Քաղաքական 12:16 30/11/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Մնաց 12 ժամ...

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Ո՛չ, հարգելի մաեստրոներ, լավ չի լինելու, արդեն լավ չէր նույնիսկ այն ժամանակ, երբ նկարահանվում էիք։ Իսկ այսօր փաստացի աղետ է և ամեն օր ավելի վատ է լինելու։ Իսկ դուք չկաք։

Հարգարժան մտավորականները, ովքեր այսօր փորձում են լուծել մեր հասարակությանն ամենաշատ հուզող խնդիրները, իմ խորին համոզմամբ, աշխատում են անարդյունավետ գործիքներով։ Նախևառաջ խոնարհվում եմ ձեր ջանքի համար, բայց անկեղծորեն՝ չեմ հասկանում։ Դուք հայտարարել եք, որ ձեր պայքարն ապաքաղաքական է՝ դրանով իսկ երկարացնելով Նիկոլի պաշտոնավարումը, մինչդեռ ամեն ինչ շատ պարզ է. գերիների խնդրի լուծման բանալին միմիայն նրա ձեռքում է։

Դադարեցրե՛ք բոլոր այլ գործողությունները և պահանջե՛ք, եթե ձեզ ավելի հեշտ է ապաքաղաքական ձևով, որ հենց այսօր Նիկոլը հայտարարի՝ հայկական զորքերի դուրսբերումը դադարեցվում է այնքան ժամանակ, մինչև բոլոր գերիները չվերադառնան տուն։ Դա միակ ու արագ լուծումն է, որը կախված է միայն Նիկոլից. սառեցնել բոլոր գործընթացները մինչև գերիների վերադարձը։ Հակառակ պարագայում այս հարցը կարող է տևել շատ երկար։

Երեկ մեր մտավորականները շրջեցին դեսպանատներով։ Նույնը պատրաստվում են անել նաև այսօր։ Պետք է նկատել, որ այնտեղ սովորաբար գնում են պետությունից հույս կամ պետական միավոր չունեցող, ներկայացուցչականությունից զուրկ համայնքների անդամները, օրինակ քրդերը։

Իսկ եթե դուք եք գնում, ապա այնտեղ ձեզ կարող են քաղաքավարի հարցնել՝ «իսկ դուք պետություն չունե՞ք»։ Այդ մարդիկ պետության ներկայացուցիչներ են այլ պետությունում։ Այդպես էլ այդ հիմնարկն անվանում են՝ Հայաստանի Հանրապետությունում այսինչ երկրի դեսպանություն։

Դուք ուրիշի երկրի դեսպանություն գնում եք, որ այդ մարդիկ ի՞նչ անեն, եթե գերիների վերադարձը մեր պետության գործառույթն է և հենց Նիկոլի ձեռքում է։

Իրականում դուք ստեղծել եք պատային իրավիճակ։ Վստահ լինելով, որ Նիկոլն անկարող է, այնուամենայնիվ չեք ուզում պայքարել նրա դեմ, հարցը փորձում եք լուծել առանց նրա ու առանց նրա դեմ պայքարելու՝ դրանով որևէ կերպ չօգնելով ու չազդելով գերիների փոխանակման գործընթացին։

Նորից եմ կրկնում՝ հարցի լուծման մեխանիզմը միայն Նիկոլի ձեռքում է։ Բայց նրա փոխարեն այդ գործը ցանկանում եք, որ անեն արտասահմանցի դիվանագետները։ Ու դա միայն այն պատճառով, որ խուսափում եք քաղաքական պահանջներից, որ ձեզ «նախկին» չասեն։ Այսինքն, ֆեյսբուքյան ֆեյքերի՝ ձեզ պարտադրված վախերի պատճառով դուք չեք փոխում վիժվածքին ու, հակառակ որևէ ռացիոնալության, պահանջում եք, որ դրանով զբաղվեն այլ երկրներ։ Սա առո՞ղջ մոտեցում է։

Չի կարող գերիների վերադարձի պահանջը քաղաքական չլինել։ Դա քաղաքական է ծայրից ծայր։ Գերիներով պիտի զբաղվի այդ մարդկանց ներկայացնող իշխանությունը։ Ուղղակի նույնիսկ այս օրհասական պահին դուք փորձում եք լինել պոլիտկոռեկտ՝ առանց հաշվի առնելու, որ շեղվում եք հարցի լուծման էությունից։

Հ.Գ. Մենք բոլորս ունենք սխալներ։ Բոլորս անխտիր՝ մտավորական, բանվոր, ինժեներ, քաղաքական գործիչ։ Կան մարդիկ, որ ընդունում են իրենց սխալները և խիզախում են դա շտկել, և կան նրանք, ովքեր թաքնվում են բառերի ու ձևակերպումներից հետևում՝ խորացնելով աղետի չդադարող ծավալները։ Մեր երկրի փրկությունը՝ համազգային գերխնդիր է, տղաների վերադարձը՝ պետական նպատակ, իսկ պետության սխալ ընթացքը կանգնեցնելը՝ քաղաքական անհրաժեշտություն։

Մենք բոլորս պետք է համարձակություն ունենանք դուրս գալ մեր վախերից ՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ է ասում, որտեղ է եղել անցյալում կամ ով է այսօր մեր կողքին։ Կարևորը՝ միավորվել հանուն։ Այսօր այդ օրն է։ Դրանից անդին ամեն ինչ երկրորդական է։ Փրկում ենք երկիրը՝ դուրս գալով փողոց կամ տապալում ենք այն՝ տանը նստած։

Մնաց 12 ժամ...»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:11
Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Թուրքիան փետրվարի 1-12-ը Կարս քաղաքում մասշտաբային զորավարժություն կանցկացնի, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականներ։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամը. Սոս Հակոբյան
Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:01
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
Այսօր աշխատում է որոնողական 5 խումբ 4 ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:38
Ճակատեն գյուղում բարձրացվել է ՀՀ-ում թերևս ամենաբարձր հայկական եռագույնը
Այսօր Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվեց, և համայնքի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով
Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։
Աղբյուր` Panorama.am
12:27
Ավտոերթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Քաղաքացիները նախաձեռնել են  ավտոերթեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մեքենաները տարբեր ուղղություններով շրջում են Երևանի փողոցներով,...
Աղբյուր` Panorama.am
11:56
«Infinity» բախվել է կայանած «Chevrolet»-ին, կան տուծաժներ
Հունվարի 16-ին, ժամը 22։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․...
Աղբյուր` Panorama.am
11:55
Իրավաբան. «Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները կամ Սահմանադրական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
11:55
17.01.2021. Կորոնավիրուսի 351 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Առողջացել է 157 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Քաղաքագետ. Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.  «Եթե արդեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին են հասել, կնշանակի՝ երկիրը վխտում է տարբեր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մելոյան. Ակնհայտ է՝ որևէ ԱԱԾ երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը
Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. Օտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են. Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել...
Աղբյուր` Panorama.am
11:52
Թևան Պողոսյան. Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.  ««Մենք երկար խորհելու ժամանակ և...
Աղբյուր` Panorama.am
11:50
Տեղ համայնքում արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել
Սյունիքի մարզի Տեղ համայնքում արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ «Պատերազմով պայմանավորված  Սյունիքում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Հունվարի 14-ին ադրբեջանցիները գերեվարվել էին Հացի գյուղի բնակչին
Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային...
Աղբյուր` Panorama.am
11:48
ԱԱԾ. Ակնհայտ սուտ է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի Միրզոյանը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Տիգրան Աբրահամյան. Թասիբի ճգնաժամ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Բանավոր փոխըմբռնման» արդյունքում իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լարսում 340 բեռնատար է մնացել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:49
Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, արձագանքելով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, գրում է. «Լրտես վիժվածքն ընտրեց...
Աղբյուր` Panorama.am
22:41
Արարատ Միրզոյանի արձագանքը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի...
Աղբյուր` Panorama.am
21:55
Իրավաբան. Արթուր Դավթյանը բավարար հիմքեր կգտնի՞ կալանավորման միջնորդությամբ ԱԺ գնալու համար
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հրապարակել է Միքայել Մինասյանի հրապարակած դիմումի ու ԱԺ որոշումներից մեկի ներքո դրված Արարատ Միրզոյանի դրված...
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաստաբան. ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է. «…Ազգային անվտանգության ծառայությունը մեկ բան ունի անելու՝ հարուցել քրեական գործ, Արարատ...
Աղբյուր` Panorama.am
21:30
Արթուր Դանիելյան. Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Ու, եթե ձեզ Միքայել Մինասյանի բացահայտումն է ապշեցուցիչ թվում,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր էջում հրապարակեց դիմումը, որի ներքո 2007 թվականի նոյեմբերի 7-ին ստորագրել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Արփինե Հովհաննիսյան. Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական հատուկ...
Աղբյուր` Panorama.am
21:02
Աշոտյան. Ահա թե ինչու Արարատ Միրզոյանը արտասահմանյան ելույթներում չէր խոսում ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. 1. Թե ինչու՞ ԱԺ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել  Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հրապարակած  Requiem/8-ը սկսում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Անգղերի ռեստորան»` Հայաստանում
Հայաստանում հանդիպում է անգղերի չորս տեսակ, որոնք ներաառված են Կարմիր գրքում՝ մորուքավոր, սպիտակագլուխ, սև և գիշանգղ տեսակները։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մահացել է Ռոդշիլդների տոհմի ֆրանսիական ճյուղի ղեկավարը
Ֆրանսիացի բանկիր բարոն Բենջամին դե Ռոտշիլդը մահացել է Շվեյցարիայում 57 տարեկան հասակում: «Ֆրանս պերս»-ի հրապարակած տեղեկությունը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել
Չինաստանում՝ Տյանցզինի քաղաքապետարանում, մասնագետները պաղպաղակի խմբաքանակում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել: Sky News-ի տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է
12:36 27/12/2020

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}