Հայաստանում հայտնաբերվել է ռուս զինվորի դի
Հայաստանի տարածքում ՌԴ պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ առանց բռնության նշանների։ Մարմինը հայտնաբերվել է զորամասի տարածքից դուրս, կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովը, իրավապահ մարմինների հետ համատեղ, հետաքննում է պայմանագրային զինծառայողի մահը: Զինծառայողի մարմինը գտել է ծառայակիցը՝ զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում: Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չկան։
Ըստ աղբյուրի, այս պահին միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են:
Հարակից հրապարակումներ`
- Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը. Ուրիխանյան
- Ստեփանակերտցիները ՌԴ խաղաղապահների հետ նշել են Խաղաղապահների օրը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում