Տգետնե՜ր, Էն ձեզ իշխանության բերած Սվիտալսկուն զանգեք հարցրեք կասի՝ փողոց փակելու մասով․Ա․ Հովհաննիսյան
Մի քանի մանրամասներ Փաշինյանի հանդիպումից դատավորների, ԲԴԽ անդամների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Բացի նրանից, ինչ երևում է տեսանյութում, ըստ ինձ հասած տեղեկությունների, Փաշինյանը և գլխավոր դատախազը պարբերաբար փորձել են թեման շեղել և քննարկել կոնկրետ գործեր, իրենց դժգոհությունը ցույց տալ, որ դատարանները «չեն ենթարկվում»։
Իհարկե անթույլատրելի է գլխավոր դատախազի, նախարարի, դավաճանի օգնականի ներկայությանը զուգահեռ դատավորների ներկայություն։
Սակայն, ի պատիվ դատավորների և ԲԴԽ անդամների նրանք թույլ չեն տվել իրենց ներկայությամբ քննարկվի որեւէ կոնկրետ գործ՝ ասելով որ դա կդիտարկվի անկախության նկատմամբ ոտնձգություն։ Նրանք այդ առումով չեն կարող «համագործակցել»։ Ի դեպ, ԲԴԽ նախագահը հրավիրված չի եղել։
Դավաճանը մնացել է մի քանի ծառայամիտ «թուրքի» ( դատախազ եւ այլ) հույսին։
Ի դեպ նրանցից ոմանք, ոստիկանության համազգեստը հագին հիմա անհամաչափ ուժ են կիրառում խաղաղ անհնազանդության ակցիա կատարողների նկատմամբ։
Տգետնե՜ր, Էն ձեզ իշխանության բերած Սվիտալսկուն զանգեք հարցրեք կասի՝ փողոց փակելու մասով»,-գրել է Հովհաննիսյանը։