Քաղաքական 19:53 30/11/2020 Հայաստան

ԿԽՄԿ ղեկավարին ներկայացվել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները

Նոյեմբերի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում են Ավինյանի գրասենյակից։

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Քլեր Մեյթրոյին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հույս հայտնել, որ Թիերի Ռիբոյի ղեկավարությամբ ԿԽՄԿ պատվիրակության հետ համապարփակ համագործակցությունը կշարունակվի ու էլ ավելի կընդլայնվի:
ԿԽՄԿ պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել ՀՀ պետական գերատեսչություններին աջակցության համար, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով իրականացնել կազմակերպության առաքելությունը: Քլեր Մեյթրոն ու Թիերի Ռիբոն նաև մանրամասն ներկայացրել են ԿԽՄԿ աշխատանքների ընթացքը:

Կողմերը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Տիգրան Ավինյանը կարևորել է ԿԽՄԿ ցուցաբերած աջակցությունը և միջնորդական դերը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներն արագացնելու հրատապությունը: Նա նշել է, որ հայկական կողմը ամբողջովին հետևում է Ժնևի կոնվենցիաներով և դրանց լրացուցիչ արձանագրություններով հաստատված ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի քաղաքակիրթ կանոններին, և շարունակելու է հետևել  կոնվենցիաների տառին ու ոգուն:

Փոխվարչապետն անդրադարձել է ռազմական գործողությունների ընթացքում և դրանց ավարտից հետո Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերին: Նա նաև մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետ վերադարձի, անհետ կորածների և զոհվածների դիերի որոնողական աշխատանքներում ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների կապակցությամբ:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները: Նա նաև ընդգծել է գործընթացն առավելագույնս արագացնելու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում առկա հումանիտար իրավիճակին ու արցախցիների կարիքների գնահատման հարցերին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:47
Իմ հետևում կանգնած, ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա. Արտակ Թովմասյան
«Որոշեցի զբաղվել քաղաքականոթյամբ՝ ելնելով մեր երկրում ստեղծված իրավիճակից»,- ասուլիսում ասաց «Թովմասյան» բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
14:43
Պատերազմի օրերին իմքայլականների այցն Արցախ ձևակերպվել է որպես գործուղում
Պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի երկրորդ կեսին իմքայլական պատգամավորների այցն Արցախ ձևակերպվել է որպես գործուղում ու դրան համապատասխան իշխող...
Աղբյուր` Panorama.am
14:29
Վաղը ցերեկը Արցախում կգրանցվի +16 աստիճան տաքություն, Երևանում՝ +3
Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
14:22
Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը
«Որբերի մեծարգո հայր հերոս Քազըմ Քարաբեքիր փաշային... Տրապիզոնի հայ որբերի կողմից... Ռումի 1922թ. սեպտեմբերի 9»:
Աղբյուր` Panorama.am
14:14
Շուշին «Գորշ գայլերի» կենտրո՞ն․ Բահչելին հայտարարում է դպրոցի կառուցման մասին
Թուրքիայում աջակողմյան ուժ և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Գողացել, գողացել են..., կարող էին դիպլոմս էլ գողանալ. Ալեն Սիմոնյան
«Թող փորձի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՓՇ-ի վարչապետի միասնական...
Աղբյուր` Panorama.am
14:00
Փաշինյանի «ռեսթարթը» և երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը. Թադևոս Ավետիսյան
«Հանրային իրական սպասումը ձեր խմբակից ևս ակնհայտ է՝ հեռացե՛ք անհապաղ, անցնցում և ընդմիշտ: Այդպիսով երկիրն ու ժողովրդին գոնե հետագայում զերծ պահեք անդառնալի կորուստներից»:
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայկական ԶԼՄ-ներում Միլոնովի հայտարարությունների պատճառով Ադրբեջանում ՌԴ դիվանագետը կանչվել է ԱԳՆ
Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի...
Աղբյուր` Panorama.am
13:46
Առաջիկայում «Հայրենիք» կուսակցությունը կձևավորի կանանց ու երիտասարդների ավելի կուռ խորհուրդներ
«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են մարզային հանդիպումները։ Կուակցությունից հայտնում են, որ Խորհրդի անդամներն...
Աղբյուր` Panorama.am
13:42
Այս տարի կրթության ռազավարության բարեփոխումներ են իրականացվելու. ԿԳՄՍ փոխնախարար
«2020-ը յուրահատուկ տարի էր, մենք փորձում էինք մի կողմից շարժվել զարգացման ու բարեփոխումների տրամաբանությամբ, մյուս կողմից՝ կար...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ճապոնիայում գողացել են գրեթե 29 միլիոն դոլար արժողությամբ ռուբին
Հունվարի 27-ին Տոկիոյի կենտրոնական տարածքներից մեկից գողացել են ռուբինը, որը գնահատվում է մոտ 3 միլիարդ իեն (գրեթե 29 միլիոն դոլար): Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:30
Քաղաքագետ. Գործընթացներն արդեն վաղուց ստվերային են գնում
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Ինչու՞ եք նեղվում Զարիֆի հայտարարություններից։ Դեռ պատերազմի ընթացքում երկու անգամ գրել եմ, թե...
Աղբյուր` Panorama.am
13:24
Վաշինգտոնը կգնի 200 միլիոն դոզա COVID-19-ի պատվաստանյութ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ 2021 թվականի ամռանը երկրի իշխանությունները «Pfizer»-ից, «BioNTech»-ից, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ստեղծվում է միասնական սոցիալական ծառայություն, որի մեջ կներառվի 4 կառույց
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կառավարությունը առաջարկում է ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողների օր
«Նախագծով առաջարկվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ»,-կառավարության այսօրվա նիստում «Հարկային...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սեփական երեխային պատանդ վերցրած հետախուզվողը բերման է ենթարկվել
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Սաղիս կերան, բոլորը պատասխան են տալու». անհետ կորածների ծնողները պահանջում են գտնել իրենց որդիներին
«Չգիտեմ, ոնց ու ինչ ձևով, թող գտնեն իմ երեխուն ու բերեն ինձ տան։ Բա մենք ինչի՞ ենք նրանց ընտրել, ո՞ւմ համար ենք ընտրել»,-...
Աղբյուր` Panorama.am
12:54
ԵԽԽՎ գլխավոր քարտուղար ընտրված առաջին կինը Դեսպինա Չացիվասիլյու-Ցովիլիսն է
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախօրեին գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրեց Դեսպինա Չացիվասիլյու-Ցովիլիսին։ Վեհաժողովի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Թղթյա կրիչով գիրքը շարունակում է մնալ առաջատար. Խաչիկ Վարդանյան
«Մեզ համար անսպասելի, դեկտեմբերին ունեցանք ավելի լավ ցուցանիշներ: Դա պայմանավորում եմ մեր կազմակերպած լարված աշխատանքով, բայց ավելի կարևոր՝ դեպի գիրքը ժողովրդի ծարավով»:
Աղբյուր` Panorama.am
12:43
Վրաստանի ԱԳ նախարարի Զալկալիանին վարակվել է կորոնավիրուսուվ
Զալկալիանին օրերս հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ
Աղբյուր` Panorama.am
12:37
Կարեն Հովհաննիսյան. Թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը
Ռազմական փորձագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ նախագահ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալոց Կարսում նախատեսված զորավարժություններին, գրում...
Աղբյուր` Panorama.am
12:31
6000 վիրավորվածների մեջ չեն մտնում 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամները. Մեսրոպ Առաքելյան
«Նախագծով առաջարկվում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500 հազար դրամի...
Աղբյուր` Panorama.am
12:26
ԱՄՆ բանակում ծառայող կանանց կթույլատրվի շրթներկ ու եղունգի լաք քսել
ԱՄՆ բանակում ծառայող կանանց թույլատրվելու է երկար վարսերով սանրվածքներ անել, կարճ սանրվածքներ ունենալ, ականջօղեր կրել, շրթներկ ու եղունգի լաք...
Աղբյուր` Panorama.am
12:20
Եղանակային անոմալիաների հետևանքով սրվող հիվանդությունները
Սրտանոթային հիվանդություններ, ասթմա և քրոնիկ բրոնխիտ ունեցող մարդիկ կարող են վատ զգալ ջերմաստիճանի փոփոխության ժամանակ. նրանք պետք է ուշադիր...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Այվազյան. Մենք հարգում ենք Իրանի մոտեցումները
«Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական...
Աղբյուր` Panorama.am
12:10
«Մեդիա պաշտպան». Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
12:04
Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Կառավարությունն այսօր որոշեց Արմեն Ղուլարյանին նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Մինչ այդ Արմեն Ղուլարյանն ազատվել էր ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:58
Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստում. Կա՛մ Եվրոպան ցանկություն չունի կանգնեցնելու մարդասպանությունները, կամ էլ անկարող է
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել  ԵԽԽՎ լիագումար նիստում։ Պատգամավորն...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ
«Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել և դեռ նախորդ տարվանից ՀՀ քաղաքացիները հարց էին բարձրացնում...
Աղբյուր` Panorama.am
11:47
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}