Հասարակություն 14:01 27/11/2020 Հայաստան

Վիրավոր զինծառայողի մորը Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնյաները հրաժարվում են արձակուրդ տրամադրել

Մինչ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի վիրավորում ստացած աշխատակիցներին պարգևատրում են, մարտերում վիրավորված, տեսողությունը կորցրած ժամկետային զինծառայողի մորը Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմը հրաժարվում է տրամադրել նրան հասանելիք արձակուրդը։

Լուսինե Քոթանջյանը թիվ 110 մանկապարտեզի տնօրենն է։ Որդին՝ Արտյոմը, ժամկետային զինծառայող է, մինչ պատերազմը ծառայությունն անցել է Շուշիում։ Հոկտեմբերի 10-15-ը Լուսինեն որդուց զանգ չէր ստանում։ Հետո գիշերը որդին զանգել է ու պատմել՝ վիրավորվել է ոտքի հատվածում, զենքի կիրառումից առաջացած ուժեղ ալիքի հետևանքով աչքը լավ չի տեսնում, ուժեղ գլխացավեր ունի։

«Ասեց, մամ ջան, կանցնի, կգնա, տղա եմ, շռամը ոչինչ։ Ասեցի՝ բժիշկների խումբ է գալիս, հեսա տեսնեմ, ի՞նչ անեմ, ո՞նց անեմ, գաս Երևան, գոնե հետազոտություն անցնես։ Ասեց՝ մամա, էս ի՞նչ ես ասում, գիտես ինչքան ծանր վիրավոր կա, թող ուղղաթիռները էդ տղաներին տեղափոխեն։ Ես հեսա երկու օրից գնում եմ իմ ծառայությունը շարունակեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է զինծառայողի մայրը։

Ինչևէ, վիրավոր ոտքն արդեն գետնին դնել կարողացող զինվորը հոսպիտալից դուրս է գրվել։ Շուշիի գրավումից հետո զինվորներին տեղափոխել են Ստեփանակերտ, ինչ-որ անհասկանալի պայմաններում են գտնվում։

Արտյոմը դիպուկ կրակելու համար մի քանի անգամ պատվոգիր էր ստացել։ Մայրն անհանգստանում  է թե որդու առողջության, թե կորցրած տեսողության, թե այլևս դիպուկ կրակել չկարողանալու համար։

«Երեխայիս մի աչքն ընդհանրապես չի տեսնում։ Գլխացավերը շարունակվում են։ Չգիտեմ էլ՝ դեղ կա՞, կարողանո՞ւմ է ընդունել, թե՞ ոչ։ Կամավոր չի, որ գնամ վերցնեմ, բերեմ, պարտադիր ծառայության մեջ է։ Ես իմացա, որ շուտով ժամկետային զինծառայողներին արձակուրդ են տրամադրելու։ Որոշեցի դիմում գրել ու ինձ հասանելիք 25 աշխատանքային օր արձակուրդը վերցնել, որպեսզի հենց երեխան տուն հասնի, զբաղվենք նրա առողջական խնդիրներով, հետազոտությունների տանենք»,- պատմում է Լուսինեն։

Նոյեմբերի 25-ին վարչական շրջանի կրթության վարչությունում նա դիմում է  գրել՝ խնդրելով արձակուրդը տրամադրել նոյեմբերի 27-ից։ Սակայն Նոր Նորքի վարչական շրջանի կրթության վարչությունից մանկապարտեզի տնօրենին տեղեկացնում են, որ դիմումը չեն բավարարել, ավելին, պատռել ու մի կողմ են նետել։ Հիմնավորել են՝ Լ. Քոթանջյանի նկատմամբ կարգապահական տույժ կա։

Իսկ այս պատմության արմատներն ավելի խորն են։ Ոչ հեռավոր 2019-ին, երբ նա նշանակվում է մանկապարտեզի տնօրեն, պարզում է, որ մանկապարտեզն ունի միլիոնավոր դրամների պարտք՝ սպառած գազի, մատակարարած սննդի ու այլնի դիմաց։ Հրավիրած աուդիտի արդյունքներն ուղարկվել են քննչական մարմնին։ Ֆինանսական խնդիրների մասին նորանշանակ տնօրենը բարձրաձայնում է  ու արժանանում է վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետի ու վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի կողմից հետապնդումների, «չես աշխատելու» սպառնալիքների, թշնամական վերաբերմունքի։ Նոյեմբերի 16-ին երկուսով մտնում են մանկապարտեզ ստուգումներ անելու։

«Պատկերացնո՞ւմ եք, վարչական շրջանի ղեկավարը ֆինբաժնի պետի հետ գալիս է 1979 թ. կառուցված, չվերանորոգված շենքում անձեռոցիկով փոշու առկայություն է ստուգում։ Մանկապարտեզի աշխատակիցներն արդեն հոգեկան են դարձել, ամեն մեկն էս պատերազմում կորցրած հարազատ ունի, զինծառայող ունի, դրան էլ գումարած այս լարվածությունը։ Ինչևէ, փոշի չգտան, մտան խոհանոց։ Ըստ իրավական ակտերի, եթե ափսեն ճաքում է, կամ կաթսայի էմալը թափվում է, մենք իրավունք չունենք դրանք օգտագործել։ Ուղարկում ենք պահեստ, այնտեղից դուրս գրում։ Խոհանոցում որևէ բան չգտան, մտան պահեստ։ Դուրս գրման ենթակա երկու շերեփ տեսան, որոնց պոչերը զոդված են։ Ասաց՝ նկատողության կտամ, աշխատանքից ազատման կարգադրություն։ Ու գնաց, բայց ես բացատրեցի, որ ազատման հիմք չկա, դուրս գրման ենթակա շերեփներ են։ Հաջորդ օրն ինձ կանչեցին բացատրագիր գրելու»,- պատմեց Լուսինե Քոթանջյանն՝ ավելացնելով, որ դատարանում բողոքարկել է այդ տույժի իրավաչափությունը, քանի որ այն «անհիմն, խայտառակ անգրագետ» ակտ է։

Մեկ այլ հիմնավորում էլ են ներկայացրել Լուսինեին արձակուրդ չտրամադրելու համար. «Ասում են՝ բոլոր մանկապարտեզների տնօրենները գնում են արձակուրդ։ Բայց ես ի՞նչ գործ ունեմ մյուս տնօրենների հետ, մենք իրար չենք փոխարինում, չէ՞»։

Ավելի ուշ Լուսինեին հայտնել են, որ արձակուրդի դիմումը վարչական շրջանում պատռել են։

«Ես ասում եմ՝ բայց ո՞նց կարելի է, իմ գրելու պահից սկսած այն օրինական փաստաթուղթ է։ Մերժում էիք, վրան գրեիք՝ մերժում ենք։ Ինչո՞ւ եք պատռել։ Ասում են՝ եկեք նորից գրեք։ Ասացի՝ չեմ գրելու, չեմ պատրաստվում գրել։ Երբ երեխան գա, այդ ժամանակ կգրեմ։ Հիմա էլ ասում են, որ պետք էր մեկ պատուհանով ուղարկել նամակը։ Ես հակադարձում եմ, չէ՞ որ կրթության վարչությունում նստած եմ այդ դիմումը գրել, ինչո՞ւ այդ ժամանակ չասացիք, մի բանն էլ դիմումս ճղեցիք։ Դուք չեք պատկերացնում, թե ես ինչերի միջով եմ անցնում տնօրեն նշանակվելու օրվանից սկսած»,- ասում է նա։

Panorama.am-ի հետ զրույցում Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արտակ Մամուլյանը վստահեցրեց՝ մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որևէ լարվածություն չկա։

«Արձակուրդ չի տրամադրվել, քանի որ գրավոր դիմումը մուտք չի արվել, դա, ըստ էության, զուտ գրություն է, առաջարկություն։ Ես իրեն այդ ընթացքում ասացի՝ վարչական վարույթ է իրականացվում, մանկապարտեզում թերություններ էին հայտնաբերվել։ Ես առաջարկեցի վարչական վարույթի վերջնական եզրակացությունից հետո արձակուրդի դիմում ներկայացնել մեկ այլ օր։ Ինքը մտածել է՝ մենք որևէ բան ենք խոչընդոտում։ Այդ ամենը կարելի էր քննարկել այստեղ, ոչ թե ֆեյսբուքում»,- փոխանցեց Մամուլյանն՝ ըստ էության հաստատելով Լուսինե Քոթանջյանի ասածները։

Աշխատակազմի ղեկավարը հաստատեց նաև այն, որ վարչական շրջանի ղեկավարն անձամբ է այցելել թիվ 110 մանկապարտեզ, բայց դա միակը չի եղել։ Հովհաննես Մանուկյանն այցելել է նաև այլ մակապարտեզներ, տույժի ենթարկված այլ ՀԱՈԿ-ներն էլ են եղել։

Դիտարկմանը, թե կարելի էր գրավոր դիմումը վերադարձնել՝ հիմնավորումներով, թե ինչու չի ընդունվել, այլ ոչ թե պատռել, Մամուլյանն արձագանքեց. «Ես ընդունեցի, բայց մենք ունենք հարաբերություններ, կարելի էր պարզել ամեն բան, նոր իրավական ընթացք տար։ Այդ դիմումը եթե չպատռվեր էլ, իրավական ընթացք ստանալ չէր կարող»։

Մամուլյանը նշեց՝ մանկապարտեզի տնօրենին առաջարկվել է ևս մեկ դիմում գրել, սահմանված կարգով մուտք անել վարչական շրջանի աշխատակազմ, դրան ընթացք կտրվի։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}