Իրավունք 17:13 30/11/2020 Հայաստան

Դատախազություն. Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ:

Գ․խավոր դատախազությունից մանրամասնում են, որ վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները:

Վերոգրյալի հիման վրա միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին) նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ծրագրել է ագրեսիայի ակտ իրականացնել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ, ինչից ելնելով Ադրբեջանի զինված ուժերի պատասխանատու պաշտոնատար անձինք միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններով համալրելու վերաբերյալ նախնական համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի Հանրապետության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ:

Նշված համաձայնությունն իրագործելու, այդ թվում՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով, Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք, գործելով կազմակերպված խմբի կազմում, նույն ժամանակահատվածից սկսած համապատասխան ֆինանսական/դրամական միջոցներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ»,  «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին, վերջինների կազմից կատարել ահաբեկիչ-վարձկանների ընտրություն, ապահովել նրանց սահուն, անարգել անցումը Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանով նախ Թուրքիայի, ապա Ադրբեջանի Հանրապետությունների տարածքներ:

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումների կազմում ընդգրկված շուրջ երկու հազարից ավել վարձկան անդամներն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հետ ներգրավվել և ակտիվ մասնակցություն են ունեցել նախապես Արցախի Հանրապետության դեմ ծրագրված, համակարգված և նպատակաուղղված ռազմական գործողություններում:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Ըստ աղբյուրի, քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: 

Միաժամանակ, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման արգելմանն առնչվող միջազգային պայմանագրերի կարգավորումներին համահունչ՝ ձեռնարկվելու են միջազգային-իրավական համագործակցության առկա մեխանիզմները՝ հիշատակված հանցագործությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցագործությունների համար միջազգայնորեն ճանաչված իրավական հետևանքները կենսագործելու ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:57
ԲՀԿ-ն չի մասնակցի ԲԴԽ անդամի ընտրությանը
«Մենք չենք մասնակցելու ԲԴԽ անդամի ընտրությանը, չենք քվեարկելու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տիգրան Աբրահամյանն ուշադրություն է հրավիրում փաստին՝ Բալասանյանը չի մասնակցել ԱԽ խորհրդակցությանը
Մեծ առումով, մասնակիցների կազմն էլ տեսնելիս արդեն պարզ է, թե դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր։
Աղբյուր` Panorama.am
13:39
Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունների համար
Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, անհրաժեշտության դեպքում: Այս մասին, Ria-ի...
Աղբյուր` Panorama.am
13:32
Հարևանությամբ այնպիսի տներ կան, որոնց համեմատ մեր տունը գոմի է նման. Ջհանգիրյան
«Ձեր դղյակի և բիզնեսների մասով տեղեկություններ են շրջանառվում, կխնդրեմ մեկնաբանեք՝ ինչպես եք այդ ամենը ձեռք բերել»,- ԱԺ արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազները չեն հեռացվի գործի վարույթից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՀՀ ԱԳՆ․ ՀՀ սահմաններին թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում նրանց ղեկավարության խաղաղ մտադրությունների մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է PanARMENIAN.Net-ի հարցին։ Հարց. Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր,...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ակցիա ԱԺ դիմաց. Մենք այստեղ ենք՝ ստեղծելու ամոթի միջանց, որով պետք է անցնեն ուսապարկերը
ԱԺ դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, այս պահին, երբ Հայաստանն ունի հարյուրավոր գերիներ թշնամի պետությունում, բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:09
Դատական օրենսգիրքը մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, բուրգ, որը մինչ օրս գործում է. Ջհանգիրյան
«Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել բոլոր երեք՝ «Լուսավոր Հայաստանին», «Բարգավաճ Հայաստանին» և «Իմ...
Աղբյուր` Panorama.am
13:03
ԼՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը, քանի որ իշխանականները «կամք չունեցող» անձինք են և շարժվում են մեկ հոգու կամքով
«Իմաստ չունի մասնակցել մի նիստի, որտեղ որոշում կայացնող 82 պատգամավորները չունեն սեփական կարծիքը և առաջնորդվում են մեկ որոշմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ադամ Շիֆ․ Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է
Շիֆը, խոսելով Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման մասին, հույս հայտնեց, որ այս ապրիլին կունենանք նաև նախագահական ճանաչում։
Աղբյուր` Panorama.am
12:54
Ակցիա. Այս անհայրենիքները մի օր էլ կհայտարարեն, որ Հայաստանը թուրքական է
«Մի քանի օր էլ չի անցել այն օրից, երբ դավաճան ու անհայրենիք Նիկոլ Փաշինյանը հենց այս շենքի ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական է։ Ես...
Աղբյուր` Panorama.am
12:44
Անվախ ղեկավարը պետք է կարողանա լավագույնս բացատրել՝ ինչպես կարող է հայկական Շուշի քաղաքը չլինել հայկական. Պողոսյան
«Ամոթ է, եթե Հայաստանի ղեկավարը տարածաշրջանում միակ, իրականում պատմական հայկական քաղաքի մասին, որը գոյություն ունի այսօր Հայաստանում ու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մարզերի դպրոցներում առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման...
Աղբյուր` Panorama.am
12:24
ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Քննարկվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ իշխող «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:13
ԱՄՆ-ում ավելի քան 120 մարդ մեղադրում է հունվարի 6-ի անկարգությունները կազմակերպելու մեջ
ԱՄՆ-ի ավելի քան 120 բնակիչների մեղադրանք է առաջադրվել հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգություններ կազմակերպելու և Կապիտոլիումի գրավման մեջ: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:06
Հունաստանի վարչապետ․ Եթե չկարողանանք լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրը, կդիմենք դատարան
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական...
Աղբյուր` Panorama.am
12:01
Օտարերկրյա քաղաքացուն սպանելու համար Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի 24 գրոհային
Թուրքիայի անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
Պարգև սրբազանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահ է՝ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, դեռ շատ...
Աղբյուր` Panorama.am
11:51
ՀՀ ԱԳՆ․ ԵԽ-ն կրկին փաստեց՝ ԼՂ հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը
Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան:
Աղբյուր` Panorama.am
11:46
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել
Արցախում երեկ կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  8 նոր դեպք: Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ակցիա ԱԺ դիմաց. «Այսօր Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անօրինականություն է ուզում անել»
Ազգային Ժողովի դիմաց այս պահին բողոքի ակցիա է։ Մասնակիցներն այսօր էլ ահազանգում են՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն օրը հղի է նոր վտանգներով,...
Աղբյուր` Panorama.am
11:40
Շրջանառվում է Ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ:...
Աղբյուր` Panorama.am
11:33
ՊՆ. Աշխատակիցներին փոխանցված գումարներն ընդամենը աշխատավարձի կանխավճարն են
ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակում տարածված լուրերը, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ «Լուրը չի...
Աղբյուր` Panorama.am
11:27
Արցախում հայտնաբերվել են երեք քաղաքացիական անձանց և մեկ զինծառայողի աճյուններ
Արցախում նախօրեին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։ Արցախի արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
11:22
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկենն աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին
ԼՂ-ում ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի աջակցությունը Ադրբեջանին
Աղբյուր` Panorama.am
11:12
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները
Ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել
Աղբյուր` Panorama.am
11:06
Սառնարանի անջատման պատճառով ԱՄՆ-ում ոչնչացվել է Moderna պատվաստանյութի 1900 չափաբաժին
Բոստոնի հիվանդանոցներից մեկում պահվող Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութի գրեթե 2000 դոզան ոչնչացվել է, երբ դռնապանը պատահաբար անջատել է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Թուրք գեներալ․ Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}