Արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետները Հայաստանում են
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և քրեագիտական վարչությունում հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների գծով միջազգային փորձագետ, կրիմինալիստ ֆրանսահայ Էլիզ Պողոսյանի և արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետ Ժան Լյուկ Մեսաժեի հետ:
ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման, արգելված զինատեսակների կիրառման, ինչպես նաև նշված դեպքերի առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեծածավալ փորձաքննությունների նշանակման և իրականացման վերաբերյալ հարցեր:
Քննարկումների առարկա են դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող մի շարք արարքների, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, ռազմական գործողություններում վարձկաններ օգտագործելու վերաբերյալ դեպքերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում. ԱԻՊԾ
- Արցախում զոհերն ու վիրավորումները՝ արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով. ՄԻՊ
- Ադրբեջանը խաղաղ բնակավայրերը, Ստեփանակերտը թիրախավորել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում