Իրենց նպատակն է լռեցնել, հասարակությունը թմբիրից դուրս չգա, իրենք իրենց անելիքներն անեն. Սաթիկ Սեյրանյան
«Մեզ համար սպասելի էր, որ մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը չի մոտենալու։ Ինչպես Գեղամն է ասել՝ նունիսկ չի էլ սպասում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Ժոռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ով մի քանի այլ խմբագիրների հետ այցելել էր կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական, «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին և մյուս քաղաքացիներին։
Ս. Սեյրանյանը համարում է, որ ինչ որ իմաստով անիշխանություն է, պետք է մոռանալ այն հանգամանքը, որ ի պաշտոնե որևէ մեկն այդ պաշտոնը զբաղեցնում է, և պետք չէ սպասել` նա կմոտենա, կհիշի, որ երբևէ լրագրող է եղել, ինչ որ բանի դեմ պայքարել է, ընդվզել է, բոլոր գործընկերները նրա կողքին էին կանգնել, անկախ նրանից՝ կիսել են նրա այդ գաղափարները, թե ոչ։
«Հացադուլ հայտարարած գործիչներն էլ ասում են, որ այս պահին չեն պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, համարում եմ, որ այս ծայրահեղ ճանապարհով փորձում են արթնացնել հասարակությանը»,- նշեց խմբագիրը։
Ս. Սեյրանյանն ասաց, որ իրենք վաղուց են միացած Գեղամ Մանուկյանի պահանջին իրենց գործունեությամբ. «Այստեղ նստած չենք, բայց մեր դիրքերում պայքարում ենք, միանում ենք այդ կոչին, որ այո, պետք է հրաժարական տա»։
Նա նշեց, որ լրագրողներին բոլոր իշխանություններն են փորձել թիրախավորել, բայց նման կարգի հետապնդում լրագրողների կամ հրապարակումների նկատմամբ չի հիշում։
«Իրենց նպատակն է լռեցնել, հասարակությունը թմբիրից դուրս չգա և իրենց անելիքներն անեն։ Հիմա էլ նույնն է շարունակվում, որպեսզի իրենց գործն անեն»,- հավելեց նա։
Հաղորդավար, լրագրող Լիլիթ Թումանյանն ասաց, որ իրենք միանում են նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի կոչին՝ բացի հրաժարականից պետք է պատասխանատվության ենթարկել։
«Պատասխանատվության ենթարկելն ու քրեական գործեր հարուցելը երկրորդ պահանջն է։
Եթե մենք ուզում ենք ունենալ առողջ ապագա, հոգեբանական առողջ կերպար, պետք է ստանանք մեր հարցերի պատասխանը, այլապես մենք ընդմիշտ կմնանք մշտական կասկածների, ասեկոսների, միֆերի տակ, ինչպես բազմիցս եղել է։ Պահանջենք քրեական գործեր հարուցվեն, լինի բաց դատաքննություն, լսենք հարցերը, պատասխանները, այլապես առողջացման շաներս չենք ունենա»,- ասաց Լ. Թումանյանը։
Հացադուլավորներին են այցելել նաև «7or.am» կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանը, «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը, «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, այլ ԶԼՄների ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները