Քաղաքական 10:18 29/11/2020 Հայաստան

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Խաբողի և խաբվողի հասարակության ողջ պաթոլոգիզմը

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հերթական հոդվածն է հրապարակել՝ «Խաբողի և խաբվողի հրեշավոր համակարգը» վերնագրով. 

«Պատերազմի 44 օրը մեզ խաբել են։ Իրոք անհավատալի է։ Ինտերնետի, բջջային կապի դարում 44 խաբել ու նաև՝ լինել խաբված։ Բայց դա փաստ է։ Հայաստանում դա հաջողվել է։ Խաբվել է նաև գրագետ շերտը, որի մեծ մասը համառորեն չուզեց ընդունել այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և ինքնուրույն նայել քարտեզին։ Հայ հասարակությունը ստանում և պատրաստակամորեն մարսում էր օրվա ստի չափաբաժինը։

44 օր շարունակ գործել է հրեշավոր համակարգ, որը չի ավարտվել որևէ կոնկրետ օր և որը որպես համազգային խարան ուղեկցելու է մեզ շատ երկար։
Խաբողն ու խաբվողը պաթոլոգիկ համակեցության մեջ էին, մեզ հետ կատարվել է աներևակայելի մի բան։ Սա մեր ամոթն է։

Խաբելու մեխանիզմը

Ակնհայտ է, որ պատերազմի ընթացքում գործել է հասարակությանը խաբելու համակարգ։ Պետք է հասկանալ նման որոշման մոտիվացիան և գործիքները։
Ինչո՞ւ որոշվեց խաբել ժողովրդին։ Կա երկու բացատրություն.

1. Իշխանություն պահելու համար։ Փաշինյանը հենց սկզբից ունեցել է մտահոգություն, որ եթե հասարակությունն օրվա կտրվածքով իմանա իրականությունը, ապա իր իշխանությանը կարող է ռեալ վտանգ սպառնալ։ Երկրում կարող էր ձևավորվել պատերազմում բեկում մտցնելու նպատակով իշխանության կտրուկ փոփոխության գաղափարը։ Սա պետության համար կարող էր լինել փրկօղակ, պատմական թերևս միակ հնարավորությունը՝ խուսափելու այս ողբերգությունից։ Բայց Փաշինյանի անառողջ արժեհամակարգում իր իշխանությունն ամենակարևորն է։ Եվ  նա կայացարեց սկզբունքային որոշում՝ խաբել ժողովրդին՝ չվտանգելու համար իր իշխանությունը։

2. Խաբված և իրականությանն անտեղյակ ժողովուրդը պետք էր նախօրոք մշակված սցենարը հաջողությամբ իրագործելու համար։ Սա երկրորդ վարկածն է՝ 44  օր ժողովրդին խաբելու որոշման հարցում։ Եթե կար սցենար՝ պատերազմի նման արդյունքների, ապա  միակ խոչընդոտը կարող էր լինել  անհամաձայն ժողովուրդը։ Եվ խաբելով՝ հենց այդ ռիսկն էր չեզոքացնում Փաշինյանը։

Խաբելու գործիքակազմը

Մի ողջ ժողովրդի խաբելու օպերացիայում, իհարկե, առանցքային էին ռազմական դրության պայմաններում խոսքի ազատության օրենսդրական սահմանափակումները։ Բայց այդ օրենսդրական սահմանափակումները դեռ չեն ենթադրում, որ պաշտոնական տեղեկատվությունը պետք է սուտ լինի։ Սա կարևոր պահ է։ Ակնհայտ է, որսուտտեղեկատվությանորոշումըկայացրել է պետությանառաջին դեմքը։ Ողբերգական կեղծիքի հիմնական 2  PR դեմքերը եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արծրուն Հովհաննիսյանը։ Նրանք գիտակցաբար մտել են խաղի մեջ և գիտակցաբար 44 օր խաբել են հասարակությանը։ «Խաբել» տերմինը այստեղ պետք է հասկանալ նրա ամենածանրացուցիչ տեսանկյունից. ժողովրդին զրկել են իր հայրենական պատերազմի մասին իրականությունն իմանալու և ընթացqը փոխելու հնարավորությունից։

Մյուս կողմից՝ Արայիկ Հարությանը և Արծրուն Հովհաննիսյանը այսբերգի միայն երևացող հատվածն են։ Այս հրեշավոր համակարգը, բնականաբար, ունեցել է համակարգողներ և հիմնական որոշում կայացնողներ։ Ողբերգական ստի ողջ գործիքակազմը  առաջիկայում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գործն է։ Վստահաբար՝ շատ հետաքրքիր անակնկալներ կլինեն։

Խաբվելու մեխանիզմը

Իհարկե կային ռազմական դրության խիստ սահմանափակումները, իհարկե  կար մեկ աղբյուրից սուտ տեղեկատվության ճնշող գործոնը, բայց հանուն անկեղծության պետք է ընդունենք, որ հասարակությունը մեծամասամբ ուզում էր խաբվել։

Եվ սա վերաբերում է հավասարաչափ նաև գրագետ ու կրթված շերտերին։ Բջջային կապի և ինտերնետի պայմաններում կարելի էր ստանալ հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն։ Ասենք, գրագետ մարդու համար հնարավոր էր ինքնուրույն նայել քարտեզին՝ սա ոչ մի օրենքով արգելված չէր։ Տասնյակ հազարներով վստահ էին, որ «հեսա մտնում ենք Շահումյան, Գետաշեն, Կիրովաբադ» և այլն։ Սրան չհավատալու համար ուղղակի պետք էր44 օրվա մեջ մեկ անգամ ինքնուրույն նայել քարտեզին։

Սա խոսում է հասարակական մեծ դեֆեկտի մասին, որովհետև պետության ընկալում ունեցող հասարակությունը այնուամենայնիվ չէր կարող այդպես խաբվել։ Խաբվել ցանկանալը նույնպես ինչ-որ շատ կարևոր դեֆեկտի մասին է խոսում։

Ինքնակամ խաբվելը խոսում է մասնակցելիության ցածր աստիճանի մասին, խոսում է նաև պատերազմի իրական աղետը չընկալելու մասին. Այն հեռու է, ինչ-որ տեղ՝ ուրիշինն է, օտար է...
Մեր հասարակության այս ռեակցիան շատ լուրջ ուսումնասիրության թեմա է։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, ապա այդ դեֆեկտի էությունը պետք է ճիշտ հասկանանք։

«Ցանցագործ» հասարակություն

Ազգովի մեծից փոքր լծված էինք պաշտպանիչ ցանցեր գործելուն։ Անձայն, ինքնազոհ և անհարց։ Եվ որևէ օր չծագեց հարցը, որայդ ցանցերը մեկ օրում ավելի էժան ձևով պետությունը կարող էր բերել ցանկացած այլ երկրից։

Իսկ եթե ցանցագործների 10 տոկոսը պահանջեր իրականություն, պահանջեր օբյեկտիվ տեղեկատվություն, ապա հնարավոր կլիներ պատերազմի ընթացքում փոխել Հայաստանում մթնոլորտը։ Եթե ցանցագործների ընդամենը 5 տոկոսը դրա փոխարեն որպես քաղաքացի պահանջեր կանգնեցնել պատերազմը, ապա շատ հնարավոր է, որ այն կանգներ Հայաստանի համար անհամեմատ ավելի լավ պայմաններում, ինչի հնարավորությունը պարզվեց, որ եղել է, և ոչ մեկ անգամ։

Չի արվել։ Հասարակությունը վերածվեց անձնուրաց աշխատուժի, բայց չդարձավ քաղաքացիների համայնք։

Խաբողի և խաբվողի հասարակության ողջ պաթոլոգիզմը հասկանալու համար հիշել է պետք է, որ պատերազմի ընթացքում երկու հոգի՝ Դավիթ Շահնազարյան, ավելի ուշ՝ Վազգեն Մանուկյան, հանդես եկան որպես միակ փրկօղակ լուծման առաջարկով։ Հիշենք հանրային ռեակցիան. այն հանգում էր «մենք հաղթում ենք, դավաճաններ, մեզ մի խանգարեք» գաղափարին։ Իսկ եթե լիներ այլ արձագանք, չի բացառվում որ պատերազմը այլ ելք ունենար։

Մենք խաղաղ պայմաններում չենք դառնում քաղաքացիական հասարակություն, կռվի ժամանակ չենք դառնում՝ պատերազմական հասարակություն։ Մենք մեծ հաշվով միշտ, պայմանական ասած, մնում ենք «ցանցագործների հասարակություն։

Իսկ դա նշանակում է ռեալ պետականության ռիսկեր՝ պարբերաբար գործել ցանցեր նորանոր ծագող ճակատների համար։

Պատերազմից հետո էլ խաբողն ու խաբվողը չեն կարողանում իրարից  բաժանվել։ Եվ այս սիմբիոզը շարունակում է իրական  վնասներ պատճառել։ Սա պատմական անոմալիա է, որովհետև առնվազն երկու փաստ կպայթեցներ ցանկացած հասարակություն. ա/ խաբեության փաստի բացահայտումը և բ/ պատերազմը շատ ավելի վաղ կանգնեցնելու հնարավորության տապալումը։

Հ.Գ.

Փաշինյանի հետպատերազմյան ուղերձները, այդ թվում՝ վերջինը ապշեցնում են իրենց ցինիզմով, երկրին պատճառած ողբերգությունը չտեսնելու կարողությամբ։ Նման բան հնարավոր է միայն մեկ դեքպում. երբ հասարակությունը թույլ է տալիս»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}