Հասարակություն 12:57 26/11/2020 Հայաստան

Զինծառայողն ասում է՝ «Մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են»

Պաշտպանության նախարարության դիմաց կրկին հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները, հարազատները։

ՊՆ բարոյահոգեբանական ապահովման բաժանմունքի պետն ասաց, որ նորություն կարող է լինել  կոնկրետ տարածքներում գործողություններ անելուց հետո։

«Արդյունքը, նորությունը կախված է կոնկրետ տարածքում գործողությունից»,- նշեց նա։

2002 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանի հայրն ասաց, որ տղան վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 29-ին Ջաբրայիլից, հետո գնացել են Հադրութ։ Հոկտեմբերի 7-ին նկարվել է, ամիս 8-ից լուր չունեն։

«Նկարվել է ընկերոջ հետ։ Ընկերը վիրավոր է։ 4-5 անգամ փակ համարով զանգել են գիշերային ժամերին։ Ասում ենք ալո, ձայն չեն հանում։ Մտածում ենք՝ երեխես լինի, վախից չի խոսում, չգիտեմ։ Ասացինք, ասում են՝ մենք չենք կարող օգնել։ Պետք է ոստիկանություն գնամ։ Ամեն տեղ գնացել եմ, Հոկտեմբերյան, Մարտունի, հեռու տնից՝ մորգերով։ Այսօր եկել եմ այստեղ, տեսնեմ ինչ կլինի»,- ասաց նա։

Ծնողներից մեկը որդուց լուր չունի հոկտեմբերի 13-ից, վերջին անգամ Հադրութի շրջանում է եղել։

Լյովա Մնացականյանի որդին 29 տարեկան է, 4-5 հոգով են եղել, սնունդ, զենք են տարել առաջնագիծ Հադրութի ուղղությամբ, այլևս տեղեկություն չունեն։

«Որտե՞ղ փնտրենք։ Ուր գնում ենք, նույն բանն են ասում»,- նշեց ծնողը։

Զինծառայողի  հարազատ Մանուկ Խաչատրյանը այլ խնդիրների մասին բարձրաձայնեց։ Նա նշեց, որ տարբեր զորամասերի, հատկապես ՊԲ,  շատ  զինծառայողներից ահազանգ են ստացել, որ մշտական տեղակայման վայրեր չունեն։

«16-17  օրը բավական շատ ժամանակ է  զբաղվել տարրական պայմանների ապահովմամբ. զինվորները քնում են գետնին, չունեն կենցաղային նորմալ պայմաններ։ Ծնողներն ահազանգում են, որ իրենց երեխաներն ունեն թեթև քերծվածքներ, բայց բժշկական աջակցություն չեն ստանում։
Հասկանալի է իրավիճակը, բայց զինվորներն էլ ուզում են ընդամենը պատշաճ կազմակերպված վերաբեմունք, բուժզննում։ Մեծ հաշվով բանի տեղ դնող չկա»,- ասաց նա։

Զինծառայողի մայր Լուսինե Հարոյան ասաց, որ տղան ծառայել է Արցախում՝ Արա լեռում, որն այժմ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Իմ տղայի զորամասն այլևս չկա։ Հիմա իմ տղան Մարտունիում է։ Իրենց լավագույն դեպքում տեղակայում են դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ չեն կարող լինել անկողիններ, գետնին են քնում։ Լավագույն դեպքում կարող են տրամադրել քնապարկեր։ Հիմա երեխաներին տանում են դիրքեր փորելու, նորից մարտական հերթապահության, կրակային դիրքեր։

Մեր պահանջն է՝ երեխաներին պատշաճ բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերվի»,- նշեց զինվորի մայրը։

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ երեխաները հյուծված են, նույնիսկ Արցախի նախագահն է իր ելույթում ասել, ինչի՞ մինչև այժմ երեխաներին չի տրվում հանգիստ, չեն անցնում բուժզննում։

«Մենք համաձայն ենք՝ մեր միջոցներով տանել մեր երեխաներին բուժզննման, ապահովել իրենց հանգիստը գոնե 15-20 օր ժամկետով»,- նշեց զինվորի մայրը։ 

Ծնողներն ասում են՝  այս պահին իրենց հետաքրքրում է իրենց երեխաների առողջական վիճակը, պետք է շուտափույթ վերադառնան, գոնե ապաքինվեն, հանգստանան, իսկ հետագա ծառայությունից չեն խուսափում։ 

«Տղաս ասում է՝  մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են։ ... Իրենց մասին այսօր ոչ մեկ չի հիշում։ Մարդն արժեք չունի, հատկապես հայ զինվորը։ Ամենավերջին էա՞կ է, որ  ուշադրության էլ արժանի չէ։ Միայն գործիք է։ Մեղք ենք այդ երեխաները՝ անտառային կենդանիների, դիվերսանտների հարևանությամբ են։ ... Մարտակերտի շրջանում են։

Բոլորը հազում են, գիպային վիճակում են։ Գետնի վրա են քնում։ Սրան էին արժանի՞, որ անտառային կենդանիների և փտած դիակների կողքին են մնում։ Արդյո՞ք դա է մեր պատկերը, որ հայ զինվորին այսօր մոռացել ենք, իրենց մասին ոչ ոք չի հիշում»,- նշեց ծնողներից մեկը։ 

Ծնողներից մեկն ասաց, որ իրենք պահանջել են հանդիպում պաշտպանության նախարարի հետ, ձևակերպել են իերնց պահանջները գրավոր՝ արձակուրդի, հանգստի ապահովում զինծառայողներին,  հետագայում որ զորամասերում են շարունակելու ծառայությունը։

«Հանդիպման ժամկետ չի նշվել, կտեղեկացնեն»,- նշեց ծնողը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}