Իրավունք 17:15 27/11/2020 Հայաստան

ՀՀ դատախազությունն ապացույցներ է հրապարակել պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկիչների մասնակցության մասին

ՀՀ դատախազությունը նոր փաստեր է հրապարակել Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած ահաբեկիչների և վարձկանների վերաբերյալ: Գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է.

«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ, ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ:

Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները:

Վերոգրյալի հիման վրա 2020թ. հոկտեմբերի 12-ին քրեական գործի նյութերով՝ միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով 2020թ. հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին մասնակցող վարձկան՝ 1988թ. ծնված, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Սարմադի քաղաքին հարակից Աթմի գյուղի բնակիչ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, իսկ  նոյեմբերի 2-ին` ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Իդլիբ նահանգի Ջսեր Ալ Շահուր քաղաքի Ալ Զիեդիե գյուղի բնակիչ 03.05.1975թ. ծնված Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:

Պատշաճ դատավարական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին կետով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին կետով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած ռազմական գործողություններին մի շարք այլ վարձկանների մասնակցության, մասնավորապես՝ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Ահմադ Ալ-Տայեբի /35 տարեկան, բնակվում է թուրքական Ռեյհանիյը քաղաքում/, Աբու Սթեֆ Ալ-Հինդավիի /35 տարեկան/, Աբու Դիաբ Հալաբիի /30 տարեկան/  վերաբերյալ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել նշված անձանց ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Հետագա նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, «Աբու Համշա» մականվամբ Մուհամմադ Ալ-Ջասիմի /ծնված 1985թ.,/ կողմից նյութական հատուցման դիմաց Սիրիայի Արաբական Հանրապետությունում շուրջ երկու հազարից ավելի վարձկաններ հավաքագրելու, նրանց Ադրբեջան տեղափոխելու, ԱրՀ-ի և ՀՀ-ի դեմ վարվող պատերազմում ներգրավելու, այդ թվում՝ տեղում գործողությունները ղեկավարելու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա 2020թ. նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել Մուհամմադ Ալ-Ջասիմին ՀՀ քրեական օրենսգրքի 38-389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 395-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները հիմնավորում են  պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի Հանրապետության տարածքում միջազգաին ահաբեկչական խմբավորությունների անդամ ծայրահեղական ահաբեկիչների, վարձկանների ներկայությունը և Ադրբեջանի ԶՈՒ կազմում ակտիվ մասնակցությունը ռազմական գործողություններին և Արցախի բնակչության դեմ իրականացված ռազմական հանցագործություններին: Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարության ընդունումից հետո  հակամարտության գոտուց վերջիններիս հեռացվելու վերաբերյալ  առկա չէ  որևէ տվյալ: 

Ավելին, ըստ հրապարակվող տեղեկությունների՝ միջոցներ են ձեռնարկվում ահաբեկչական խմբավորումների տեղակայման և վարձկանների հավաքագրման հիմնական կենտրոններից մեկը հանդիսացող՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջաններից կազմակերպված ձևով անձանց Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ տեղափոխման և հաստատման վերաբերյալ: Վերջինս, իրականությանը համապատասխանելու դեպքում, ըստ էության, կարելի է գնահատել որպես տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենտրոնացման, դրանով իսկ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության, տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության սպառնալիքների մեծացմանը, հարաբերական խաղաղության խաթարմանը միտված քայլ:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր գործընկեր երկրների, կազմակերպությունների ղեկավարներին միջազգային համագործակցության շրջանակներում պարբերաբար առաքվող նամակներով, ընթացքում ձեռք բերվող փաստական տվյալների փոխանցմամբ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով նման դրսևորումների վրա՝ վերահաստատում է իր պատրաստակամությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով լայն համագործակցություն ծավալելու միջազգային ահաբեկչության տարածման, տարածաշրջանում ահաբեկչական նոր կենտրոնների ստեղծման և ամրապնդման փորձերը կանխելու, դրանցում ներգրավվող անձանց հայտնաբերելու և պարտադիր պատասխանատվության ենթարկելու հարցում»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:45
Սուրբ Սարգսի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են
Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է։ Այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված...
Աղբյուր` Panorama.am
17:42
Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունների վրա. Գեղամ Նազարյան
«Մենք ունենք երկիր, որը վերականգնվելու համար գործուն աջակցության կարիք ունի, և դրան խանգարող մի խոչընդոտ կա ՝ Նիկոլի հանցավոր...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մարինե Սուքիասյան. Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Լ. Մակունցին և Վլ....
Աղբյուր` Panorama.am
17:29
Արցախի ԱԺ խմբակցություններում ավարտվել են պետբյուջեի օրինագծի քննարկումները
Հունվարի 23-25-ը «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին նախագիծը» քննարկվել է Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ»,...
Աղբյուր` Panorama.am
17:23
Արման Ղուկասյան. ԱԺ ամբիոնից մատ թափ տալով հայտարարություններ անող Փաշինյանը նախ պետք է մտածի արցախցիների խնդիրների մասին
«Պատերազմի օրերին արցախցիների 99 տոկոսը դուրս է եկել իրենց տներից՝ հագներին ունենալով միայն իրենց շորերը, չվերցնելով իրենց հետ ոչինչ։...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ինչո՞ւ է թանկացել ձեթը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վրաստանի ՆԳՆ-ն Մառնեուլում հայկական բեռնատարերը վնասելու դեպքով քրեական գործ է հարուցել.Վրաստանում ՀՀ դեսպանատուն
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որոմ ասվում է. «Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա...
Աղբյուր` Panorama.am
17:10
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ առավել շահավետ պայմաններով: Բանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սոցիալական աջակցության ի՞նչ տարբերակներ կան ԼՂ-ից տեղահանվածների համար․ ՄԻՊ ուղեցույցը
Մարդու իրավունքների պաշտպանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից...
Աղբյուր` Panorama.am
16:55
ԵԽԽՎ զեկուցող․ Ռազմագերիների հետ կապված իրավիճակը հուսահատորեն ծանր է
«Հուսահատորեն ծանր իրավիճակ է»,-այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Առաջընթացի զեկույցի ժամանակ հայտարարեց զեկուցող...
Աղբյուր` Panorama.am
16:42
Փետրվարի 5-ին Ղազախստանում Հայաստանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը...
Աղբյուր` Panorama.am
16:22
Զարիֆը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանին՝ վերջին հաղթանակների կապակցությամբ
Այցով Բաքվում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ողջունել է Ադրբեջանի նախագահի՝ «Կովկասում համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
16:01
Շուշիի քաղաքապետ. Ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին քաղաքի ընկնելու նախորդ օրերին տեսածն ու լսածը հանգիստ չեն տալիս։ Հարցեր ունի, հնչեցնում է, պատասխաններ դեռ...
Աղբյուր` Panorama.am
15:40
Էդմոն Մարուքյանի ակցիան Ստրասբուրգում․ Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկին ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը...
Աղբյուր` Panorama.am
15:32
Հայ ռազմագերիների հայրենադարձության հարցի քննարկումը չընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որն անցկացվում է հիբրիդային տարբերակով՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
15:27
Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարգավիճակի որոշման գործում.Արմեն Գրիգորյանը՝ Ջեյք Սալիվանին
Հայկական կողմը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ղարաբաղի կարգավիճակի որոշման գործում:...
Աղբյուր` Panorama.am
15:01
Պարոն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հաջորդ հակահայկական նպատակը. Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին․ «Պարոն Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Էրդողանը քննադատում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ Արցախի պատերազմի պատճառով Թուրքիային ԱԹՍ-ների տեսախցիկներ չվաճառելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է երկրի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին «վատ հարևաններ» լինելու համար` թուրքական անօդաչու...
Աղբյուր` Panorama.am
14:55
Yereva.Today. Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար
Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բեռներ փոխադրող 30 ից...
Աղբյուր` Panorama.am
14:51
Փաստաբաններ. Վահե Հակոբյանի դեմ սկսված գործընթացը բավական հեռու է իրավական տիրույթից
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը  և Ժիրայր Ղարագյոզյանը տարածել են հայտարարություն, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ուկրաինայի ԱԳ նախարարը Ռուսաստանին անվանել է թշնամի, Նավալնիին՝ ընկեր
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պաշտպանում է Ալեքսեյ Նավալնիին ազատելու կոչերը, քանի որ նա Ռուսաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Քաղաքագետ. Տոնոյանն այնպես է խոսում, կարծես հաղթանակած բանակի հրամանատար լինի
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով «Մեդիամաքս»-ին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տված հարցազրույցին,...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել
Արցախում հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում...
Աղբյուր` Panorama.am
14:30
Խաժակյան. Երևանի սրտում տեղի է ունենում ապօրինություն
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ահազանգում է Երևանի սրտում՝ Օպերայի և բալետի թատրոնի շենքից քիչ հեռու...
Աղբյուր` Panorama.am
14:24
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու գործում
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ներքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:19
Ինչո՞ւ է «Իսկանդերը» Շուշիի վրա կրակել, ինչո՞ւ դրանով հարված չի հասցվել ադրբեջանական թիրախներին. Հակոբյան
«Ուղիղ 100 տարի առաջ, երբ Շուշին հայաթափվում էր, թուրքերի խորհրդով էր արվում։ Եվ այսօր էլ թուրքերը հասկանում են Շուշիի ստրատեգիական...
Աղբյուր` Panorama.am
14:07
Թուրքիայում հայ համայնքի երիտասարդները հանդիպել են Էրդողանի գրասենյակի ղեկավարի հետ
Հունվարի 22-ին Թուրքիայի հայ, հույն, ասորի և հրեա համայնքների երիտասարդները Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահի գրասենյակի ղեկավարներից...
Աղբյուր` Panorama.am
13:58
Թուրքիայում թողարկվել է Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ` ներառյալ Արցախը․ թուրքագետ
Թուրքիայում թողարկվել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ։ Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։...
Աղբյուր` Panorama.am
13:45
Լուկաշենկոյի երկրպագուն ներխուժել է հոկեյի դաշտ ու համբուրել նրա շուրթերը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրպագուն դիմել է ծայրահեղ քայլի՝ նախագահի հետ սելֆի անելու համար։ Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}