Քաղաքական 15:02 01/12/2020 Հայաստան

Վանեցյան. Փաշինյանը և նրա քարոզչությունը պարզապես բացահայտորեն ստեցին ամբողջ հասարակությանը

ՀՀ Ազգային անվտնագության ծառայության  նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ФАН-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի  կողմից տարածվող ապատեղեկատվությանը:

Ներկայացվում է մեկ հատված հարցազրույցի:

Հարց- Ես կցանկանայի անդրադառնալ որոշ թեզիսների, որոնք վարչապետը նշեց քաղաքացիներին ուղղված իր ուղերձի ընթացքում: Նախ ՝ պետական մարմինները միշտ տեղեկություններ են հաղորդել պատերազմի դաշտում տեղի ունեցող դեպքերի մասին, նրանք միշտ ասել են ճշմարտությունը:

Ա.Վանեցյան- Որպես զինվորական՝ ես հիանալի հասկանում եմ, որ պատերազմական շրջանում օգտագործվում է նաև ապատեղեկատվությունը: Բայց ապատեղեկատվությունը պետք է ունենա ինչ-որ շրջանակ, ապատեղեկատվությունը կարող է տրվել առավելագույնը 10-30 տոկոս: Բայց նա (Փաշինյան-FAN) 100 տոկոս ապատեղեկատվություն էր տվել:

Հարց- Որտեղի՞ց են այդ համամասնությունները: Պարզապես չկարողացա գտնել:

Ա.Վանեցյան- Դուք պետք է կատարվածի մասին իրական տեղեկատվություն ունենաք, ինչպես նաև ունենաք հատուկ հմտություններ և հասկանաք, որ դա 100 տոկոս ապատեղեկատվություն էր: Ես բերեմ միայն մեկ օրինակ: Հիշեցնեմ, որ այս «կապիտուլյացիայի ակտը», ինչպես ես եմ անվանում,  եղավ նոյեմբերի 9-ին (փաստաթուղթը ստորագրվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը - FAN): Երբ արդեն պարզ էր, որ նա պետք է ստորագրի այս «կապիտուլյացայի ակտը», նոյեմբերի 9-ին օրվա ընթացքում նա իր ֆեյսբուքյան էջում գրեց հետևյալ արտահայտությունը. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Արդյունքում, այս ակտի ստորագրումից մի քանի օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում ասաց, որ նոյեմբերի 4-ից 5-ը մենք ամբողջովին կորցրել էինք վերահսկողությունը Շուշի քաղաքի վրա:

Այսինքն՝ նոյեմբերի 4-ից 5-ը արդեն պարզ էր, որ Շուշին ամբողջովին գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Եվ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 9-ին, այս ակտի ստորագրումից առաջ, ասում է, որ մարտերը Շուշիի համար դեռ շարունակվում են: Սա ապատեղեկատվությո՞ւն է, թե՞ պարզապես խաբեություն: Կարծում եմ ՝ սա խաբեություն է: Եվ պատերազմի 44 օրերի ընացքում այդ խաբեությունը ուներ մեկ նպատակ՝ մնալ իշխանության: Որովետև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հայտարարության մեջ ասաց, որ պատերազմի 3-4-րդ օրը նա զեկուցել է Փաշինյանին, որ հայկական ուժերը ի վիճակի չեն հաղթել այս պատերազմում, և հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով:

Նիկոլ Փիշանյանը դրանից հետո հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած փուլում մենք պետք է հանձնենք Շուշին: Արդյունքում, երբ նա ասաց դա, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարն ասաց, որ բանակցությունների ընթացքում քաղաքը հանձնելու հարցը չի բարձրացվել:

Դրանից հետո Հայաստանի արտգործնախարարը հրաժարական տվեց, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց, որ հոկտեմբերի 19-20-ին ինքը Փաշինյանին առաջարկել է խաղաղություն կնքել և լուծել ռազմական գործողությունների դադարեցման հարցը: Այդ ժամանակ խոսք չկար Շուշին, Հադրութի շրջանը և այլ տարածքներ հանձնելու մասին: Առաջարկվեց այսպես կոչված «Լավրովի պլանը», որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանների հանձնում: Դրանից հետո բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկում, ապա ևս երկու շրջանի հանձնում: Միևնույն ժամանակ, պետք է պահպանվեր հստակ ցամաքային կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:

Ի՞նչ ունենք հիմա: Մենք ունենք յոթ շրջանների հանձնում, Շուշի քաղաքի, Հադրութի շրջանի և այլ գյուղերի հանձնում: Այսինքն՝ մենք ունեինք 12,5 հազար քառակուսի կիլոմետր, հիմա ընդամենը 2,5 հազար քառակուսի կիլոմետր: Եվ դրան գումարած՝ մենք ստանձնել ենք պարտավորություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ Մեղրի քաղաքի միջոցով ապահովել ցամաքային ճանապարհ, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Մարզը և Ադրբեջանը: Ի՞նչ է սա նշանակում մեզ համար: Ադրբեջանն ունի ցամաքային սահման Հայաստանի տարածքով իր ինքնավար մարզ, որը սահմանակից է Թուրքիային: Եվ դուք պատկերացնում եք, որ Թուրքիան և Ադրբեջանը կանգ չեն առնի այսքանով: Որոշ ժամանակ անց նրանք պատրվակ կգտնեն բուն Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դիմելու համար: Մենք ունենք անհասկանալի լուծում:

Եվ ահա այն, ինչ ես ձեզ ասացի, ինքներդ վերլուծեք, թե իրականում ինչ է կատարվում: Նիկոլ Փաշինյանը և նրա քարոզչությունն ապատեղեկատվությունը որպես գործիք չօգտագործեցին, այլ նրանք պարզապես բացահայտորեն ստեցին ամբողջ հասարակությանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:13
Փաշինյանի հայտարարությունից հետո ԶՈւ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ-ի ու ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից հետո Զինված ուժերը...
Աղբյուր` Panorama.am
23:01
Վազգեն Մանուկյան. Երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, գրեցի՝ վերջ, Նաիրի Երկիրն իրականություն չի դառնա
Հայրենիքի փրկության շարժումը հրապարակել է միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Տիգրան Աբրահամյան. ԶՈւ-ին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ...
Աղբյուր` Panorama.am
22:12
Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Ապացույցդ ներկայացրու, սուտասան կապիտուլյանտ
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Դերասան դավաճանը այսօր ասաց, որ Օնիկ Գասպարյանը...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էդմոն Մարուքյան. Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մարտի 2-ին կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ  վաղը՝ մարտի 2-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
21:23
Տարոն Տոնոյան. Այստեղ հավաքված մարդիկ ունեն այն հերոսությունն ու կամքը, որ պետք է ազատագրեն Հադրութն ու Շուշին
«Պատերազմից հետո անհավանականը տեղի ունեցավ։ Այս իշխանությունը, որ ըստ բոլոր կանոնների, պետք է հրաժարական տար ու հեռանար, մնացին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները. ԱՀ ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է փաստին, որ Ադրբեջանը հրաժարվում է ռազմագերու կարգավիճակ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Մարզերից ուսուցիչները Փաշինյանի հավաքի փոխարեն միացել են ընդդիմության հանրահավաքին
Mediaport տելեգրամյան ալիքը  տեղեկացնում  է․ «Արագածոտնի մարզի դպրոցների ուսուցիչները, որոնք բերվել էին Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:08
Հայրենիքի փրկության շարժման երթի մասնակիցները գնում են նախագահական նստավայր
Բաղրամյան պողոտայում ընթացող  «Ազգ, բանակ, հաղթանակ» խորագրով  հանրահավաքն ավարտվեց։ Հանրահավաքի մասնակիցերը երթով շարժում...
Աղբյուր` Panorama.am
21:00
Այսեր Իսոյան. Խամաճիկին դիմում եմ իմ քրոջ անհետ կորած որդու անունից՝ գնա, ուղղակի գնա
«Երկու ազգ՝ մի ժողովուրդ։ Ու ես այդ ժողովրդի խոնարհ զավակը»,-Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Միթե՞ հայն ընդունակ է այսքան իջնել ինքն իրենից․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբույան իր էջում գրում է․ «Մարդ ինչքան պետք է անուղեղ և մորթապաշտ լինի, որ հանուն իր...
Աղբյուր` Panorama.am
20:54
2008 թ․-ի մարտի մեկին զանգվածային անկարգություններ կազմակերպողը եղել է Նիկոլ Փաշինյանը․ Սեյրան Օհանյան
2008 թ․-ի մարտի  մեկին զանգվածային անկարգություններ կազմակերպողը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Այսօր Հայաստանում գրանցվել է COVID-19-ի հիվանդացության առաջին դեպքը
 2020-ի մարտի 1-ին Հայաստանում գրանցվել է COVID-19-ի հիվանդացության առաջին դեպքը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հիշո՞ւմ ես ոնց 2008 թ․ մարտի մեկին ժողովրդին թշնամացրիր, հանեցիր իրար դեմ ու թռար․ Ա․ Հովհաննիսյանը՝ Փաշինյանին
Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը հանրահավաքի ընթացքում ընթերցեց Փաշինանին ուղղված նամակը ՝ ակնկալելով ներկաների...
Աղբյուր` Panorama.am
20:32
Յուրի Խաչատուրով. ԶՈւ ԳՇ հայտարարության ներքո ստորագրել է մեր ողջ բանակը
ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ԶՈՒ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին Բաղրամյան պողոտայի հարթակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
20:05
Փաշինյանը հայտարարել է կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտության մասին
Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Նիկոլ Փաշինյանի հետ մենք ընտրությունների չենք գնալու․ Ա․ Վանեցյան
Իշխանությունը փողոցում գցված է, դա շատ վատ արտահայտություն է, բայց իրականությունն այդպես է: Այս մասին  «Հայրենիքի փրկության...
Աղբյուր` Panorama.am
19:55
«Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում․ ֆոտոշարք
Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընթանալ Հայրենիքի փրկության շարժման   հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Քաղաքացիները պնդել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի
Հանրապետության հրապարակում, որտեղ մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը, մի շարք համայնքների բնակիչներ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռուսաստանը հրաժարվել է Երևանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից
Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում ռուս-հայկական համալսարանի գործունեության ժամկետների վերաբերյալ 2015 թ. ստարագրված համաձայնագրից:...
Աղբյուր` Panorama.am
19:39
Մինչև վերջ ճիշտ չի հասկացվում, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանն այսօր. Ս․ ֆարմանյան
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրում է․ «Տպավորություն ունեմ, որ մինչև վերջ ճիշտ չի հասկացվում, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
19:34
Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա․Վալենտինա Մատվիենկո
Ռուսաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
19:31
Գ.Շ. պետը և բազմաթիվ բարձրաստիճան սպաներ ստորագրել են Փաշինյանի և կառավարության հրաժարականի կոչը․Հ․ Ալումյան
Փաստաբան Հայկ Ալումյանը գրում է․ «Գ.Շ. պետը և բազմաթիվ բարձրաստիճան սպաներ ստորագրել են Ն.Փ.-ի և կառավարության հրաժարականի կոչը: Տեքստը...
Աղբյուր` Panorama.am
19:27
««Մարտի 1-ի» գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց գործիքը»
Բաղրամյան պողոտայում ընթացող հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում Անդրանիկ Թևանյանը նաև  մի շարք կարևոր հարցերի պատասխան տվեց,...
Աղբյուր` Panorama.am
19:06
Գիտնականները չեն արձանագրել կորոնավիրուսի «բրիտանական» և «նորմալ» շտամներով վարակման տարբերություն
Գերմանամկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կորոնավիրուսի «բրիտանական» և «հարավաֆրիկյան» շտամներով վարակվելիս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Փաշինյանը հավաքել է հանրահավաք՝ ի պաշտպանություն թուրքական բանակի․ Ա․ Թևանյան
Այսօր շատ արտառոց բան է տեղի ունենում Երևանում։ Այս մասին Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարեց շարժման խորհրդի անդամ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ապարանի համայնքապետն ու տարածաշրջանի 22 համայնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, ինչպես նաև տարածաշրջանի 22 համայնք իրենց համերաշխությունն են հայտնել բանակին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Թեհրանը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զորքերն Իրաքից․ Իրաջ Մասջեդի
Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}