Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այցելել է Փաշինյանի հրաժարականը պահանջող հացադուլավորներին
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նոյեմբերի 26-ին այցելել է Կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հացադուլավորներին և նրանց փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Այս մասին գրում է Yerkir.am կայքը։
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օր է ինչ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական եւ լրատվության բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը ՀՀ կառավարության շենքի դիմաց հացադուլ է հայտարարել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նրան են միացել նաև 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը եվ ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններն այցելել են հացադուլ հայտարարած Կիմ Բալայանին
- Գեղամ Մանուկյան. Հացադուլին միացել է 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը
- Կիմ Բալայանը՝ Վանեցյանին. Ինչո՞ւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրում
- Պարտված, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններն առաջ տանել․ Գեղամ Մանուկյան
- Կիմ Բալայան. Միակ պահանջս դա է՝ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշիյանին
- Գեղամ Մանուկյանը խնդրում է Կիմ Բալայանին չմիանալ հացադուլին
- Ավետիք Իշխանյան. Փաշինյանը հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի, հասնի մահվան դուռը
- Գեղամ Մանուկյան. Փաշինյանն ամեն ինչ անում է վարչապետական աթոռը պահպանելու համար, զոհաբերության է պատրաստ բոլորին
- Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում