Քաղաքական 13:06 01/12/2020

Արցախի պաշտոնաթող նախագահներ. Սա է ամբողջ ճշմարտությունը

Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը։ Հայտարարությունը հրապարակել է 168.am-ը։

Հիշեցնենք, որ գրառման մասին արդեն արտահայտվել են ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակները։

Արցախի պաշտոնաթող նախագահների հայտարարության մեջ ասված է.

«Թանկագին հայրենակիցներ,

սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:

Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր:

Հետևելով ռազմական գործողությունների ընթացքին, ունենալով բազմաթիվ հանդիպումներ և խորհրդակցություններ պատերազմին մասկանցող ռազմական գործիչների, հրամանատարների և մարտիկների հետ՝ մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով նրան դիմել ՀՀ վարչապետին և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը:

Հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը նույնպես եկավ այս եզրահանգմանը և դիմեց մեր աջակցությանն այս հարցում՝ ստանալով մեր համաձայնությունը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ապա ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ:

Ստորև ներկայացնում ենք այդ նամակների տեքստերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո Նիկոլ Վովայի,

Խորհրդակցելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ և ստանալով նրանց միաձայն համաձայնությունը ս.թ. հոկտեմբերի 19-ին նամակ-կոչով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին տարածաշրջանում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված մարդասիրական աղետի պայմաններում պատերազմն անհապաղ դադարեցնելու առաջարկով:

Վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու պատրաստակամությունը: Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորն է և հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը փաստացի չի մասնակցում բանակցային գործընթացին, ստանալով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների համաձայնությունը դիմում եմ Ձեզ՝ գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի հիման վրա պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթաց վերսկսելու ուղղությամբ։

Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին Ռուսաստանի Դաշնության մեծարգո նախագահ պարոն Վլադիմիր Պուտին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո նախագահ պարոն Դոնալդ Թրամփ, Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն

Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի՝ դիմում եմ Ձեզ և որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ կոչ եմ անում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ:

Պաշտոնական Ստեփանակերտը մշտապես կողմնակից է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վերահաստատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացն անհապաղ վերսկսելու մեր պատրաստակամությունը:

Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին

Մեծարգո Արայիկ Վլադիմիրի, Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի, սույնով աջակցություն ենք հայտնում Ձեր որպես Արցախի Հանրապետության գործող նախագահի կողմից իրականացվող ջանքերին՝ ուղղված պատերազմը դադարեցնելուն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելուն»։

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյան

Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:32
Իրանի իշխանությունները ձերբակալել են լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացու
Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով ձերբակալել են ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:25
Դավաճանները սողալով են պատասխան տալու. գյուղացին նրանց գլուխները կոտրելու է. Բերբերյան
«Արցախի յոթ շրջանները հանձելուց հետո մենք մոտ 3000 հեկտար այգի, 50 հազար հեկտար ցորենի ցանքատարածքներ ենք կորցրել»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կարագի թանկացման պատճառները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն...
Աղբյուր` Panorama.am
16:04
Մեկնարկել են 2021 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքների մեկնարկի...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Երևան
Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գնիր գիրք և նվիրիր այն զինվորին
Վաճառված գրքերի գումարի 20%-ը փոխանցվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:
Աղբյուր` Panorama.am
15:43
Կորոնավիրուսը ախտահարում է նաև երիկամները, առաջացնում է անպտղություն. բժիշկ
«Արսեն Թորոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, դա փաստ է։ Այդ ոգով էլ նա շարունակել է իր քաղաքական գործողությունը, և նոր նախարարը ևս...
Աղբյուր` Panorama.am
15:33
«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է նաև ԱԺ ինքնալուծարման տարբերակը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խմբակցությունում այսօր կազմակերպված քննարկումներից հետո լրագրողներին հայտնեց,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ջերմաստիճանը կբարձրանա
Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Աղբյուր` Panorama.am
14:57
Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը որը կորոնավիրուսային համավարակի պատճառով անցկացվում է հիբրիդային տարբերակով՝...
Աղբյուր` Panorama.am
14:52
Սա պատերազմ չէր, սպանդանոց էր. մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին. Վազգեն Մանուկյան
«Նախորդ պատերազմում ժողովուրդը գիտեր, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում, և մենք հաղթեցինք, իսկ այս պատերազմն այդպիսին չէր»,-...
Աղբյուր` Panorama.am
14:42
Նորույթ. Վրաստանից ՀՀ մտնելիս PCR թեստ է պետք հանձնել. արժեքը` 15.000 դրամ
Վրաստան-Հայաստան սահմանի Բագրատաշենի սահմանային անցակետում այսուհետ ՀՀ մուտք գործող քաղաքացիները (այդ թվում ՀՀ քաղաքացիները) պարտավոր են հենց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Դավիթ Տոնոյանը փորձեց մաքրվել և հաստատել, որ մեղավորը Փաշինյանն է. Հովհաննես Հարությունյան
«Պաշտպանության նախկին նխարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցով փորձեց ևս մեկ անգամ մաքրվել և հաստատել, որ ամեն դեպքում առաջնային մեղավորը...
Աղբյուր` Panorama.am
14:28
Արփինե Հովհաննիսյան․ ԵԽԽՎ-ում բոցաշունչ ելույթները թխվածքի վրայի բալն են, բայց դրանք ԶՐՈ են
Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․...
Աղբյուր` Panorama.am
14:07
Երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, բայց ձեզ հետաքրքրում է այդ մի բառը. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարունակում է մարզային այցերը։ Արարատի մարզ այցի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Լավրովն ու Զարիֆը հետաքրքրված են խորացնել համագործակցությունը՝ Ղարաբաղում իրավիճակի շուրջ
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր  Մոսկվայում հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։...
Աղբյուր` Panorama.am
14:04
Պետք չէ գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը. Վլադիմիր Ժիրինովսկի
Ռուսաստանի լիբերալ դեմոկարատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ստամբուլում ռուսների վրա հարձակման դեպքից հետո ռուսներին հորդորել է...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ճնշումներ ԶԼՄ-ների նկատմամբ․ ԽԱՊԿ 2020թ․ զեկույց
2020 թվականին հիմնականում պահպանվել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվող դատական հայցերի ինտենսիվ հոսքը․ դրանց թիվը 72 է:
Աղբյուր` Panorama.am
13:44
Հնդկաստանն ընդմիշտ արգելափակում է TikTok-ը
Հնդկաստանը երկրում պաշտոնապես հաստատել է չինական 59 հավելվածների, այդ թվում ՝ TikTok սոցիալական ցանցի օգտագործման մշտական արգելքը: NDTV-ի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Moderna-ն լրացուցիչ պատվաստանյութ է ստեղծում` կորոնավիրուսի hարավաֆրիկյան մուտացիայի համար
Ամերիկյան Moderna ընկերությունը մշակում է իր պատվաստանյութի լրացուցիչ տարբերակը՝ նոր կորոնավիրուսի դեմ, ինչը կբարձրացնի իմունային պատասխանը...
Աղբյուր` Panorama.am
13:32
Պառակտող քայլերով իշխանությունները ադրբեջանական բանակին բերել և հասցրել են մինչև Շուշի. Զաքարյան
«Ես Դավիթ Տոնոյանից այլ բնույթի ու որակի հարցազրույց էի սպասում, հատկապես պատերազմից հետո, երբ մենք ունենք հարցեր, որոնք առ այսօր մնացել...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ղազինյան. Խմբագիրը որոշել է պատգամավորներին դրդել հերթական հանցագործության և ըստ էության՝ ինքնասպանության
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Վարդան Ոսկանյան. Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Վրաաստանի տարածքում հայկական բեռնատարների վրա ադրբեջանցիների հարձակումներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:00
Կա՛մ ազատ արձակեք հայ ռազմագերիներին, կա՛մ առերեսվելու եք ահաբեկչական երկիր լինելու վտանգներին․Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը վեհաժողովի ձմեռային նստաշրջանում խոսել է հայ ռազմագերիների վերադարձի մասին։ «Այստեղ...
Աղբյուր` Panorama.am
12:56
«Օմեգա» տառը՝ ԱԺ շենքի ֆոնին
«Ազգային ժողովի նախագահ Արայիկ Միրզոյանը երկակի գործակալ է, ու շատ ավելի վատ՝ թշնամի երկրի գործակալը «օմեգա» ծածկանունով»,- ասաց ՎԵՏՕ շարժման անդամներից մեկը:
Աղբյուր` Panorama.am
12:41
Վրաստանը կորոնավիրուսի գրանցված դեպքերով ու մահերով տարածաշրջանում առաջին տեղում է
Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցել է 100 հազարն ու կազմել՝ 100,300,064, վարակից մահացել է 2,150,042 մարդ, ապաքինվել է 72,343,692-ը։...
Աղբյուր` Panorama.am
12:38
Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել «դժվար որոշումներ» ասելով
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր նախագահ Արայիկ Հարությունյանը նորաստեղծ ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
12:35
Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջ անգամ նշեցին Եռաբլուրում
Այսօր Քարին Տակի ինքնապաշտպանության օրն է: Վերջին 29 տարիների ընթացքում առաջին անգամ հաղթանակի տարեդարձը նշում են ոչ թե Շուշիի...
Աղբյուր` Panorama.am
12:29
Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}