Քաղաքական 18:41 26/11/2020 Հայաստան

Սոցիալական նոր ծրագրերի և ենթակառուցվածքային խնդիրների շուրջ ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագախի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ, բնակչության վերադարձին զուգահեռ, պետք է շարունակել բոլոր ջանքերի գործադրումը բնականոն կյանքի վերականգնման համար: Այդ համատեքստում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունների պատասխանատուները, «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրենը: Մասնավորապես նշվել է, որ առաջիկա մեկ շաբաթում հանրապետության ողջ տարածքում կվերականգնվեն էլեկտրամատակարարումը և կապը: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և կապի (բջջային և ինտերնետ) օգտագործումը սահմանափակ ծավալով կլինի անվճար:

Հունվարի 1-ից յուրաքանչյուր ընտանիք մեկ շնչի հաշվով (բացի աշխատանք ունեցողներից) կստանա նախապես հայտարարված ոչ թե 60, այլ 68 հազար ՀՀ դրամ պետական աջակցություն՝ վեց ամիս շարունակ: Սկսված է 68 հազար և, ՀՀ-ում սեփական գույք չունենալու պարագայում, հավելյալ ևս 15 հազար ՀՀ դրամի վճարման հայտերի ընդունումը. շուտով կսկսվի դրանց տրամադրման գործընթացը:

Առաջիկայում կմեկնարկի նաև անօթևան մնացած քաղաքացիներին մեկ շնչի հաշվով միանվագ գումարների տրամադրման հայտերի ընդունումը: Այն կիրականացվի երկու տարբեր սոցիալական ծրագրերով: Բոլոր այն ընտանիքները, որոնց բնակավայրերը հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 300 հազար ՀՀ դրամ, իսկ այն ընտանիքները, որոնց բնակարանները թշնամու հրետակոծության հետևանքով հնարավոր չէ վերականգնել, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 250 հազար ՀՀ դրամ պետական աջակցություն: Բացի այդ, անօթևան մնացած բոլոր ընտանիքները բնակվարձի կարիքները հոգալու համար մեկ շնչի հաշվով կստանան պետական դրամական աջակցություն՝ մինչև պետության կողմից նոր բնակարանների կառուցումը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է նեցուկ կանգնել իր յուրաքանչյուր քաղաքացուն՝ ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու համար: Քաղաքաշինության նախարարին նախագահի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ այն ընտանիքները, որոնց բնակարանները տուժել են թշնամու հրթիռահրետակոծությունից, արագացված ընթացակարգով կստանան անհրաժեշտ շինանյութ: Ա. Հարությունյանը հանձնարարել է վերականգնման աշխատանքներում ներգրավել նաև ՀՀ-ում գործող բոլոր այն շինարարական կազմակերպությունները, որոնք պատրաստ են Արցախում աշխատելու:

Նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է տարհանվող համայնքների, ինչպես նաև անօթևան մնացած և ՀՀ-ում ժամանակավոր ապաստան գտած բնակիչներին անհրաժեշտ աջակցության տրամադրման հարցերին և շեշտել, որ մինչև Արցախում համապատասխան բնակարանային պայմանների ստեղծումը նրանց կեցության հարցը պետք է լուծել ՀՀ-ում գտնվող հյուրանոցային և նմանօրինակ ծառայություններ մատուցող տնտնեսությունների միջոցով: 

Անդրադառնալով ուսումնական պրոցեսի վերսկսմանը՝ նախագահը նշել է, որ թե՛ դպրոցները և թե՛ մանկապարտեզները պետք է հնարավորինս կարճ ժամկետներում վերաբացվեն: Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ՝ շրջաններում արդեն վերաբացվել են մի շարք համայնքների դպրոցներ։ Նոյեմբերի 30-ին կսկսեն գործել մայրաքաղաքի համար 2 և համար 8 դպրոցները, իսկ մյուսները՝ մինչև տարեվերջ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
Պետական մարմինների աշխատակիցների միջև կանցկացվի հրաձգության հանրապետական մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մարմինների աշխատողների շրջանում առողջարարական ու մարզական աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
18:15
Դուք իմ հարցի հասցեատերը չեք, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը. Անի Սամսոնյանը՝ փոխվարչապետին
«Պարո՛ն Փաշինյան, նոյեմբերի 10-ից հետո, երբ  եռակողմ հայտարարությունն արդեն իրողություն էր, դուք իրականացրել եք եղած ինը կետերից...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ջանջուղազյանը հրաժարվեց պատասխանել՝ արդյո՞ք համահայկական հիմնադրամից նոր գումարներ կփոխանցվեն Կառավարությանը
«Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է շուրջ 170 մլն դոլար գումար։ Խնդրում եմ ներկայացրեք՝...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Թրամփը լքել է Սպիտակ տունը
Այսօր առավոտյան նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ժամեր առաջ, Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս պահը...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ղազինյան. Ավելի ցայտուն օրինակ է Շուշին
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Ինչու՞ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ո՞վ և ինչի՞ վրա հիմնվելով է որոշել երկրի շահի առկայությունը ճանապարհների բացման դեպքում.Արկադի Խաչատրյան
 Կառավարության հետ հարցունպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ճանապարհի ու երկաթգծի ապաշրջափակման հարցերով տեսակետներ ենք փոխանակել ռուսական կողմի հետ․ փոխվարչապետ
«Հունվարի 11-ի փաստաթղթից հետո ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով ադրբեջանական իր աղբյուրներին, գրեց, որ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի սպառնալիքներին. պատգամավորը՝ Փաշինյանին
«Պատերազմից հետո Ադրբեջանում հակահայկական ատելության խոսքի հռետորաբանությունն ահագնացել է, կան և՛ սպառնալիքներ, և՛ վտանգներ։ Հարց է...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՄԻՊ. Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի
Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը հայտարաույմ է, որ  Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022-ին «Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»
Թյուրքական խորհուրդը առաջարկել է  2022 թվականին «Շուշին հռչակել ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»: ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին
Հունվարի 20-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին,...
Աղբյուր` Panorama.am
16:26
«Բարի կար». Արցախցու արտադրանքին սպասելիս
Խոհանոցի սրբիչներ, սփռոցներ, անկողիներ, մանկական հագուստ, մեծահասակների համար նախատեսված մեծ չափսի հագուստներ. շուտով հայ սպառողը...
Աղբյուր` Panorama.am
16:24
Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԵԽԽՎ զեկուցող Վլադիմիր Վարդանյանը դատապարտում է Բելառուսում մահապատժի նոր դատավճռի կայացումը
ԵԽԽՎ գլխավոր զեկուցող, մահապատժի վերացման վերաբերյալ ԵԽԽՎ գլխավոր զեկուցող Վլադիմիր Վարդանյանը (Հայաստան, ԵԺԿ) դատապարտել է Բելառուսում Վիկտար...
Աղբյուր` Panorama.am
15:59
Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է
Հանցակազմի բացակայության հիմքով
Աղբյուր` Panorama.am
15:44
ՊԵԿ ղեկավարը չի եկել և չի պարզաբանել՝ ինչու է «Լիդիան Արմենիան» 2000-ից ավելի ջահեր ներկրել. Բագրատյան
«Երեկ ես իմ գլխավորած հանձնաժողովի աշխատանքների արդյունքներհը  ներկայացնելիս հայտնեցի, որ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը չի եկել...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած քաղաքացու անհետ կորած որդու դին գտնվել է
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի դարպասը մեքենայով կոտրած ու մուտք գործած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած զինծառայող որդու դին...
Աղբյուր` Panorama.am
15:18
Շիրակի երկու գյուղում իրականացվելու է բնակիչների տարհանումը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք...
Աղբյուր` Panorama.am
15:08
Խորհրդարանի վավերացրած համաձայանագիրը հակասում է ՀՀ մի շարք օրենքների դրույթներին
Այսօր ԱԺ-ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:04
Քաղաքագետ. «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. ««Նիկոլ» երևույթը մենք դեռ պետք է հասկանանք, քանի որ «Նիկոլ» անձից...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մարուքյանը կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանը. Ջավախյան
Գրող Լևոն Ջավախյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Որքան ամբիցիոզ, անամոթ ու իշխանատենչ պիտի լինի քաղաքական գործիչը, որ չսպասելով անգամ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է
«Ազատություն Ղարաբաղյան պատերազմում գերի ընկած բոլոր զինծառայողներին»։ Այս գրությամբ ցուցանակով շարունակվում է հայերի ակցիան ՌԴ ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Շուռնուխում խուճապ չկա, բայց բնակիչների շրջանում անհանգստություն ու մտավախություն կա. համայնքապետ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի հատվածը սահմանազատումներով պայմանավորված անցել է թշնամու հսկողության տակ, այսօր խուճապ չկա, չնայած...
Աղբյուր` Panorama.am
14:48
Մինասյան. Բարեկամ Իտալիան G-20-ին հրավիրել է ռազմական հանցագործ Ադրբեջանին, Հայաստանին՝ ոչ
«Միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախում հերթական պատերազմ սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորած և խեղված կյանքերի համար պատասխանատու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վրաստանը փետրվարին հնարավոր է վերականգնի կանոնավոր չվերթները
Վրաստանի կառավարությունը հնարավոր է փետրվարին վերացնի ավիահաղորդակցության արգելքը։ Հստակ ժամկետներ դեռևս չեն հաղորդվում, նշվում է, որ երկիր...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՊԵԿ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հանդիսացել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը
Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:29
Պատերազմին հաջորդող երկու ամիսներին կառավարությունը պետք է նոր անվտանգային ռազմավարություն ներկայացներ. Խաչատրյան
«Հանրությանը հուզող շատ հարցեր կան, և մենք պետք է այդ հարցերի պատասխանները գտնենք ու ներկայացնենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}