Քաղաքական 17:57 26/11/2020 Հայաստան

«Լավ եմ անում, ձենդ կտրի». հերթական մեղադրանքներն ԱԺ-ում

«Ռազմական դրությունն այսօր արդեն որևէ իրավական հենք չունի։ Ավելին, ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ ու խոչընդոտներ»,- խորհրդարանում ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

Նրա խոսքով, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, խոսելով այս զինադադարի մասին, հարցնում են՝ ի՞նչ է, դե՞մ եք ՌԴ-ի հետ համատեղ այս հայտարարությանը, Վլադիմիր Պուտինի ստորագրությանը.

«Էս ի՞նչ անհեթեթ ձևակերպումներ են, հարգելի ընկերներ։ Բացի այդ, իշխող քաղաքական ուժի պատգամավորների հայտարարությունները ԱԺ կայքում տեղադրվում են, ընդդիմադիրների քաղաքական հայտարարությունները՝ ոչ։ Էս ի՞նչ մոտեցում է, էս ի՞նչ վերաբերմունք է»։

Վահե Էնֆիաջյանի պնդմամբ, պահն իրոք օրհասական է, մինչդեռ քաղաքացիներին կեղծ տեղեկատվություն է հրամցվում։

«Խոսում եք, թե 121 համայնք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց իրականում 181 համայնքի մասին է խոսքը։ Հենց այս պահին, երբ մենք քննարկում ենք ռազմական դրություն չեղարկելու հարցը, Լաչինի տարածքում տեղահանում են գյուղեր, մարդիկ իրենց բնակավայրերն են այրում, և անհուսալի վիճակում են հայտնվում։ Ո՞ւր են պետական այրերը։ Մարդիկ իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել, ո՞ւր է պետական անգործունակների հավաքածուն»,- նշեց պատգամավորը։

ԱԺ փոխխոսնակը մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքերից մեկը, որն ԱԺ ամբիոնից հնչել էր ռազմական դրություն հայտարարելու ժամանակ՝ եկեք պայմանավորվենք մի բան, որ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք համարելու.

«Սա պատերազմի առաջին օրը հնչած թեզ է, էս ի՞նչ մեսիջ էր, ռազմի դաշտ գնացող քաղաքացուն էս ի՞նչ ուղերձ էր տրվում...։ Էդ, որ ընդդիմության մասին եք խոսում, մենք համերաշխության կոչեր ենք արել, միասնական ենք եղել, ոչ մի քննադատություն չի հնչել մեր կողմից, բարեգործություններ ենք արել, ջոկատներ կազմավորել։ Ի տարբերություն իշխանականների, ԲՀԿ-ի պատգամավորներն իրենց աշխատավարձներն ուղղել են հիմնադրամին։ Չի կարելի ընդդիմության հասցեին հիմա մեղադրանքներ հնչեցնել»։

Ըստ պատգամավորի, զավեշտ է, որ պարտված իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը։ Ապա, ձայնը փոքր-ինչ բարձրացնելով Վահե Էնֆիաջյանը նշեց՝ հազարավոր զոհեր ունենք, տարածքներ ենք կորցրել և ոչ մի հարց չենք լուծել։

Իշխանական պատգամավորներից մեկը տեղից արձագանքեց Վահե Էնֆիաջյանի խոսքին, որին ի պատասխան վերջինս ասաց.

«Լավ եմ անում, ձենդ կտրի, բան ունես ասելու, արի էստեղից ասա»։

Ապա, շարունակելով խոսքը, ԱԺ փոխխոսնակը վստահեցրեց, ինքը միշտ բոլորի հանդեպ հարգանքով է եղել, բայց այժմ պետք է արձագանքի հնչած մեղադրանքներին։

«Հայտնի օրը, ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ արտգործնախարարն ասաց՝ ես շտապում եմ, հնարավորություն չունեմ, գործեր ունեմ շատ կարևոր, պետք է մեկնեմ։ Նիկոլ Փաշինյանի հետ մոտավորապես մի ժամ ժամանակ ենք ունեցել քննարկելու, և մեր հարցերը եղել են շատ հստակ...։ Վստահ եմ՝ ժամանակ կունենանք բոլոր մանրամասներին ավելի հանգամանալից անդրադառնալու, թե խի էր էդ իրավիճակը և ինչ ձևակերպումներ են եղել։

Երբ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի վրա է պատասխանատվությունը, դա միանշանակ է։ Ինչքան պետք է այս պարտված, ձախողված իներցիան շարունակվի։ Դավաճանական գործողություններ են եղել, մե՞կն ենք ունեցել, երկո՞ւսը, երե՞քը..., դրա հետևանքով հազարավոր մահեր են եղել...։ Էդքան խոսում ենք, որ հակապետական, հակահայկական կառույցներ կան ՀՀ-ում, ե՞րբ է վերջ դրվելու այդ ամենին, որքա՞ն են այսպես շարունակելու»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։

Եվ խոսքի վերջում, Վահե Էնֆիաջյանը նշեց՝ պետք չէ հեգնանքով խոսել ընդդիմության մասին այն դեպքում, երբ որևէ մեկը հաշվի չի առել ընդդիմախոսների կարծիքը, երբ օպոնենտների դեմ քրգործեր են հարուցվում.

«Փառք ու պատիվ հայ զինվորին, փառք ու պատիվ հայրենիքի համար իրենց կյանքը զոհածներին։ Իսկ նրանք, ովքեր ունեցան բացթողումներ ու ձախողումներ, և այս խայտառակ իրավիճակը արձանագրեցին որպես իրողություն, պատասխան են տալու»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:52
Ջանջուղազյանը հրաժարվեց պատասխանել՝ արդյո՞ք համահայկական հիմնադրամից նոր գումարներ կփոխանցվեն Կառավարությանը
«Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է շուրջ 170 մլն դոլար գումար։ Խնդրում եմ ներկայացրեք՝...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Թրամփը լքել է Սպիտակ տունը
Այսօր առավոտյան նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ժամեր առաջ, Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս պահը...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ղազինյան. Ավելի ցայտուն օրինակ է Շուշին
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Ինչու՞ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ո՞վ և ինչի՞ վրա հիմնվելով է որոշել երկրի շահի առկայությունը ճանապարհների բացման դեպքում.Արկադի Խաչատրյան
 Կառավարության հետ հարցունպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ճանապարհի ու երկաթգծի ապաշրջափակման հարցերով տեսակետներ ենք փոխանակել ռուսական կողմի հետ․ փոխվարչապետ
«Հունվարի 11-ի փաստաթղթից հետո ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով ադրբեջանական իր աղբյուրներին, գրեց, որ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի սպառնալիքներին. պատգամավորը՝ Փաշինյանին
«Պատերազմից հետո Ադրբեջանում հակահայկական ատելության խոսքի հռետորաբանությունն ահագնացել է, կան և՛ սպառնալիքներ, և՛ վտանգներ։ Հարց է...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՄԻՊ. Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի
Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը հայտարաույմ է, որ  Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022-ին «Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»
Թյուրքական խորհուրդը առաջարկել է  2022 թվականին «Շուշին հռչակել ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»: ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին
Հունվարի 20-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին,...
Աղբյուր` Panorama.am
16:26
«Բարի կար». Արցախցու արտադրանքին սպասելիս
Խոհանոցի սրբիչներ, սփռոցներ, անկողիներ, մանկական հագուստ, մեծահասակների համար նախատեսված մեծ չափսի հագուստներ. շուտով հայ սպառողը...
Աղբյուր` Panorama.am
16:24
Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԵԽԽՎ զեկուցող Վլադիմիր Վարդանյանը դատապարտում է Բելառուսում մահապատժի նոր դատավճռի կայացումը
ԵԽԽՎ գլխավոր զեկուցող, մահապատժի վերացման վերաբերյալ ԵԽԽՎ գլխավոր զեկուցող Վլադիմիր Վարդանյանը (Հայաստան, ԵԺԿ) դատապարտել է Բելառուսում Վիկտար...
Աղբյուր` Panorama.am
15:59
Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է
Հանցակազմի բացակայության հիմքով
Աղբյուր` Panorama.am
15:44
ՊԵԿ ղեկավարը չի եկել և չի պարզաբանել՝ ինչու է «Լիդիան Արմենիան» 2000-ից ավելի ջահեր ներկրել. Բագրատյան
«Երեկ ես իմ գլխավորած հանձնաժողովի աշխատանքների արդյունքներհը  ներկայացնելիս հայտնեցի, որ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը չի եկել...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած քաղաքացու անհետ կորած որդու դին գտնվել է
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի դարպասը մեքենայով կոտրած ու մուտք գործած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած զինծառայող որդու դին...
Աղբյուր` Panorama.am
15:18
Շիրակի երկու գյուղում իրականացվելու է բնակիչների տարհանումը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք...
Աղբյուր` Panorama.am
15:08
Խորհրդարանի վավերացրած համաձայանագիրը հակասում է ՀՀ մի շարք օրենքների դրույթներին
Այսօր ԱԺ-ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:04
Քաղաքագետ. «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. ««Նիկոլ» երևույթը մենք դեռ պետք է հասկանանք, քանի որ «Նիկոլ» անձից...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մարուքյանը կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանը. Ջավախյան
Գրող Լևոն Ջավախյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Որքան ամբիցիոզ, անամոթ ու իշխանատենչ պիտի լինի քաղաքական գործիչը, որ չսպասելով անգամ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է
«Ազատություն Ղարաբաղյան պատերազմում գերի ընկած բոլոր զինծառայողներին»։ Այս գրությամբ ցուցանակով շարունակվում է հայերի ակցիան ՌԴ ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Շուռնուխում խուճապ չկա, բայց բնակիչների շրջանում անհանգստություն ու մտավախություն կա. համայնքապետ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի հատվածը սահմանազատումներով պայմանավորված անցել է թշնամու հսկողության տակ, այսօր խուճապ չկա, չնայած...
Աղբյուր` Panorama.am
14:48
Մինասյան. Բարեկամ Իտալիան G-20-ին հրավիրել է ռազմական հանցագործ Ադրբեջանին, Հայաստանին՝ ոչ
«Միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախում հերթական պատերազմ սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորած և խեղված կյանքերի համար պատասխանատու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վրաստանը փետրվարին հնարավոր է վերականգնի կանոնավոր չվերթները
Վրաստանի կառավարությունը հնարավոր է փետրվարին վերացնի ավիահաղորդակցության արգելքը։ Հստակ ժամկետներ դեռևս չեն հաղորդվում, նշվում է, որ երկիր...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՊԵԿ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հանդիսացել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը
Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:29
Պատերազմին հաջորդող երկու ամիսներին կառավարությունը պետք է նոր անվտանգային ռազմավարություն ներկայացներ. Խաչատրյան
«Հանրությանը հուզող շատ հարցեր կան, և մենք պետք է այդ հարցերի պատասխանները գտնենք ու ներկայացնենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:23
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ՀՀ մարզերի ֆերմերներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ՀՀ մարզերի ֆերմերներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն
Աղբյուր` Panorama.am
14:18
Արկադի Խաչատրյանը խնդրում է տրամադրել կորոնավիրուսի պայքարի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեղյակ եք, դեռևս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}