Պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվել են
Նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից։
«Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով և պատվոգրերով։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին՝ նշեց, որ պատերազմի ընթացքում նրանց հայրենանվեր ծառայությունը վերստին ցույց տվեց, որ երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը ազգի նվիրյալ զինվոր է»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ