14:21 01/12/2020 Հայաստան

Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության  նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կարծում է, որ Հանրապետությունում քաղաքական ճգնաժամը կարելի է լուծել միայն մեկ ճանապարհով՝ վարչապետ Նիկոլ Փաշիյանի հրաժարականի:  Այն մասին, թե ինչպիսի գործողություններ պետք է ձենարկել և ինչպիսի եզրակացություններ անել, Արթուր Վանեցյանը պատմել է ФАН-ին տված բացառիկ հարզացրույցում:

Ներկայացվում է հարզացրույցից մի հատված:

Հարց-Պարոն Վանեցյան, շնորհակալություն, որ համաձայնվեցինք ինձ ժամանակ տրամարդել: Սկսենք ամենագլխավորից՝ Ղարաբաղ:  Ինչ-որ մեկը մեղադրում է իշխանություններին, օրինակ՝ գեներալ Մովսես Հակոբյանին: Իշխանությունները մեղադրում են գեներալին՝ կռվից  հետո բռունցքները թափահարելով: Ես կցանկանայի լսել հանգիստ, հստակ կարծիք: Ձեր տեսակետը կատարվածի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ խնդիրը լուծված չէ, գոնե ինձ համար: Պայմանագրերի կետերն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ: Մինչ այժմ ոչ բոլոր գերիներն են տուն վերադարձել: Որոնվում են անհայտ կորածները: Ի՞նչ է տեղի ունեցել, և ո՞վ է մեղավոր:

Ա.Վանեցյան- Նախ, բարի երեկո: Ո՞վ է մեղավոր: Մեղավոր է մեկ մարդ, նրա անունն է Նիկոլ Փաշինյան: Եվ, ցավոք, այս անձը մինչ օրս զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Այն, ինչ տեղի ունեցավ, ամբողջը  նրա ոչ պրոֆեսիոնալիզմի, տարրական բաներից տեղյակ չլինելու և չհասկանալու պատճառով են, որ այլևս սովորական լրագրող չէ, այլ երկրի ղեկավար:

Նա 2,5 տարի մեթոդաբար տարել է մեր երկիրը պատերազմի: Մենք բազմիցս զգուշացրել ենք նրան, որ գործերին նման մոտեցումը ողբերգության կհանգեցնի: Բայց, անկեղծ ասած, մենք չէինք սպասում, որ ողբերգությունն այս մասշտաբի կլիներ: Մենք ունենք գրեթե հինգ հազար զոհ, գրեթե 10 հազար վիրավոր, ավելի քան հազար մարդ անհետ կորած: Եվ պետությունը, ցավոք, ոչինչ չի ձեռնարկում մեր անհետ կորածներին, ինչպես նաև մարտական գոտում մնացած դիակները վերադարձնելու համար:

Ի՞նչ է սա նշանակում: Խոսում է այն մասին, նախ երկրում այժմ ղեկավարություն չկա: Հայաստանի Հանրապետությունը պարզապես ղեկավար չունի: Երկրորդ, կապիտուլյացիայի այս ամոթալի ակտը ստորագրած անձը չունի բարոյական իրավունք պահանջներ ներկայացնելու ադրբեջանական կողմին: Ես սա ասում եմ մեծ դառնությամբ, և ինձ համար պարզապես ամոթ է:

Նիկոլ Փաշինյանը բոլոր մեղքերի համար մեղադրում է բոլորին, բացի իրենից, նա պատասխանատվություն չի ստանձնում: Հայաստանում կա մեկ մեծ խնդիր, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է: Նրա հեռացումով մենք կկարողանանք լուծել շատ հարցեր, որոնք առկա են մեր երկրում:

Հարց- Ես կցանկանայի ավելի մանրամասն լսել: Շատերն ասում են, որ չկա նախկին Հայաստան: Ինչպիսի՞ն կա և ինչպիսի՞ն կլինի, օրինակ, Փաշինյանից հետո:

Ա.Վանեցյան- Տեսեք, 2,5 տարի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեթոդաբար ոչնչացրել են հայ-ռուսական հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն ռազմավարական գործընկերներ են եղել: Փաշինյանի թիմի իշխանության գալով այս հարաբերություններն օրեցօր վատթարանում էին: Հակառուսական հայացքներ ունեցող մարդիկ հայտնվեցին կառավարությունում: Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում էր, որ ինքը կառուցել է ժողովրդավարություն, հեղափոխություն է իրականացրել, ոչ ոք չի կարող նրան հրամայել, քանի որ նա մի մարդ է, ով ամբողջ աշխարհի առաջնորդն է: Բայց իրականում պարզվեց, որ մենք հասանք այս պատերազմին: Ուզում եմ նշել, որ մենք դրան հասանք, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրական աշխատանքի փոխարեն ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ արեց ՝ դուրս գալով բանակցային գործընթացից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ես անձամբ նրան հրապարակավ հարցրի, հարց տվեցի. «Բացահայտեք գաղտնիքը, ո՞ր փաստաթղթի կամ ինչ թեմայի շուրջ եք բանակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ»: Նա ցինիկաբար խորհրդարանում պատասխանեց. «Ինչ-որ մեկը հարցնում է ինձ, թե որ փաստաթղթի շուրջ եմ բանակցում, և ինչ եմ համաձայնեցնում ադրբեջանական կողմի հետ: Ինչի մասին ուզեմ, այդ մասին էլ կպայմանավորվեմ»:

Սա էր Նիկոլ Փաշինյանի բառացի պատասխանը: Եվ այսպես, մենք տեսանք, թե ինչի շուրջ էր նա բանակցում, նա բանակցում էր մեր պատմական հողերը հանձնելու շուրջ: Մեր ամենավատ երազում մենք չէինք կարող պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կլուծվի այնպես, ինչպես եղավ:

Հարց-Իսկ այն լուծվե՞լ է:

Ա.Վանեցյան- Ոչ: Դուք կարևոր հարց եք տվել: Եվ այսքանից հետո այն չի լուծվել: Արդյունքում, մենք չունենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, արդյունքում մենք կորցրեցինք բացի յոթ շրջաններից, որոնք Լեռնային Ղարաբաղի մոտ էին, նաև բուն Լեռնային Լարաբաղի տարածքը: Այսինքն՝ մենք կորցրել ենք մեր պատմական քաղաքը՝ Շուշին, կորցրել ենք Հադրութի շրջանը՝ Հադրութ քաղաքը: Ներկայումս ադրբեջանական զինուժն ազատորեն մտնում է Ղարաբաղի ցանկացած տարածք, վախեցնում մարդկանց, բնակիչներին, գյուղերում ապրող հայերին: Եվ այս անիշխանությունը ու հայ բնակչությանը պաշտպանելու անկարողությունը հանգեցրին նրան, որ մեր խաղաղ բնակիչները մենակ մնացին Ադրբեջանի զինված ուժերի հետ:

Դժբախտաբար, դուք արդարացիորեն ասացիք, որ Հայաստանը բոլորովին այլ է, և որ չկա այնպիսի հպարտ երկիր, ինչպիսին կար մինչ վերջերս: Բայց մենք՝ հայերս, հարուստ պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մեր պատմության ընթացքում շատ պատերազմներ ենք ունեցել, մենք 20-րդ դարի սկզբին տեսել ենք ցեղասպանություն: Մենք այդ ամենը ապրել ենք, և այդ  ժամանակահատվածում գոյատևել:

Եվ մենք կվերածնվենք և կդառնանք այն հպարտ ժողովուրդը, ինչպիսին կայինք:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}