Բաղյան փողոցում վրաերթի հետևանքով մահացածի անձը դեռ պարզված չէ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 30-ին, ժամը 18։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mini Cooper» (վարորդ՝ Անի Մ․, ծնված 1989 թ․) և «Volkswagen Touareg» (վարորդ՝ Բարսեղ Հ․, ծնված 1956 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Դեպքի վայրում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի։
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ