Հասարակություն 22:47 02/12/2020 Հայաստան

ՀՔԱՎ. Պարետի ընդունած որոշումներն` ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ, հակասահմանադրական են

ՀՔԱՎ գրասենյակ դիմած Յ. Հ.-ը  հայտնել է, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի ոստիկաններն իր նկատմամբ անարդար մոտեցում են ցուցաբերել․ կազմել են արձանագրություն այն մասին, թե իբր ինքը խախտել է արտակարգ դրության ժամանակ պարետի  սահմանած տեղաշարժման սահմանափակումների կանոնները:

Գրասենյակից մանրամասնում են, որ Յ. Հ.-ը 2020 թ.-ի մարտի 25-ին իր մարդատար մեքենայով 2 ուղևորի է տեղափոխել, սակայն համաձայն Պարետի համապատասխան որոշման՝ իրավունք ուներ տեղափոխելու 2 անձի՝ ներառյալ ինքը: Նրանցից ոչ մեկն իր հետ չի ունեցել նաև տեղաշարժման թերթիկ:

Այս հիմքով էլ նույն օրը Դիլիջանի ոստիկանները վարչական ակտ են կազմել՝ 100.000 ՀՀ դրամ տուգանքով: Հետագայում, հիմք ընդունելով տուգանքների վերանայման օրենսդրական փոփոխությունը, ոստիկանությունը ևս վերանայել է նախորդ որոշումն ու 2020 թ.-ի հունիսի 18-ին կայացրել նորը, որով Յ. Հ.-ը,  100.000-ի փոխարեն, պետք է վճարի 10.000 դրամ տուգանք:

Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, համոզված լինելով, որ իր վրա դրվել է խոշոր չափի տուգանք վճարելու՝ ոչ իրավաչափ պարտավորություն՝ Յ.Հ.-ը ՀՔԱՎ-ի աջակցությամբ դիմել է դատարան:

Գտնելով, որ ոստիկանների կազմած ակտն ապօրինի և առարկայազուրկ է, հակասում է մարդու իրավունքների սահմանափակման վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, Յ.Հ.-ի պաշտպան ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանը դատարանում պնդել է, որ այն ենթակա է վերացման։

Նրա համոզմամբ՝ վարչական ակտն ընդունող մարմինը՝ տվյալ դեպքում ոստիկանությունը, պատշաճ վարչարարություն չի իրականացրել, ուստի՝ խնդրել է դատարանից բավարարել հայցը:

Վճիռ կայացնելիս դատարանը հաշվի է առել մի շարք հանգամանքներ, որոնք մեծապես ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորաբար՝ դատարանը  վերլուծել է արտակարգ դրության պայմաններում Պարետի կողմից անձանց տեղաշարժի սահմանափակմանը վերաբերող վերոնշյալ կանոնները, պարզելու՝ արդյոք դրանք պարտադիր են  անձանց համար, թե՝ ոչ, արդյոք ՀՀ ոստիկանությունն իրավունք ուներ Յ.Հ.-ին տուգանելու՝ Պարետի սահմանած կանոնները չպահպանելու համար։

Դատարանի առանձնահատուկ ուշադրությանն  է արժանացել նաև Պարետի թիվ 27 որոշման 1-ին հավելվածի 1-ին կետը, որով ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։

Այս որոշման առիթով դատարանը նկատել է, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում որևէ իրավակարգավորում կամ օրենք, որով պարետատունն արտակարգ դրության պայմաններում  լիազորված է ընդունելու այնպիսի նորմատիվ իրավական ակտեր, որոնցով կարող է սահմանափակվել անձանց ազատ տեղաշարժը:

ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթներով՝ հստակ ամրագրված է, որ սահմանված դեպքերում անձի իրավունքների սահմանափակման բացառիկ իրավազորությունը վերապահված է միայն օրենսդիր մարմնին՝ Ազգային ժողովին։

Քանի դեռ Աժ-ն անձանց տեղաշարժի մասին օրենք չի ընդունել, այդ իրավունքները չեն կարող սահմանափակվել: Ավելին՝ անձինք չեն կարող ենթարկվել վարչական պատասխանատվության՝ ազատ տեղաշարժի՝ իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու պատճառով։

Ստացվում է, որ Պարետն, առանց որևէ իրավակարգավորման, խախտել է ՀՀ Սահմանադրության նորմերի իմպերատիվ պահանջները: Իրեն իրավունք է վերապահել ընդունել համապարտադիր վարքագծի կանոններ պարունակող որոշումներ՝ հաշվի չառնելով, որ նման լիազորություն ունի միայն ԱԺ-ը: Պարետատունն ընդամենն ունի արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն։

Համադրելով ՀՀ օրենսդրության մի շարք հոդվածներ ու դրույթներ՝ դատարանը գտել է, որ դիլիջանցի ոստիկաններն իրավասու չէին Յ.Հ.-ին վարչական պատասխանատվության ենթարկելու:

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի՝ «գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը»:       

Հաշվի առնելով բոլոր հանգամանքների համալիր վերլուծությունը՝ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, եզրահանգել է, որ կան իրավական և փաստական բոլոր հիմքերը՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու։

2020 թ.-ի նոյեմբերի 11-ին դատարանը բավարարել է ՀՔԱՎ փաստաբան Ս. Գալստյանի հայցը: Անվավեր է ճանաչվել Տավուշի ոստիկանապետի տեղակալի վերոնշյալ որոշումը,  Յ.Հ-ն էլ ազատվել է տուգանք վճարելու պարտավորությունից:

     

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}