկա ռեալ իշխանություն, սպասողական իրավիճակ է, թե երբ է այս ամենը փոխվելու։

Պետական ապարատը հիմա կամա, թե ակամա սաբոտաժ է անում, քանի որ բոլորը, այդ թվում պետական ապարատը սպասողական վիճակում է, թե երբ է այս իշխանությունը փոխվեու, բոլորը հասկանում են, հնարավոր չէ երկրի վերականգնման ճամփան սկսել այն քաղաքական թիմի ու ղեկավարի հետ, որը բառի բուն իմաստով տապալել է, խայտառակել է երկիրը, կապիտուլյանտ է, թե ֆիզիկապես, թե հոգեպես է  կապիտուլյանտ։ Այն փաստաթուղթը, որ ստորագրել է, ցույց է տալիս, որ ինչ դեմ են տվել խուճապահար ստորագրել է, դրա մասին է վկայում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին կետը, որն ընդհանրապես կապ չուներ պատերազմի թատերաբեմի հետ։

Իզգոյացումը, իմիջային հսկա անկումը բերել են նրան, որ երկրից դուրս Նիկոլ Փաշինյանի հետ որևէ մեկը լուրջ չի ուզում խոսել, հարգանք չկա նրա նկատմամբ։ Ես օրինակ հատուկ հետևում էի, նույն օրվա ընթացքում Երևան եկան Լավրովն ու Շոյոգուն, խոսեցին Նիկոլ Փաշինյանի հետ, ժեստերին, այդ ամեն ինչին, Մարիա Զախարովան տիպիկ որակում տվեց՝ դրամատուրգիա։ Դիվանագիտական լեզվով դա ուղղակի ստորացում էր։ Մի քանի ժամ հետո այդ մարդիկ Բաքվում էին, հանդիպում էին Ալիևի հետ։ Նկատեցիք, Շոյգուն զինվորական համազգեստով էր, տեսաք, թե ինչպես էր Լավրովը խոսում Իլհամ Ալիևի հետ, ինչպես էր նա խոսում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսինքն, մենք հիմա ունենք երկիր, որ իզգոյի կարգավիճակում է։

Գիտե՞ք, կարող է խղճան, ինչ-որ վարկային միջոցներ տան՝ հստակ իմանալով, որ չենք կարող այն վերադարձնել, կամ կարող են վարկեր տրամադրել առավել մեծ կախվածության մեջ գցելու համար, ավելի շուտ կարող են վերսկսկել 90-ականների բարեգործական ծրագրերը։

Հետագա բանակցությունների համար հիմա հնարավորինս շուտ երկրի իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է լինի նոր մարդ, որն իր արածի համար չամաչի, վիզը ծուռ չլինի։ Դուք մի նայեք, որ Փաշինյանը մեծ-մեծ խոսում է, իրականում դիսկոմֆորտի մեջ է, խոսեք հոգեբաների հետ, դրա մասին են խոսում թե եկեղեցում, թե անհետ կորածների ծնողների հանդիպումների ժամանակ նրա հայացքը,  էլ չեմ խոսում Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման կադրերը։ Ես նույնիսկ ասեցի, եթե Փաշինյանի ու Հարությունյանի հանդիպման լուսանկարը կամ տեսանյութը աշխատակազմից է դուրս եկել, ապա սաբոտաժ է, այն ցույց էր տալիս, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ երկու հպարտ քաղաքացին։

Իշխանության պետք է գան մարդիկ, որոնք որևէ առնչություն չունեն այս խայտառակության հետ, որոնց ձեռքերն ազատ են, չունեն հրապարակային ու ստվերային պայմանավորվածություններ, պարտավորվածություններ ոչ երկրի ներսում, ոչ էլ երկրից դուրս։ Պետք է գան մարդիկ, որոնք իսկապես պետք է փորձեն զրոյից սկսել բաց ճակատով։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Չեմ ուզում մտածել, որ մեր երկրում անիքնասերների, պղծվածների, դավաճանների այդքան մեծ խմբավորում կա․ Տ․ Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Սյունիքում վարչապետի խորհրդակցության կադրերն ու երկխոսությունը ուժային...
Աղբյուր` Panorama.am
20:28
Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ․ Մ․ Մինասյան
Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ՝ շոկի մեջ գտնվող մարզեր այցելելով։ Այս մասին Ֆեյսբուքի իր...
Աղբյուր` Panorama.am
20:23
Գեղամ Նազարյան․ Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը
 Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը։ Այս մասին գրում է «Ճշմարտություն սերունդների համար» նախագծի անդամ ...
Աղբյուր` Panorama.am
20:17
«Արա, գնում ա Փաշինյանը, բռնեեք », «Փաշինյանը փախավ, թուրքը փախավ», գորիսեցիները ճանապարհեցին Փաշինյանին
Գորիսի ճանապարհին կանգնած ցուցարարները Փաշինյանի ավտոշարասյունը տեսնելուն պես սկսեցին  բղավել ՝ «Արա, գնում ա Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հարուցված քրեական գործը կամ գործերն ապօրինի են և դրանց հիման վրա որևէ անձ չի կարող ձերբակալվել․ Գոհար Մելոյան
Հարուցված քրեական գործը կամ գործերն ապօրինի են և դրանց հիման վրա որևէ անձ չի կարող ձերբակալվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գեորգի Քոչարյանի մեկնաբանությունը՝ ՀԱՊԿ հայտարարության վերաբերյալ
Հաագայում ընթացող Քիմիական զենքի արգելման կազմակերպության /ՔԶԱԿ/ 25-րդ համաժողովին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել հայտարարությամբ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ժամը՝ 20։30 հավաքվում ենք իր կյանքի մեծագույն երազանք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ․ Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ՍՅՈՒՆԻՔԻ հետ, հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՅՍՕՐ 20։30 Հայրենադավն այսօր իր մասին...
Աղբյուր` Panorama.am
19:41
Իմքալյական պատգամավորը վայր է դրել մանդատը
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:23
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ՊՆ
Ապրիլի 20-ին և 21-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:...
Աղբյուր` Panorama.am
19:17
Կայացել է Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ հանդիպումը
 Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում  է ունեցել ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ15+00-կմ16+500 հատվածում (Էջմիածնի...
Աղբյուր` Panorama.am
19:09
Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան
Ապրիլի 20-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
19:01
Հայաստանի վարչապետը Հայաստանի ճանապարհներով կարող է անվտանգ երթևեկել միայն ռուսական զինվորական մեքենայի և դրոշի ուղեկցությամբ․ Է․ Ղազարյան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի  նախկինղեկավար Էդգար Ղազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է․ «Սա է այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Փաշինյան փախար»․ Գորիսում դիմավորեցին Փաշինյանին
Այս պահին Նիկոլ Փաշինյանը Գորիսում է։ Նրան ուղեկցում են մեծ քանակով ոստիկաններ։ Նրա այցին ընդառաջ քաղաքացիները բողոքի ակցիա են անցակցնում...
Աղբյուր` Panorama.am
18:41
Վահե Հակոբյանի փաստաբաններ. Ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների պաշտպանությանը
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանի փաստաբաններ՝  Ժիրայր Ղարագյոզյանն ու Էրիկ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գուրգեն Խաչատրյան. Թեև դժվարությամբ, այնուամենայնիվ մեզ հաջողվեց հաղթահարել ճգնաժամը Ucom-ում
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը իր ավտոշարասյունով քիչ առաջ անցավ Կապան-Գորիս ավտոճանապարհով,որտեղ մի քանի ժամ շարունակ սպասում էին շուռնուխցիները։...
Աղբյուր` Panorama.am
18:28
Բաշար ալ-Ասադը կրկին կառաջադրվի Սիրիայի նախագահական ընտրություններում
Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը առաջադրվել է նախագահի պաշտոնի համար, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ Գերագույն...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ռուբեն Մելիքյան. «Ողջունվածը» չունի՛ ԱԱԾ պետին ու Ոստիկանապետին «կտրուկ և հատուկ գործողությունների» հրահանգ տալու իրավունք
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդակցության տեսանյութն է...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վարշավայում ավարտվել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը
Վարշավայում ավարտվել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ ՝մեր երկու օլիմպիականների բացակայության պայմաններում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:14
Վահե Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Սյունիքի ընդունելության մասին. «Սառա, մի գնա այնտեղ, որտեղ քեզ բոլորը ճանաչում են»
«Քանի որ Նիկոլը մարդ է, ում մոտ առհասարակ բացակայում է տրամաբանությունը, ես դժվարանում եմ ասել, թե առհասարակ ի՞նչ է կատարվում Սյունիքի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Վահե Հակոբյան. Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել
Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին, ինչպես նաև ինձ ու կնոջս մինչև երեկո Նիկոլ Փաշինյանի հրահանգով պատրաստվում են ձերբակալել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:03
ՌԴ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել ԱՄՆ դեսպանատան 10 աշխատակցի
Ռուսաստանում բողոքի նոտա է հանձնվել ԱՄՆ փոխդեսպանին, ինչպես նաև հայտնի է դարձել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության 10 աշխատակցի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբանն ահազանգում է. Փաշինյանը միջամտում է քրգործին, «հսկող դատախազի» պես հանձնարարականներ է տալիս
Փաստաբան Ամրամ Մակինյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդակցությունը, որտեղ նրան իրազեկում են, որ քրեական գործ է հարուցվել։...
Աղբյուր` Panorama.am
17:54
Երկրի ղեկին հայտնված անձը պետությունը տանում է դեպի կործանում ... դա անում է անամոթաբար. Հասրաթյան
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է. «1991-ից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
17:49
Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
Մեղրիում բնակիչների՝ մեղմ ասած վատ ընդունելության արծանացած Նիկոլ Փաշինյանն իր դեմ բողոքի ակցիան համարում է օրենքի խախտում։ «Հստակ է,...
Աղբյուր` Panorama.am
17:31
ԱԱԾ. Բացահայտվել է Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Շիրակի մարզային վարչության աշխատակիցները,...
Աղբյուր` Panorama.am
17:31
Իրավապաշտպան. Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի մասնագիտական նկատառում. 1) Ի՞նչ գործ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Արցախում փոփոխություններ են կատարել «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
Արայիկ Հարությունյանն ապրիլի 21-ին ստորագրել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}