Հասարակություն 17:00 01/12/2020 Հայաստան

Թող Աննա Հակոբյանը գա, մեր դեմ կանգնի ու մեր պատասխանը տա. անհետ կորած զինծառայողի մայր

Անհետ կորած զինծառայողների ծնողները Էջմիածնում զորամասի մոտ ակցիա անելուց, Երևանում ՌԴ դեսպանությանը նամակ հանձնելուց հետո հավաքվեցին պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Նրանց ներկայացմամբ, 34 զինծառայող Զանգելանի շրջանում թշնամու կողմից շրջափակման մեջ են ընկել:

«Թեկուզ դիակ բերեք, դիակ տվեք, մեր տուն տանենք: Որ իրենց տղերքից մեկի վզից բռնեինք, տանեինք թուրքի հողում գլխից խփեինք, ասելու էին՝ մեր տղեն այնտեղ է, պետք է դիակը բերենք, բայց մենք եթե հնարավորություն չունենք,  ուրեմն պետք է մնան այնտե՞ղ: Համ ընդունում են, որ գերիներ կան, անտառներում կորածներ կան, բայց հազար պատճառ են բերում, որ չեն կարող փնտրել ու գտնել՝ թշնամին է այնտեղ, նենգ են, Ռուսաստանը խաղաղապահ չունի այդտեղ»,- ասում են անհետ կորածների հարազատները:

Նրանք ընդգծում են՝ հիմա իրենց ոչ մի լուծում չեն տալիս, ասում են՝ չեն կարող:

Այն դիտարկմանը, թե կառավարությունում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը խնդրի լուծման երկու տարբերակ է առաջարկել՝ կամ դիմել ՌԴ-ին, կամ պետք է պատերազմել, ծնողներից մեկն արձագանքեցին.

«Այդ հարցը մեզ տուպիկի առաջ է կանգնեցնում, որ չիմանանք՝ ինչ խոսենք: Մենք չէինք ուզում դիմել ռուսին, քանի որ ունենք կառավարություն, պետականություն: Բայց այսօրվա օրով մեր ղեկավարությունն ասում է՝ գնացեք, դիմեք ռուսին: Պետությո՞ւն ենք»։

Անհետ կորած զինծառայողներից մեկի եղբայրն էլ ասաց. «Տարել են ու անկազմակերպվածության, բարդակի պատճառով մեր տղերքին կոտորել են, կեսն ընկել է շրջափակման մեջ, կեսը գերի, 10-ի դեմ ելել է 100 հոգի: Ոչ զրահաբաճկոն են ունեցել, ոչ նորմալ ուղեկցող, ոչ նորմալ տվյալներ, ոչ նորմալ ռացիա: Իրենց ասել են՝ այնտեղ 30 հոգի են, դիմավորել են 400 հոգի լավ տեխնիկայով»:

Ակցիայի ժամանակ մասնակիցները նշեցին, որ ՊՆ-ից իրենց հայտնել են՝ 4 հոգու կարող են ընդունել, սակայն ծնողները դեմ են, նշելով՝ իրենք այդքանով հասել են այստեղ, թող որևէ մեկը դուրս գա ու իրենց հարցերին պատասխանի: 

«Լավ, ես չեմ հասկանում՝ չորս հոգու ներս հրավիրելը ո՞րն է։ Ախր կռիվը սկսելու ժամանակ մենք տե՞նց ենք վարվել մեր պետության հետ, մեր գեներալների ու հրամանատարության հետ։ Այդ դասալքությունը հենց այտեղից է սկսել, անկազմակերպ լինելուց: Ով հասկացել է, որ վիճակը սենց է, թողել, փախել է։ Հիմա էլ հեռուստաընկերություններով ասում են՝ դասալքություն է եղել։ Խի էս ազգը էդ ազգն է եղել, որ դասալքության գնա, էս ազգից թասիբով ազգ կա՞։ Էս ազգին մի քիչ դուխ տային, հնարավորություն տային, հասկանար ազգը, որ գլխներին կա հրամանատար, Բաքու էլ չէ, Աֆրիկա էլ կհասներ էս ազգը։

Բայց բոլորիս կոտրեցին, սկզբից ասեցին կարիք չկա, հետո ասեցին ձեր կարիքը լինի կկանչենք, լիքը մարդ գնացել է, հետ են ուղարկել զինկոմիսարիատներից։ Այ հենց այսպես առավոտ արթացանք, տեսանք, որ կրվել ենք։

Ես տունը նստած եմ եղել, 27 տարեկան եմ, ինչի ինձ թուղթ չի եկել, վզիցս չեն բռնել, տարել այնտեղ, թե տղերքի կողքը կանգնի: Ախպորս, որ հիմա անհետ կորած է, զանգում, ասում էի գալիս եմ, ասում էր՝ կամավոր չգաս, որովհետև բարդակ է կամավորների վիճակը, մինչև թուղթ չգա, չգաս»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի եղբայրը։

Զինծառայողների ծնողները նշում են, որ սա 4 հոգու ցավ չէ, այլ 34  ծնողի, որոնց որդիներն այսօր չկան:

«Մենք եկել ենք այստեղ ու մեր երեխաներին ենք ուզում՝ մեռած, կենդանի: Պատկերացնում ենք՝ ինչ վիճակում ենք:  Չգիտեմ՝ իմ երեխեն գերի է, մահացած է, անտառում է, տկլոր է, սոված է, ի՞նչ է: Հասկանում եմ՝ գնացել է հայրենիքը պաշտպանելու, բա իրենք չեն մտածո՞ւմ, որ հային պահողին պետք է տեր կանգնեն: Ասում են՝ գեներալն է հրաման տվել: Ինչո՞ւ է գեներալը նման հրաման տվել, ինչո՞ւ է տարել այնտեղ, որտեղ արդեն թուրքն էր, թուրքը վերցրել էր:  

42 օր մեզ խաբում են անընդհատ: Ուզում եմ մեզ ճիշտ պատասխան տան, սկսեն որոնողական աշխատանքներ ու հանեն մեր երեխաներին»,- նշեց անհետ կորածի մայրը:

Մեկ այլ ծնող դիմեց Աննա Հակոբյանին. «Թող Աննա Հակոբյանը գա՝ որպես կին, որպես մայր, ոնց որ ինքն էր ասում, մեր դեմ կանգնի ու մեր պատասխանը տա: Ո՞ւր ա էդ Աննա Հակոբյանը, թող գա, ես իրեն սպասում եմ»:

«Մարդ պետք է լինի, մարդկություն պետք է ունենա»,- արձագանքեց մեկ այլ ծնող:

Մի քանի ծնող կարողացան Պաշտպանության նախարարության շենք մտնել: Նրանց փոխանցեցին, որ զբաղվում են խնդրով, առաջիկա  օրերի ընթացքում կպատասխանեն: Ծնողներն ասացին, որ այսօր դադարեցնում են ակցիան, կսպասեն պատասխանի:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներիրն  ստիպում են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}