Արմեն Մինասյան. Փաշինյանն ասում է՝ աթոռը ինձ, արտոնությունները ինձ, պատասխանատվությունը՝ բոլորիդ
«Նիկոլ Փաշինյանը ստում է, ճշմարտությունը չի ասում»,-հայտարարեց քաղաքագետ Արմեն Մինասյանը 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում՝ պատասխանելով Փաշինյանի վերջին գրառումների վերաբերյալ հաղորդման հեղինակի հարցին։
Ա. Մինասյանը հիշեցրեց, բոլորովին վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հարցազրույցում անդրադարձել էր Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարարձի առաջարկին ու զարմանք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել դրան։
«Պատասխանատու առաջանորդի խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում մաքսիմալ շահով ու նվազագույն կորուստով կարողանա դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանը հիմա ընդամենը փորձում է արդարանալ այն վաթարագույն իրավիճակի համար, որ ստեղծվեց իր քաղաքականության արդյունքում։ Այստեղ կա որոշակի մանիպուկյացիա։ Եթե անգամ ճիշտ է պատմում, իսկ ես կասկածում եմ, որ ճիտ է պատմում, Ալիևի պահանջը եղել է ադրբեջանցիների վերադարձի իրավունք, ոչ թե Շուշիի հանձնում։ Իսկ մենք այսօր ունենք Շուշիի հանձնում, ավելին, մենք ունենք Շուշիում հայերի մուտքի արգելում»,-ընդգծեց քաղաքագետը։
Մինասյանը Փաշինյանի գրառումներից, հայտարարություններից տպավորություն է ստացել, որ նա չի ցանկանում իրեն դավաճան որակեն, մինչդեռ նա իրականացրել է դավաճական քայլ, պետք է պատասխանատվություն կրի և ոչ թե արդարացումներ ներկայացնի։
«Արդարացումները չեն ընդունվում։ Անկախ բանակցություններից ու դրանց բովանդակությունից կար հնարավարություն մինիմալ կորուստներով դուրս գալ։ Նա այդ որոշումը չի կայացրել, և հիմա այդ որոշման չկայացման պատասախատվությունը գցում է այլոց վրա։ Չկա նման բան»,-ասաց քաղաքագետը։
Հարցին, թե տեղի ունեցածը դավաճանությո՞ւն է, թե՞ ապաշնորհ կառավարման հետևանք, Մինասյանը նկատեց, դավաճանությունը որպես բարոյական կատեգորիա, այլևս փաստ է։
«Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ժողովրդի թիկունքում, իր թիմից գաղտնի որևէ որոշում չի կայացնի։ Հիմա արադարնում է, թե ինչու է նման որոշում կայացրել։ Նոյեմբերի 9-ին նա կարող էր հրավիրել անվտանգության խորհրդի նիստ ու հայտարարել՝ չկա այլևս ելք, ես ստիպված գնում եմ այս քայլին, միգուցե առաջարկ հնչեր, որ նա քարտեզից գաղափար չունի, գոնե պայմանավորվենք, որ հողերը հանձնելուց առաջ կամ հետո ինչպիսի իրավական ռեժիմ է պետք կամ պետք չէ»,-նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով հայտարարություններին, թե կապիտուլյացիայի ակտն այլևս անհնար է փոփոխել՝ Ա. Մինասյանը նկատեց, գուցե անհնար է, բայց դետալիզացնել պետք է, օրինակ կարելի է մանրամսնել, թե ինչպես ՀՀ քաղաքացին կարող է այցելել Ստեփանակերտ, կա՞ վստահություն, որ այդ ճանապարհն անվտանգ ու անխափան է լինելու։
«Սրանք ճշտելու ենթակա հարցեր են, մինչդեռ վարչապետ կոչեցյալը չի ուզում դրանք ճշտել կամ չգիտի, ճշտել կարող է, թե ոչ»,-ասաց նա։
Քաղաքագետն ընդգծում է՝ այս պահին Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն գնով պահել վարչապետի աթոռը, փոխարենը մեղադրում ու պատասխանատու է կարգում բոլորին։
«Նա ասում է աթոռը ինձ, պաշտոնը ինձ, առավելություններն ու արտոնություններն ինձ, պատասխանատվությունը՝ բոլորիդ»,-նշեց նա։
Մինասյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի դիմադրում Հայաստանի վերաբերյալ որոշումների կայացմանն արտաքին աշխարհում։
«Ասեմ ավելին, Հայաստանի Հանրապետությունն իր խնդիրների հետ կապված ունի զրոյակլան դերակատարություն, բոլոր հարցերում։ Պետություն չկա։ Ես չգիտեմ, այս պետության մեջ ո՞ր գերատեսչություն դիմեմ, որպեսզի անվտանգ հասնեմ Ստեփականերտ լուսաբանելու իրավիճակը, վաղը առավել ևս չեմ իմանալու։ Այս իրավիճակում խոսել վարչապետի մասին, անլուրջ է»,-ընդգծեց քաղաքագետը։