Տնտեսություն 18:10 27/11/2020 Հայաստան

Նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին․ վարչապետը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին՝ կատարած աշխատանքի համար, գոհունակություն հայտնել համատեղ աշխատանքից և հավելել, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Տիգրան Խաչատրյանի ներուժը դեռևս կներգրավվի տնտեսության հետագա զարգացման գործում:

Կառավարության ղեկավարը հաջողություններ է մաղթել Վահան Քերոբյանին հետագա գործունեության մեջ և նշել.

«Պարոն Քերոբյանը պետական համակարգ է գալիս մասնավոր հատվածից: Վերջին անգամ, երբ մենք առնչվել ենք միմյանց հետ, դա եղել է այն առիթով, որ պարոն Քերոբյանը քննադատում էր կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել կառավարությունում և ոչ միայն բարձրաձայնել, այլև անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ»:

Վարչապետի խոսքով՝ Վահան Քերոբյանի թեկնածության շուրջ քննարկումներ է ունեցել Արդյունաբերողների և գործարարների միության, Ազգային ժողովի գլխադասային երկու հանձնաժողովների հետ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս բանաձևը, կոմբինացիան նախարարի կարգավիճակում առավել էֆեկտիվ կդարձնի պարոն Քերոբյանի աշխատանքը: «Սա, ըստ էության, մի մոդել է, որ մենք պիտի փորձարկենք և տեսնենք, թե նա որքանով է աշխատում, երբ իսկապես առիթ կա խնդիրների իմացությամբ գալ անմիջապես ոլորտից և այստեղից այլ հայացքով նայել ու փորձել իրականությունը դարձնել ավելի լավը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և  նախարարության անձնակազմին համագործակցության համար: «Պարոն վարչապետ, չի եղել այնպես, որ երկու տարիների ընթացքում մեր պատասխանատվության ոլորտում գտնվող որևէ խնդիր, որ նկատված է և ունի լուծման առաջարկ, Ձեր գլխավորությամբ կառավարության քննարկմանը ներկայացնենք և դա մնա անարձագանք: Հուսով եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք լուծել խնդիրների մի զգալի մաս: Շատ դժվար ժամանակներ են եղել՝ փոփոխական, որովհետև միշտ գործոնները, որոնք ի հայտ են եկել տնտեսության վերջին, հատկապես ավելի քան 9-10 ամիսների ընթացքում, անսպասելի ուժով են ազդել տարբեր ոլորտների վրա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ դեպքերում եղել են արձագանքներ մասնավոր հատվածից, որ կառավարության որոշումները, հատկապես հակաճգնաժամային միջոցառումների տեսքով, ունեցել են թիրախային, կետային նշանակություն, դրական փոփոխություններ առաջացնելու նախադրյալ ստեղծող ազդեցություն:

«Կարծում եմ, որ հենց այդպես էլ մասնավոր հատվածը սպասում է, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը շարունակի գործել: Շատ ուրախ եմ, որ պարոն Քերոբյանը գալիս է մասնավոր հատվածից՝ լավ պատկերացնելով այն խնդիրները, որոնք այնտեղ կան: Ըստ էության, նա ունի աշխատանքի նույն ձեռագիրը, կարևորում է նույն արժեքները: Մաղթում եմ մեծ հաջողություններ, ուզում եմ վստահեցնել, որ նախարարության անձնակազմը պրոֆեսիոնալ է, գիտի իր խնդիրները և Ձեր առաջնորդությամբ, պարոն Քերոբյան, կշարունակի խնդիրները լուծել, ինչպես առնվազն մինչև հիմա: Հուսով եմ և հավատում եմ, որ հաջողությունները երկար սպասեցնել չեն տա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման հնարավորություն ընձեռելու համար և Տիգրան Խաչատրյանին՝ նախորդ երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար:

«Չնայած ես քննադատել եմ, բայց, միևնույն է, հարգանքի և հիացմունքի արժանի է Ձեր աշխատանքը, որովհետև այն թիմը, որը ձևավորվել է, այն խնդիրները, որոնք առաջացել են մինչև այս տարվա առաջին եռամսյակի ավարտը, փայլուն ձևով լուծվել են: Պարզապես, իմ կարծիքով, կորոնավիրուսը և պատերազմական իրավիճակը նոր իրողություններ են առաջ բերել, և մարտահրավերների կարգը փոխվել է: Այսինքն՝ թե՛ արագության, թե՛ խնդիրների մասշտաբի առումով մենք այժմ ամբողջությամբ ուրիշ իրականության մեջ ենք: Կարծում եմ՝ այն թիմը, որի հետ այսօր առիթ ունեցա ծանոթանալու, ի վիճակի է լուծել այդ խնդիրները, որովհետև զգում եմ այդ կրակը և մեր երկրի առաջ ծառացած ոչ այդքան հեշտ խնդիրների լուծման մղումը:

«Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը:     

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:31
ԼԺՀ- ի ղեկավարը հայտնել է Դոնբասում ընթացող «իսկական քաղաքացիական պատերազմի» մասին
Դոնբասում հակամարտությունը «իսկական քաղաքացիական պատերազմ է»,-«ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ինքնահռչակ...
Աղբյուր` Panorama.am
10:29
«Չարի վերջը» ԱԺ-ում սեփական ըմբռնմամբ ներկայացնում է Գ. Պապոյանը
70 պատգամավորով սկսելով ԱԺ այսօրվա նիստը պատգամավորները մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Լիա Իվանյան. Մի՛ հաբրգի
Ժամանակին մի պատմվածքում գրել էի՝  «․․․հայտնում եմ հստակ համոզմունքս այն կապակցությամբ, որ ավելի ու ավելի օրախնդիր է դառնում...
Աղբյուր` Panorama.am
10:22
Լևոն Արոնյանը մայիսի 8-ին հանդես կգա դասախոսությամբ
Մայիսի 8-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա հանդիպում  գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հնդկաստանն օրական COVID-19-ով վարակվելու դեպքերի քանակի հակառեկորդներ է սահմանում
Հնդկաստանը կորոնավիրուսի նոր դեպքերի թվով հերթական հակառեկորդն է սահմանել: Նախորդ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է 414,1 հազար նոր դեպք:...
Աղբյուր` Panorama.am
10:10
Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ բողոքելով Հայաստանի օմբուդսմենից
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան նամակ է հղել ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելին և Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Քարի լիճ տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
10:06
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:01
Գրեթե վստահ եմ, որ որոշ «խաղաղասերներ» իրենց տներում արդեն նամազի ռեպետիցիա են անում. Նաիրա Զոհրաբյան
«Ի դեպ, Թաթոյանի գործունեությունից դժգոհ է մեկ էլ Ադրբեջանը և եվրոպական բոլոր կառույցները թուրքերը լցրել են Թաթոյանի դեմ բողոքներով»։
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման նոր կարգի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Իրավունք». ՔՊ-ի ցուցակում կլինեն մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուրներ
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը դեռևս գաղտնի է...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Իշխանությունները որոշել են յուրացնել Ռոբերտ Քոչարյանի թիմի իդեան
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմը ընտրություններին մասնակցելու է «Ապագա կա՛» կարգախոսով։ Թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Ինչով է պայմանավորված իշխանական խմբակցության գործերի նկատմամբ Լիլիթ Մակունցի ու Հակոբ Սիմիդյանի անտարբերությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Նախարարությունը հրահանգել է բուժաշխատողներին պատվաստվել աստրազենեկայով, այլապես կզրկվեն աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Իրավունք». Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու. Դա մարդու իրավունքների խախտում չէ՞
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Գիշերային արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտրական օրենսգիրքը. ի՞նչ հիմնական փոփոխություններ են առաջարկվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կայացած գիշերային արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Իշխանությունները ծանր են տանում ՄԻՊ-ի հեղինակության բարձրանալը և հրապարակավ քննադատում են Թաթոյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երեկ չկարողացավ զսպել իր հակակրանքը ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ադրբեջանցին տնավորվել է «Էնգելսի լճի» մոտ
Zangezur.tv-ն զրուցել է Դավիթբեկի ջրամբարի տնօրեն Էնգելս Թումանյանի հետ, ով ասել է, որ նախկինում լճի տարածքը մարդաշատ էր, «իսկ հիմա, որ թուրքը նստել է այստեղ, վախենում են գալ»։
Աղբյուր` Panorama.am
22:17
Արթուր Վանեցյան. Մենք ՀՀ քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել
Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա:
Աղբյուր` Panorama.am
20:44
Աշխատել չեք կարողանում, լռել գոնե կարող եք․ Էլինար Վարդանյան
Այսօր ԱԺ նիստին ուսապարկերի ղեկավարը Մարիա Կարապետյանին էր հանձնարել լինել Վաղարշակ Հակոբյան։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խումբ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի և 9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Ներկայացնում ենք առաջիկա օրերին Հայաստանում սպասվող  եղանակը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն...
Աղբյուր` Panorama.am
20:27
Իրական գործ անողներին և պարզապես խոսացողներին ցույց կտա ժամանակը․ Սամվել Ասատրյանը՝ Մարուքյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ։ «Հաղթանակի օրը՝ Մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
20:06
ԵՊՀ ԳԽ-ն կվիճարկի ՀՀ կառավարության որոշումը
ԵՊՀ գիտական խորհրդի հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
19:59
Ո'չ Հոլոքոստը, ո'չ Հայոց ցեղասպանությունն իրենց վերջնական նպատակին չեն հասել․ Գիյերմո Ալտարես
Ճանաչված լրագրող, El País-ի միջազգային բաժնի նախկին ղեկավար Գիյերմո Ալտարեսը հոդված է հրապարակվել օրաթերթում՝ անդրադառնալով Հայոց...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ապաշխարելու փոխարեն Թուրքիայի ներկայիս իշխանությունները ժխտում են․ Հովհաննես Վիրաբյան
Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի նամակը հրապարակվել է «Perfil» պարբերականում, որում ասվում է․ «Ապրիլի 24-ին...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուսաստանը պարտավորվել է ապահովել մեր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգությունը․ Լավրով
Հերթական անգամ Երևան այցի առաջին իսկ պահից մենք զգում ենք հայ ժողովրդի, մեր բարեկամների ջերմ վերաբերմունքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Պուտինը COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերը համեմատել է Կալաշնիկովի հետ
Կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական դեղամիջոցներն այսօրվա դրությամբ  ամենաանվտանգներից en, դրանք պարզ և հուսալի են, ինչպես Կալաշնիկովը:...
Աղբյուր` Panorama.am
19:18
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Մայիսի 5-ին և 6-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}