Ճապոնիայում նախորդ ամիս ավելի շատ մարդ է մահացել ինքնասպանությունից, քան ողջ ընթացքում COVID-ից
Մասնագետները նախազգուշացրել են, որ համաճարակը կարող է հանգեցնել հոգեկան առողջության ճգնաժամի: Զանգվածային գործազրկությունը, սոցիալական մեկուսացումը և անհանգստությունն աշխարհում վնասում են մարդկանց:
Ճապոնիայում պետական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունները հոկտեմբերին ավելի շատ կյանք են խլել, քան մինչ այժմ երկրում Covid-19-ի համաճարակը: Ճապոնիայում ինքնասպանությունների ամսական թիվը հոկտեմբերին հասել է 2115-ի, հայտնում է Ճապոնիայի ոստիկանության ազգային գործակալությունը: Ուրբաթ օրվա դրությամբ, Ճապոնիայում Covid-19-ից ընդհանուր զոհերի թիվը 2087 էր, հայտնել է առողջապահության նախարարությունը: Այս մասին գրում է CNN-ը։
Ճապոնական տվյալները կարող են այլ երկրներին օգնել հասկանալ՝ համաճարակային միջոցառումների ազդեցությունը հոգեկան առողջության վրա և որ խմբերն են առավել խոցելի:
«Մենք նույնիսկ արգելափակում չունեինք, և Covid-ի ազդեցությունը շատ փոքր է, համեմատած այլ երկրների հետ ... բայց, միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք ինքնասպանությունների թվի այս մեծ աճը։ Դա ենթադրում է, որ ապագայում այլ երկրներ կարող են տեսնել ինքնասպանությունների քանակի նմանատիպ կամ էլ ավելի մեծ աճ», - ասել է Մասիկո Ուեդան, որը Տոկիոյի Վասեդա համալսարանի դոցենտ և ինքնասպանությունների հարցերով փորձագետը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Ճապոնիան երկար ժամանակ պայքարել է աշխարհում ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկի դեմ: 2016-ին Ճապոնիայում ինքնասպանության մահացությունը կազմել է 18,5 մարդ 100,000 մարդու համար, զիջելով միայն Հարավային Կորեային՝ Արևմտյան Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում, և գրեթե կրկնակի գերազանցելով տարեկան համաշխարհային միջին ցուցանիշը՝ 10,6-ը՝ 100 000 մարդու համար: