Այստեղ մեր հայրենիքը վերջանում է ժողովուրդ, հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում․ Նաիրա Զոհրաբյան
«Ինձ զանգահարող սոթքեցին ասաց, որ ջարդել են դարպասները և բնակիչների շրջանում խուճապ կար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն իր կուսակից ընկերների հետ գտնվում է Սոթքում։
«Մենք ամեն օր տեղեկանում ենք, որ այս գյուղն էլ, այս հատվածն էլ, մյուսն էլ պիտի հանձնվի թշնամուն։ Երեկ մենք լսեցինք ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, ես անհարմար եմ զգում, այսօր ես նրան խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր՝ Արցախի հերոսի կոչումը տանել Եռաբլուր, և այնտեղ մի բուռ հող ուտել։ Էդ ի՞նչ էր նշանակում՝ մեզ դուրս հրավիրեցին, մենք տեղյակ չենք, դե հիմա էդպես եղավ, սա ի՞նչ է, այսինքն՝ մենք թիզ-թիզ հող ենք տալիս։ Այստեղ մեր հայրենիքը վերջանում է ժողովուրդ, հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով պաշտոնական և հասարակական իրարամերժ տեղեկատվության տարածմանը, պատգամավորն ընդգծեց․
«Արծրուն հովհաննիսյանական սուտը, պատերազմի 44 օրերի ընթացքում, բերեց, մեր հայրենիքի սահմանը հասցրեց այ այստեղ։ Մի պահ այդ ստի ստոպը պետք է սեղվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ