Քաղաքական 16:55 26/11/2020 Հայաստան

Նաիրա Կարապետյան. Հարցեր Արտաքին գործերի նորանշանակ նախարարին

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը գրում է.

«Հարցեր Արտաքին գործերի նորանշանակ նախարարին:

ԵԽԽՎ-ում աշխատած տարիների առիթ եմ ունեցել շփվելու Արա Այվազյանի հետ, և վստահ եմ, որ նրա արտահայտությունը, թե «ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, իսկ դիվանագիտության մեջ` ոչ», մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:

Ամենայն հարգանքով Ձեր անձի հանդեպ, խնդրում եմ, կպատասխանեք, թե ինչը հանգեցրեց պատերազմի, մասնավորապես`

- ում կողմից և ինչի արդյունքում զրոյացվեց Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը,
- որ և ում կողմից արված արտահայտություններն այսաստիճան սանձազերծեցին թշնամուն (այո, թշնամուն, և ոչ` հակառակորդին),
- երբ և ինչպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սկսեց դուրս մնալ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններից,
- ում կողմից և ինչպես առաջ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծումը ստորադասվեց Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար նախընտրելի լուծմանը` դիվանագիտական ամենաբարձր ամբիոններում և հանդիպումներում,
- ում կողմից և ինչի արդյունքում, և ամենակարևորը` ինչի դիմաց զրոյացվեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված համաձայնությունները, որոնց Ադրբեջանի համառ դիմացրության պայմաններում մենք հասել էինք Ապրիլյան պատերազմի մեր հաղթանակից հետո,
- երբ, ում կողմից և ինչպես փոխվեց հակամարտության տրամաբանությունը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից վերածվելով տարածքային վեճի,
- որն էր մեր պետական ռազմավարությունն ու մարտավարությունը Արցախյան հարցում, եթե, իհարկե, կար,
- ինչ վեկտոր էր ընտրել վերջին կառավարությունը արտաքին հարաբերություններում,
- և ի վերջո, ում կողմից և ինչպես փոշիացվեցին տարիների ընթացքում ստեղծված մեր ամուր հարաբերությունները ռազմավարական և բարեկամական գործընկերներ պետությունների հետ:

Սա հիմնական բովանդակային հարցեր են, որոնցից յուրաքանչյուրի տակ կան բազում ենթահարցեր:

Պարոն նախարար, խնդրում եմ, պատասխանեք այս հարցերին, որպեսզի հանրությանը պարզ դառնա, թե ինչու սկսվեց պատերազմը, և որն էր մեր դիվանագիտական աշխատանքը: Եվ տեղեկացրեք ժողովրդին, որ դիվանագիտությունը միայն ԱԳՆ-ի գործառույթը չէ, միջազգային հարաբերությունների մասին երկրի ղեկավարի արված ցանկացած արտահայտություն և ելույթ դիվանագիտության անբաժան մաս է, եթե ոչ` հիմնական մաս:

Խնդրում եմ, պատասխանեք, այլապես ես ինքս կպատասխանեմ:

Եվ վերջում բարեկամական մեկ խորհուրդ, պարոն նախարար: Մեր ցավալի պարտությունը, այս խայտառակ և թաքուն ստորագրված փաստաթղթով մեր հայրենիքի մի մասի կորուստը, մեր հայրենակիցների ցավը` հազարավոր զոհվածների, անհետ կորածների, վիրավորների և պատերազմի գերիների ամենօրյա խոշտանգումների համար, մի կոչեք «ձախողում», դա կրկնապատկում է ցավը:

Սա ձախողում չէ, պարտություն է, թեև` պարտադրված, անակնկալ, խաբված և դավաճանված, բայց` պարտություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:42
«Փաստ». «Իմքայլականները» այլ իրականության մեջ են
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը, օրակարգում ներառված էր 46 հարց: Արտաքուստ...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ ընտրվելու հարցը չի ընդգրկվել ԱԺ քառօրյայի օրակարգում. Որն է պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի ընտրության հարցը չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը պատրաստվում են արտահերթ ընտրությունների գնալ դաշինքով. Հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները պտտվում են, սակայն դեռ...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Փաստ». Արթուր Դավթյանը չի պատրաստվում իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար պատասխանատվությունը
«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Փաշինյանն ամեն գնով ցանկացել է Թորոսյանին պահել իր կողքին՝ որպես ՀԱԿ-ի հետ կապող օղակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաստատվեց մեր լուրը` առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանը հրաժարական ներկայացրեց...
Աղբյուր` Panorama.am
09:31
Լարսի ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
09:24
Սենոր Հասրաթյան. Ասես ապրում ենք անորոշության անապատում
ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Չգիտեմ ինչպես է ավարտվելու այս ամենը: Սակայն համոզված եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, վաղն...
Աղբյուր` Panorama.am
09:09
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան...
Աղբյուր` Panorama.am
23:16
Երկրաշարժ Վայոց ձորում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
23:15
Կիվիրյան. Մինչև Ռոբերտ Քոչարյանին հասնելը, Նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն
Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կատարյալ ցինիզմ է, որ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս...
Աղբյուր` Panorama.am
20:36
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 49 000 քաղաքացի
«Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է աշխարհում «բարոյական աղետի» մոտենալու մասին
Աշխարհը մոտենում է բարոյական աղետի, քանի որ վտանգի տակ է տարբեր երկրների բնակիչներին հավասար հիմքերով COVID-19 պատվաստանյութ տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
20:25
ՀՀ և ՌԴ ՍԴ նախագահները հեռախոսազրույց են ունեցել
2021 թվականի հունվարի 18-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանի և...
Աղբյուր` Panorama.am
20:18
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
19:56
Առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը նման կլինի առանց համեմունքի ճաշ եփելուն․ Սաբուրո Կավաբուչի
32-րդ ամառային օլիմպիական խաղերի երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Սահմանվել են ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոններ
  Սահմանվել են ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոններ։ Այս մասին նշված է Ռուսաստանում հայերի միության տարածած...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում նպաստները, կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում նպաստների, կենսաթոշակների վճարման...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ալինա Նիկողոսյան. Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները
Ալինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին Նիկողոսյանը...
Աղբյուր` Panorama.am
19:13
ԵՊՀ-ականները նախաձեռնել են զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու շարժում
Համալսարանականները նախաձեռնել են զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու շարժում։ Այս մասին Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Ճանաչենք մեր հերոսներին»․Կապիտան Արամ Արթուրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը՝ պատճառելով թշնամուն զգալի կորուստներ
«Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերզմի հերոսական դրվագները:...
Աղբյուր` Panorama.am
19:01
Կոլեկցիոներներն ու պատկերասրահի տերերը Մեծ Բրիտանիայից հանում են իրենց բազմամիլիոնանոց հավաքածուները
Կոլեկցիոներների և պատկերասրահների տերերի մի մասը  Brexit- ի ուժի մեջ մտնելուց առաջ Մեծ Բրիտանիայից հանել են իրենց բազմամիլիոնանոց...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան
«Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան։ Այս մասին հայտնում է կրթական հիմնադրամի մամուլի բաժինը։ ««Այբ»...
Աղբյուր` Panorama.am
18:44
Նմուշի համար մի մասնագետ չկա, որ ուզենա համագործակցի այս կառավարության հետ․բժիշկ-համաճարակաբանը՝ նորանշանակ նախարարի մասին
«Նմուշի համար մի մասնագետ չկա, որ ուզենա համագործակցի այս կառավարության հետ։ Բայց է՛ս տեսակ փրփուռներից կախվե՞լ...»,-ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
18:33
2021թ. բյուջեով ԱՀ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 10 մլրդ դրամ
Հունվարի 18-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և...
Աղբյուր` Panorama.am
18:19
2020 թ.-ին Հայաստանից 13290 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն է առաքվել Վրաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվությամբ՝ սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ամռանը Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour միջազագային խոշոր մրցաշարին
Ամռանը նախատեսված է  անցկացնել Grand Chess Tour  միջազագային խոշոր մրցաշար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Տասը նշանավոր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Աղդամում ականազերծման աշխատանքների համար ՌԴ-ն մասնագետների նոր խումբ է ուղարկել
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պիրոտեխնիկների լրացուցիչ խումբ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանի ականազերծման համար:...
Աղբյուր` Panorama.am
17:53
ՃՈ. Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա
Հանգստյան օրերին, հունվարի 16-ին և 17-ին, ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը և մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
17:47
ԱԻՊԾ-ն յոթ օրում զենք-զինամթերքի հայտնաբերման 77 կանչ է ստացել
Հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է
12:36 27/12/2020

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}