«Ծնողն ինչքան վատ դրության է հասել, որ կենդանի մարդուն տվել է, ասում է՝ դին տվեք, տանենք դնենք հողը»
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց։ Կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքված։
«Գոնե գերիներով զբաղվեն, մեղք են մեր գերիները։ Կիսագժված ենք, եթե չգտնենք՝ կգժվենք։
Գնանք տուն, ի՞նչ անենք։ Մեր երեխեքին ենք ուզում։ Երեխեքին հողի հետ է տվել»,- ասում են ակցիայի մասնակիցները։
«Այսօր այն երեխաները չկան, ովքեր դոշ էին տվել, կյանք էին տվել երկրի համար։ Ոչ մեկ չի ուզում մեր հարցին լուծում տա»,- նշեց ծնողներից մեկը։
Նրանք ասում են՝ չկա մի դեպք, որ իմանան տվյալ մարդու երեխուն գտել, տվել են իրեն։
«11 օրվա ծառայած երեխուն, 2 ամիս ծառայած երեխուն վերցրեցին ու տարան առաջնագիծ»,- նշեց ծնողը։
«Խնդրում ենք ԴՆԹ ապարատներ թող բերեն, չենք կարող տարիներով սպասենք, որ մեր երեխեքին... Ամեն մարդ իր երեխուն է ուզում, ամեն մեկն իր երեխու գերեզմանն է ուզում։
Մենք ուզում ենք մի բանով մեզ օգնեն։ Բայց մենք այսօր լքված ենք։ Ոչ ղեկավարությունն է ղեկավարություն։ Հասարակ ժողովուրդն առավոտյան 9-ից այստեղ է, Կարմիր խաչի դիմաց, հիվանդանոցներ, մորգեր, պաշտպանության նախարարություն։ Էլ մորգերում էլ տեղ չկա։ Գոնե շնորհք ունենան, ելնեն ու ասեն՝ այսօր չենք կարող հանդիպել»,- նշեց անհետ կորած զինվորներից մեկի հարազատը։
Ծնողներից մեկն ասաց, որ մեկ անգամ մասնակցել է Փաշինյանի հետ հանդիպմանը, սակայն այդ հանդիպումից ոչ մի բան չեն հասկացել, քանի որ հարցերին կոկրետ պատասխան չի տրվել։
«Ընդունում են 50-60 հոգու, ամեն մեկը հարց է տալիս, կոնկրետ պատասխան չի հնչում։ Ուզում էինք 15 ծնողով մտնել, հարցերը բարձրացնել, լուծում լսել։
Եթե մեր հարցերը կարողանում են լուծել, մնանք մեր կառավարության կողքին, եթե չէ, գնանք Ռուսաստանին կամ որ պետությանը խնդրենք, որ մեր հարցին լուծում տան։ Չգիտենք՝ ում դիմենք, որ լուծվի մեր հարցը։
Մենք տվել ենք առողջ երեխաներ, բա ո՞ւր են։ Պատկերացրեք՝ ծնողը ինչքան վատ դրության է հասել, որ կենդանի որդուն տվել են, ասում են՝ դին տվեք, տանենք դնենք հողը, որ լացելու տեղ ունենանք։ Այդ կարգի են հասցրել մարդկանց, որ դրան էլ են համաձայն։ Բայց դա էլ չեն տալիս»,- ասաց ծնողը։
Նշենք, որ ծնողներից մեկը հրավիրվեց կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորածների հարազատները փակեցին վարչապետի ճանապարհը
- Մինչ տարածքներն ափալ-թափալ հանձնելը, ՀՀ իշխանությունը պետք է լուծեր ռազմագերիների, անհետ կորածների հարցը. Արթուր Ղազինյան
- Վատթարագույնին էլ պատրաստ ենք, մենակ մեր երեխեքին գտնենք. անհետ կորած զինծառայողի հայր
- Երեխեքին խմացրել են, դուխովացրել, բերել կռվի դաշտ. անհետ կորած զինծառայողի հարազատ
- Տեղի է ունենում վարչապետի և անհետ կորածների հարազատների հանդիպումը
- Անհետ կորած զինծառայողների հարազատները դժգոհ են, որ Փաշինյանն այսօր ընդունելու է միայն 25 հոգու