Քաղաքական 10:00 28/11/2020 Հայաստան

Արման Սաղաթելյան. Գլխավոր գործադիր սուտասանն ու մանիպուլյատորն ինձ խիստ անհրաժեշտ է գիտական աշխատությունն ամփոփելու համար

Նախկին պատգամավոր, քաղաքական, հասարակական գործիչ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Արման Սաղաթելյանը գրում է.

«Մոտ գործընկերներս ու որոշ մասնագիտությունների նախկին ուսանողներս միայն գիտեն, որ ժամանակին ակտիվ ուսումնասիրել եմ դեստրուկտիվ աղանդների հաղորդակցման ու քարոզչության տեխնոլոգիաները` հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր բանականություն ունեցող մարդկանցից ստանալ էմոցիաներով առաջնորդվող զոմբիներ, երբ համեմատաբար կարճ ժամանակում մարդն իսպառ կորցնում է կրիտիկական ընկալումների ունակությունը` խաղալիք դառնալով մանիպուլյատորի ձեռքերում։ Հետազոտություները սկսել էի բանակի քարոզչության վարչությունում` ծառայության բերումով 90-կանների վերջում, երբ մենք առաջին անգամ ունեցանք «կրոնական» մոտիվներով զինվորական ծառայությունից հրաժարվող աղանդների տասնյակ ներկայացուցիչներ` ամբողջովին «լվացած» ուղեղներով։

Հետագայում իմ` շուրջ 13 տարվա գիտական ու դասախոսական պրակտիկայում շարունակել եմ թեմայի ուսումնասիրությունը, մշակել եմ այդ տեխնոլոգիաների մասին դասախոսությունների շարք և բազմաթիվ բաց ու փակ զեկույցներ, այդ թվում Առաքելական եկեղեցու պատասխանատուների համար։ և նույնիսկ գիտությամբ ու դասավանդմամբ ակտիվ չզբաղվելուց հետո չեմ դադարել հետևել թեմային։ Իհարկե, թեման բարդ է ու շատ ծավալուն, բայց ես բավարար հիմքեր ունեմ պնդելու, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մի ահռելի ստի ու մանիպուլյացիայի համակարգի բուրգի գագաթն է, որի հիմքում դեստրուկտիվ աղանդներում կիրառվող տեխնոլոգիաների համադրում է (առնվազն 3 ինձ հայտնի տարբեր տեխնոլոգիական պլատֆորմներ):

Ինչպես և ասացի, գիտակցության ձևափոխման տեխնոլոգիաների հիմքը սուտն է և իրականության աղավաղումը, կեղծ պատճառահետևանքային կապերի քարոզչությունը, դրանից բխող կեղծ հետևությունները, ռացիոնալ ընկալումների չեզոքացումը և փոխարենը` հուզական ամբոխավարությունը։ Իհարկե, ամբողջ ինդուստրիան ունի ծավալուն սպասարկող ենթակառուցվածք, որի մեծությունն ուղիղ համեմատական է դրված խնդրին և ներառում է բազմաթիվ «լրատվական» և «հասարակական» կառույցներ (Malianի ականջը կանչի), հարյուրավոր քարոզիչներ։

Փառք Աստծո, դրանց մեծամասնությունը հայտնի է և քարտեզագրված, իսկ բանական պետություն ունենալու պարագայում` չեզոքացման ենթակա։ Բայց հիմնական խնդիրը դեստրուկտիվ փսեվդոքաղաքական աղանդի ճիրաններում հայտնված մարդիկ են, որոնք հասարակության մաս են։ Անշուշտ, ցանկացած հիվանդության պես, շատ շատերն իվերջո առողջանում են օրգանիզմի ներքին ռեսուրսների հաշվին, բայց շատերը շարունակում են մնալ կույր մոլորության ու լկտի մանիպուլյացիայի մեջ։ Որևէ աղանդում հայտնված մարդու հարազատներն ու ընկերները գիտեն, թե երբեմն որքան անհույս կարող է թվալ ուղեղի լվացման զոհին նորմալ կյանքի հետ բերելը։ Բայց դա միայն այդպես թվում է, և գիտությունը տվել է նաև նման բարդ հարցերի պատասխանները։

Ես սկսում եմ կոնսուլտացիաների շարք պրակտիկ հոգեբանների և հոգեթերապեվտների հետ` մեթոդական ձեռնարկ և ճանապարհային քարտեզ մշակելու համար։ Մենք պարտավոր ենք երկրում մնացած պոտենցիալը ծառայեցնել հասարակության առողջացման և պետությունը վերջնական տապալումից զերծ պահելու համար։

Սատկած էշից նալ պոկելը գուցե լավ բան չէ, բայց գլխավոր գործադիր սուտասանն ու մանիպուլյատորն ինձ խիստ անհրաժեշտ է գիտական աշխատությունն ամփոփելու համար, և, հուսամ, ապագայում քննչական կամ բժշկական (կամ երկուսը միասին) մարմիններն ինձ հնարավորություն կտան ստանալ անհրաժեշտ հարցերի պատասխանները։ Ինձ համար չէ, իվերջո, գիտության համար է...նու, գուցե մասամբ նաև պատմության...

Scientia potentia est !»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:02
ԵԽԽՎ զեկուցող Վլադիմիր Վարդանյանը դատապարտում է Բելառուսում մահապատժի նոր դատավճռի կայացումը
ԵԽԽՎ գլխավոր զեկուցող, մահապատժի վերացման վերաբերյալ ԵԽԽՎ գլխավոր զեկուցող Վլադիմիր Վարդանյանը (Հայաստան, ԵԺԿ) դատապարտել է Բելառուսում Վիկտար...
Աղբյուր` Panorama.am
15:59
Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է
Հանցակազմի բացակայության հիմքով
Աղբյուր` Panorama.am
15:44
ՊԵԿ ղեկավարը չի եկել և չի պարզաբանել՝ ինչու է «Լիդիան Արմենիան» 2000-ից ավելի ջահեր ներկրել. Բագրատյան
«Երեկ ես իմ գլխավորած հանձնաժողովի աշխատանքների արդյունքներհը  ներկայացնելիս հայտնեցի, որ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը չի եկել...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած քաղաքացու անհետ կորած որդու դին գտնվել է
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի դարպասը մեքենայով կոտրած ու մուտք գործած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած զինծառայող որդու դին...
Աղբյուր` Panorama.am
15:18
Շիրակի երկու գյուղում իրականացվելու է բնակիչների տարհանումը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք...
Աղբյուր` Panorama.am
15:08
Խորհրդարանի վավերացրած համաձայանագիրը հակասում է ՀՀ մի շարք օրենքների դրույթներին
Այսօր ԱԺ-ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:04
Քաղաքագետ. «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. ««Նիկոլ» երևույթը մենք դեռ պետք է հասկանանք, քանի որ «Նիկոլ» անձից...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մարուքյանը կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանը. Ջավախյան
Գրող Լևոն Ջավախյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Որքան ամբիցիոզ, անամոթ ու իշխանատենչ պիտի լինի քաղաքական գործիչը, որ չսպասելով անգամ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է
«Ազատություն Ղարաբաղյան պատերազմում գերի ընկած բոլոր զինծառայողներին»։ Այս գրությամբ ցուցանակով շարունակվում է հայերի ակցիան ՌԴ ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Շուռնուխում խուճապ չկա, բայց բնակիչների շրջանում անհանգստություն ու մտավախություն կա. համայնքապետ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի հատվածը սահմանազատումներով պայմանավորված անցել է թշնամու հսկողության տակ, այսօր խուճապ չկա, չնայած...
Աղբյուր` Panorama.am
14:48
Մինասյան. Բարեկամ Իտալիան G-20-ին հրավիրել է ռազմական հանցագործ Ադրբեջանին, Հայաստանին՝ ոչ
«Միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախում հերթական պատերազմ սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորած և խեղված կյանքերի համար պատասխանատու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վրաստանը փետրվարին հնարավոր է վերականգնի կանոնավոր չվերթները
Վրաստանի կառավարությունը հնարավոր է փետրվարին վերացնի ավիահաղորդակցության արգելքը։ Հստակ ժամկետներ դեռևս չեն հաղորդվում, նշվում է, որ երկիր...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՊԵԿ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հանդիսացել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը
Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:29
Պատերազմին հաջորդող երկու ամիսներին կառավարությունը պետք է նոր անվտանգային ռազմավարություն ներկայացներ. Խաչատրյան
«Հանրությանը հուզող շատ հարցեր կան, և մենք պետք է այդ հարցերի պատասխանները գտնենք ու ներկայացնենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:23
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ՀՀ մարզերի ֆերմերներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ՀՀ մարզերի ֆերմերներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն
Աղբյուր` Panorama.am
14:18
Արկադի Խաչատրյանը խնդրում է տրամադրել կորոնավիրուսի պայքարի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեղյակ եք, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ինչ է ծրագրում անել Բայդենը իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի գերխնդիրը, որի երդմնակալությունը կլինի այսօր, կլինի շուրջ 2 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան...
Աղբյուր` Panorama.am
13:27
ԱԺ մեծամասնությունը 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառեց 2.5 օրում
ԱԺ-ին 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառելու համար հերթական քառօրյա նիստից պահանջվեց 2.5 աշխատանքային օր: Գրեթե միաձայն՝ առանց էական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Վիտալի Բալասանյանն իր սրբազան պարտքն է համարում ծառայել երկրին ու ժողովրդին
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Արցախի «Արդարություն» կուսակցության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Տիգրան Աբրահամյան. Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, որոշակիություն մտցնելու խնդիր կա
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման,...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կհեշտացվի գյուղատնտեսական նշանակության հողերն արդյունաբերականի փոխակերպելու գործընթացը
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ Հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման...
Աղբյուր` Panorama.am
13:11
Պատերազմում զոհված Գրիգոր Ղազարյանի ծննդյան օրն է
Նա կդառնար ընդամենը 20 տարեկան։
Աղբյուր` Panorama.am
13:05
Քաղաքացիները Մարությանին են փնտրում
Չնայած ջերմաստիճանի անկման ու տեղումների մասին կանխատեսումներին ու նախապես տեղեկացումներին, Երևանում ձյունից հետո դժվար իրավիճակ է ստեղծվել։...
Աղբյուր` Panorama.am
13:00
Մելանիա Թրամփը ավանդույթի համաձայն Սպիտակ Տանը չի հյուրընկալել Ջիլ Բայդենին
Թեև ընդունված է, որ հեռացող առաջին տիկինը ընդունի իր նախորդին Սպիտակ տանը թեյախմության և շրջայցի ժամանակ, Մելանիա Թրամփը ընդհանրապես չի դիմել...
Աղբյուր` Panorama.am
12:52
ԱԺ-ն վավերացնում է Կանաչ կլիմայական հիմնադրամի հետ համագործակցության համաձայնագիրը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը այսօր խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Արտակ Զաքարյան․ Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը Հարավային Կովկասում ՌԴ դոմինանտ դերի հետ
Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանալի պատճառներով, իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթություններն այսուհետ կապելու են միայն Ռուսաստանի հետ:
Աղբյուր` Panorama.am
12:35
Արթուր Դանիելյան. Բոլոր նրանք, ովքեր ուզում են բեկում մտցնել դեպի դժոխք ուղևորվող ազգի համար, պետք է սկսեն Նիկոլ Փաշինյանից
«Ոչ մեկիս համար այլևս գաղտնիք չէ, որ 2018-ին տեղի ունեցածը հատուկ գործողություն էր օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, որն ուներ շատ...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը նախօրեին Սենատի արտաքին հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}