ԵՄ-ն ցանկանում է ամրապնդել կապերն ԱՄՆ-ի հետ՝ «ավտորիտար ռեժիմների» դեմ պայքարելու համար
Եվրամիությունը պատրաստվում է ԱՄՆ նախագահի ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմին առաջարկել վերսկսել երկկողմ հարաբերությունները․ շեշտը դրվելու է «ավտորիտար ռեժիմների» դեմ ավելի ուժեղ հակադրության վրա: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով Financial Times-ի աղբյուրներին:
Ըստ առկա տվյալների, արդեն պատրաստվել է «ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների նոր օրակարգ՝ գլոբալ փոփոխությունների համատեքստում» փաստաթղթի նախագիծը: Այնտեղ ասվում է, որ անհրաժեշտ է մոռանալ կողմերի միջև ավելի վաղ հայտնված տարաձայնությունները և համատեղ պատասխանել «Չինաստանի ռազմավարական մարտահրավերին»:
Փաստաթղթում նշվում է նաեւ, որ ժողովրդավարական աշխարհի շահերը «ավտորիտար տերություններից» պաշտպանելու համար արժե վերսկսել հարաբերությունները Բրյուսելի ու Վաշինգտոնի միջև:
Եվրահանձնաժողովն առաջարկում է սկսել գործընկերության ամրապնդումը կորոնավիրուսային համաճարակի և կիբերհանցագործությունների դեմ փոխգործակցությունը, ինչպես նաև բնապահպանական խնդիրների, հակամենաշնորհային քաղաքականության և 5G կապի ցանցերի տեղակայման շուրջ: