Եթե պիտի մեր արժանապատվությունն էլ տրորեն, ուրեմն գոյության մասին պիտի մոռանանք. Գեղամ Օհանյան
«Խարույկ» արշավական ակումբի տնօրեն, ակտիվիստ Գեղամ Օհանյանը գրում է.
«Պատերազմում պարտվել կարելի է, բայց արժանապատվությունը կորցնել՝ երբե՛ք։ Գերիները մեր ազգի զավակներն են և մենք ծնողի պես պիտի պահենք մեզ, ամեն գնով պիտի ետ բերենք մեր զավակներին։ Եթե պիտի մեր արժանապատվությունն էլ տրորեն, ուրեմն գոյության մասին պիտի մոռանանք։
Եթե մեր եղբայրներին չեն վերադարձնում, ես պատրաստ եմ նորից զենք վերցնել ու գնալ սահման, հենց այս պահին։ Այո՛, հանուն մի քանի տասնյակ հայրենակցի պիտի պատրաստ լինենք ազգովի մեռնել։ Այսպես պիտի սովորեցնենք աշխարհին մեզ հարգել, այլապես շարունակ ճզմվելու ենք․․․
Պատմության ընթացքում հաղթանակը տրվել է մեզ այն ժամանակ, երբ մենք թքել ենք մահվան երեսին։ Երբ մի փոր հացով գոյությունը պահպանելու փոխարեն ընտրել ենք արժանապատվությունը»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ ղեկավարին ներկայացվել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները
- Հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է զբաղվել ռազմագերիների հարցով, «նոնսենս» է. Զոհրաբյան
- Վանեցյան. Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքը գերիների հարցը լուծել չի կարողանում
- Մենք չգիտենք՝ Ադրբեջանն ինչ է ասում՝ գերիներին տալի՞ս է, չի՞ տալիս..., քանի՞ գերի կա. Մարուքյան
- Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հետ կապված ժամանակացույց սահմանված չէ
- ՄԻԵԴ-ը 13 հայ գերիների ու ձերբակալվածների հարցով բավարարել է հայ փաստաբանների դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց