Հասարակություն 22:14 30/11/2020 Հայաստան

«Մերօրյա հերոսները». Վահե Մելիքսեթյան

ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, հայցորդ Վահե Մելիքսեթյանը դեղագիտական ֆակուլտետի լավագույն, խաստումնալից շրջանավարտներից էր: Նոյեմբերի 5-ին, նա կդառնար 32 տարեկան…

Չնայած երիտասարդ տարիքին, հասցրել էր մասնագիտական բեղուն ճանապարհ անցնել։  2012թ. գերազանցությամբ ավարտել էր օրդինատուրան՝ ստանալով կլինիկական դեղագետի որակավորում: Կլինիկական օրդինատուրայում ուսումնառության տարիներին վերապատրաստման նպատակով մեկնել էր Իտալիայի Կամերինոյի համալսարան:

Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանը Վահեի մասին առանձնակի ջերմությամբ է խոսում։ Պատմում է, որ Վահեի երազանքն էր Հայաստանում զարգացնել կլինիկական ֆարմացիան և այդ նպատակին հասնելու համար 2018 թվականին ընկերների հետ  հիմնել էր «Կլինիկական դեղագիտության հայկական միություն»  հասարակական կազմակերպությունը, որի նախագահը և համահիմնադիրն էր:

Կլինիկական օրդինատուրան գերազանցությամբ ավարտելուց հետո աշխատանքի անցել է ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնում և դասավանդել մինչև զորակոչվելը՝ 2018թ. դեկտեմբերը:

Վահե Մելիքսեթյանը, ամբիոնում դասավանդելուն զուգահեռ, զբաղվում էր նաև գիտական աշխատանքով և 2019 թ. պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։ Հեղինակ է տասից ավել գիտական հոդվածների, այդ թվում՝  միջազգային հեղինակավոր պարբերականներում։

Ամբիոնի լավագույն դասախոսներից էր․ուսանողները միշտ հիացմունքով են խոսել Վահեի մասին նրա մասնագիտական բարձր որակավորման և բացառիկ մարդկային հատկանիշների շնորհիվ: Նա գերազանց տիրապետում էր 3 օտար լեզվի՝ ռուսերենի, անգլերենի և իտալերենի։

«Նա միշտ մասնակցում էր բարեգործական տարբեր միջոցառումների: Հատկապես վերջին տարիներին զբաղվում էր վազքով. մասնակցում էր գրեթե բոլոր բարեգործական մարաթոններին: Ամեն անգամ բարեգործական վազքի մրցույթին պատրաստվում էր ամենայն պատասխանատվությամբ: Շատ էր սիրում դաշնամուր նվագել, ուներ երաժշտական միջնակարգ կրթություն, սակայն կատարում էր բարդ ստեղծագործություններ։ Սիրում էր Արամ Խաչատրյանի, Ռիչարդ Կլայդերմանի և Իռումայի ստեղծագործությունները»,- նշում է Նարինե Միրզոյանը: 

Նրա բնորոշմամբ՝ իրենց հրաշալի Վահեն ինչպես մասնագիտական ասպարեզում, այնպես էլ ամենուր, ամեն ինչ ձգտում էր հասցնել կատարյալի: 

«Եզակի մտածելակերպի տեր մարդ էր, յուրահատուկ խելացի, գիտեր հարգել դիմացինին անկախ ամեն ինչից, բարի էր, նախաձեռնող և առանձնահատուկ պատասխանատու, աշխատասեր, չափազանց ընկերասեր և լուսավոր մտքի տեր: Մարդ, ով միշտ պատրաստակամ էր օգնության հասնել: Առանց տրտնջալու միշտ հաղթահարում էր բոլոր դժվարությունները և պայքարում արդարության համար»,- նկատում է ավագ գործընկերը:

Վահեն պատերազմի առաջին իսկ օրվանից առանց երկմտելու մեկնել էր ռազմաճակատ՝ իր զինակից ընկերներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Զինակիցների խոսքով՝ անգամ մարտեր էր վարել, քաջալերել էր իր ընկերներին։ Պատերազմի ընթացքում  վտանգելով իրեն՝ հերոսաբար փրկել էր մի քանի տասնյակ զինվորների: Հոկտեմբերի 8-ին՝ հերթական մարտի ժամանակ, անտեսելով վտանգը, նորից նետվել էր կյանքեր փրկելու, բայց  զոհվել էր թշնամու մահացու հարվածից:

Ամբիոնի աշխատակիցների խոսքով՝ Վահե հետ ապրած յուրաքանչյուր պահն անգին է. մերօրյա հերոսը միշտ կմնա նրանց հուշերում…

ՀՀ նախագահի հոկտեմբերի 16-ի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Սամվելի Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է  Մարտական ծառայության մեդալով։


Նյութը ԵՊԲՀ-ի էջից է։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Զարիֆը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանին՝ վերջին հաղթանակների կապակցությամբ
Այցով Բաքվում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ողջունել է Ադրբեջանի նախագահի՝ «Կովկասում համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
16:01
Շուշիի քաղաքապետ. Ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին քաղաքի ընկնելու նախորդ օրերին տեսածն ու լսածը հանգիստ չեն տալիս։ Հարցեր ունի, հնչեցնում է, պատասխաններ դեռ...
Աղբյուր` Panorama.am
15:40
Էդմոն Մարուքյանի ակցիան Ստրասբուրգում․ Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկին ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը...
Աղբյուր` Panorama.am
15:32
Հայ ռազմագերիների հայրենադարձության հարցի քննարկումը չընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որն անցկացվում է հիբրիդային տարբերակով՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
15:27
Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարգավիճակի որոշման գործում.Արմեն Գրիգորյանը՝ Ջեյք Սալիվանին
Հայկական կողմը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ղարաբաղի կարգավիճակի որոշման գործում:...
Աղբյուր` Panorama.am
15:01
Պարոն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հաջորդ հակահայկական նպատակը. Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին․ «Պարոն Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Էրդողանը քննադատում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ Արցախի պատերազմի պատճառով Թուրքիային ԱԹՍ-ների տեսախցիկներ չվաճառելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է երկրի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին «վատ հարևաններ» լինելու համար` թուրքական անօդաչու...
Աղբյուր` Panorama.am
14:55
Yereva.Today. Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար
Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բեռներ փոխադրող 30 ից...
Աղբյուր` Panorama.am
14:51
Փաստաբաններ. Վահե Հակոբյանի դեմ սկսված գործընթացը բավական հեռու է իրավական տիրույթից
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը  և Ժիրայր Ղարագյոզյանը տարածել են հայտարարություն, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ուկրաինայի ԱԳ նախարարը Ռուսաստանին անվանել է թշնամի, Նավալնիին՝ ընկեր
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պաշտպանում է Ալեքսեյ Նավալնիին ազատելու կոչերը, քանի որ նա Ռուսաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Քաղաքագետ. Տոնոյանն այնպես է խոսում, կարծես հաղթանակած բանակի հրամանատար լինի
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով «Մեդիամաքս»-ին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տված հարցազրույցին,...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել
Արցախում հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում...
Աղբյուր` Panorama.am
14:30
Խաժակյան. Երևանի սրտում տեղի է ունենում ապօրինություն
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ահազանգում է Երևանի սրտում՝ Օպերայի և բալետի թատրոնի շենքից քիչ հեռու...
Աղբյուր` Panorama.am
14:24
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու գործում
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ներքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:19
Ինչո՞ւ է «Իսկանդերը» Շուշիի վրա կրակել, ինչո՞ւ դրանով հարված չի հասցվել ադրբեջանական թիրախներին. Հակոբյան
«Ուղիղ 100 տարի առաջ, երբ Շուշին հայաթափվում էր, թուրքերի խորհրդով էր արվում։ Եվ այսօր էլ թուրքերը հասկանում են Շուշիի ստրատեգիական...
Աղբյուր` Panorama.am
14:07
Թուրքիայում հայ համայնքի երիտասարդները հանդիպել են Էրդողանի գրասենյակի ղեկավարի հետ
Հունվարի 22-ին Թուրքիայի հայ, հույն, ասորի և հրեա համայնքների երիտասարդները Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահի գրասենյակի ղեկավարներից...
Աղբյուր` Panorama.am
13:58
Թուրքիայում թողարկվել է Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ` ներառյալ Արցախը․ թուրքագետ
Թուրքիայում թողարկվել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ։ Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։...
Աղբյուր` Panorama.am
13:45
Լուկաշենկոյի երկրպագուն ներխուժել է հոկեյի դաշտ ու համբուրել նրա շուրթերը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրպագուն դիմել է ծայրահեղ քայլի՝ նախագահի հետ սելֆի անելու համար։ Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Լոքդաունի ընթացքում ՀՀ-ն օրական մինչև 40 մլն դոլարի ՀՆԱ-ի կորուստ է ունեցել. Մելքումյան
«Ես հակված եմ, որ մենք հանձնաժողովում աշխատելու համար լավագույն փորձագետներին գտնենք, որպեսզի կարողանանք լավ վերլուծություն...
Աղբյուր` Panorama.am
13:32
Արցախում ստեղծվել է ՆԳՆ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Շների հոշոտած ոչխարները տեղում են, փորձաքննություն դեռ նշանակված չէ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում հունվարի 19-ին հոշոտված ոչխարները շարունակում են մնալ աջ ու ձախ ընկած։ Տարածքում սննդի հարուստ պաշար...
Աղբյուր` Panorama.am
13:14
Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ. Արմեն Աշոտյան
«Պատերազմը հասունացրել, իր այս խորությամբ, դաժանությամբ, տևողությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը, թե անվտանգային, թե...
Աղբյուր` Panorama.am
13:04
Դեսպան է նշանակվելու մի կին, որն ընդամենը գիտի անգլերեն. սա աղետ է. Նաիրա Զոհրաբյան
«Եկեք մի կողմ դնենք, որ Լիլիթ Մակունցը հանդարտ, անգլերեն իմացող կին է։ Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր ԱԺ ամբիոնից ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՊՆ. Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում բողոքների քննարկման հանձնաժողով
Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
12:52
Գեղամ Նազարյան. Ստեղծում ենք փաստահավաք խումբ
Ճշմարտություն սերունդների համար
Աղբյուր` Panorama.am
12:46
Դալարիկ գյուղ այրվել են անվադողեր, գազի ջեռուցման կաթսա և կենցաղային իրեր
Հունվարի 25-ին, ժամը 05:07-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկին կից տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:37
COVID-ի հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում. Զոհրաբյան
Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի անդրանիկ նիստում իմքայլական պատգամավորները հարց բարձրացրին՝ ինչպե՞ս է...
Աղբյուր` Panorama.am
12:30
2020 թ-ին ՊԵԿ-ը 120 մլրդ դրամով քիչ եկամուտներ է հավաքագրել
«ՊԵԿ հարկային մասի հիմնական ցուցանիշների գծով 2020 թվականի համար ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Չարորակ նորագոյացություններ ունեցողները պետք է զգուշանան «Sputnik V» ընդունելիս
Չարորակ նորագոյացություններ ունեցող մարդիկ պետք է զգուշորեն օգտագործեն ռուսական «Sputnik V» պատվաստանյութը, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Հնդկաստանի և Չինաստանի զինծառայողները բախվել են սահմանին
Հնդկաստանի Հիմալայան Սիկիմ նահանգի Նակու-Լա լեռնանցքի տարածքում բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի և Չինաստանի սահմանային ուժերի զինվորների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}