Քաղաքական 14:58 02/12/2020 Հայաստան

Ուղղակի ամոթ է, ստացվում է, որ պարտությունը որբ է. պատգամավորը՝ իմքայլական նավակը լքած գործընկերներին

«Ուղղակի շատ ամոթ է, ստացվում է, որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի 1000 տեր»,- այսպես բնութագրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը որոշ գործընկերների՝ խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր հանդես գալու երևույթը։

Ըստ նրա, ինչ-որ կերպ հասկանալի է, երբ պատգամավորները խմբակցությունը լքում են՝ մանդատը վայր դնելով. նրանք փորձում են իրենց ուժերն այլ բնագավառում փորձել։

Նա նշեց, որ եթե պատերազմում հայկական կողմը հաղթանակ ունենար, պատկերն այլ կլիներ, և պատգամավորները ոչ միայն խմբակցությունը չէին լքի, այլ նաև կսկսեին հեքիաթներ պատմել՝ պատերազմում իրենց ներգրավվածության և արած-չարածի մասին։

«Մենք լավ իրավիճակների համախոհ ենք, դժվար իրավիճակների ընկեր չենք։ Այդպես չի լինում»,- ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, որ եթե էլի լինեն պագտամավորներ, որոնք դուրս գան խմբակցությունից և հանդես գան որպես անկախ պատգամավորներ, հնարավոր է արդեն վարչապետի անվստահության հարցը բարձրացվի, արդյոք խմբակցությունը մտավախություն չունի այս առումով, Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Ես ամենօրյա կապի մեջ եմ ժողովրդի հետ, և չեմ հավատում ֆեյսբուքյան գրառումներին ու մի քանի հոգու ցույցերին։ Սյունիքից, Վայոց Ձորից ինձ ասում են՝ հանկարծ հնին վերադարձ չլինի, ինչի՞ են այսքան խոսում հրաժարականի մասին, ինչի՞ են խոսում»։

Հարցին, թե արդյոք ինքը տեղյակ է եղել եռակողմ հայտարարության մասին, և որ նոյեմբերի 10-ին այն ստորագրվելու է, Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ.

«Փաստաթղթից տեղյակ չեմ եղել, բայց այդ օրը, ստորագրումից ժամեր առաջ անմիջական կապի մեջ եմ եղել Արցախի որոշակի շրջանակների հետ, և ահազանգեր եմ ստացել՝ այլևս հնարավոր չէ շարունակել։ Ու ինձ ահազանգող մարդիկ նրանք են, որոնք անընդհատ հուսադրում էին մեզ, բայց այդ օրն արդեն տեղեկացրին, որ այլևս հնարավոր չէ, ժամերի ու րոպեների խնդիր կա։ Նրանք ասացին՝ ուժերը, որ գտնվում են Շուշիում, ոտքով էլ կարող են գալ Ստեփանակերտ, և արդեն Ստեփանակերտը պահելու խնդիր է առաջանալու։ Արդեն ծայրահեղ ծանր վիճակ էր այնտեղ»։

Ճշտող հարցին, իսկ ինչո՞ւ էր ծայրահեղ ծանր իրավիճակ ստեղծվել, արդյո՞ք այդ հարցը չպետք է ուղղել վարչապետին, իշխանական պատգամավորը պատասխանեց, որ վարչապետին ուղղելու հարցեր չունի, քանի որ Արցախում տիրող իրավիճակի մասին ինքն իմացել է Սյունիքում գտնվելով, ունի իր տեղեկությունը, և հաճախ հենց ինքն է եղել տեղեկատվության աղբյուր։

Հարցին, իսկ ի՞նչ է արել իշխանությունը, որ հայերի համար ավելի նպաստավոր պայմաններով, ավելի քիչ կորուստներով փաստաթուղթ ստորագրվեր, իմքայլական պատգամավորը պատասխանեց.

«Ես դիվանագիտական կորպուսի աշխատակից չեմ, որ ինչ-որ բան անեմ, առաջին օրվանից եղել եմ բանակի ու իմ ժողովրդի կողքին։ Ասում եք, որ համաձայնագրից անցել է 20 օր, բայց Ադրբեջանից պահանջվել էր 25 տարի, որ ինքը հասնի հաղթանակի։ Իսկ 20 օրվա ընթացքում հնարավոր չէ անգամ մի «զաչյոտի» կամ քննության պատրաստվել։ Բայց և, այս օրերին ես շատ բան եմ արել, որոնք հրապարակման ենթակա չեն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:55
Դատախազությունը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու քննարկումներին․ փաստաբանական թիմ
Դատախազությունը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու քննարկումներին։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշին հանձնողներին»․ Ռ․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դատախազ Գևորգ Բաղդասարյանը շատ լավ իրավաբան է ու գրագետ դատախազ։ ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Հայաստանի և Արցախի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն
Հայաստանի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված 2020-2021 ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
18:27
Պետությանը պատճառվել է 5,5 մլրդ դրամի վնաս՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
18:20
Աշոցքում անցկացվել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը
Աշոցքում անցկացվել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը: Հայտավորված էր 34 մարզիկ-մարզուհի (22 տղամարդ, 12 կին): Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ էլ ավելի ճնշելու, էլ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
Ըստ նրա, Ադրբեջանը ամենաշատը վախենում է ռևանշից, որ հայ հայսարակությունը չի համակերպվի այս ամենին՝ անկախ նրանից, թե ինչ են խոսում, մտածում, անում իշխանությունները:
Աղբյուր` Panorama.am
18:06
ԿԳՄՍ նախկին նախարարի արված հակապետական, խայտառակ հայտարարությունները չպետք է մնա անհետևանք. Կոստանյան
«ԱԺ բարձր ամբիոնից արդեն նախկին ԿԳՄՍ նախարարի կողմից արված հակապետական, խայտառակ և չհերքված հայտարարությունները չպետք է մնա անհետևանք և իմ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սևերի և սպիտակների դասական բաժանում էր այսօր Սյունիքում տեղի ունեցած միջադեպը․ Վահե Էնֆիաջյան
«Ժամեր առաջ Սյունիքում տեղի ունեցած միջադեպը պետք է որակել որպես դասական դրսևորում՝ բաժանարար գծերի, ասել է թե սևերի ու...
Աղբյուր` Panorama.am
17:53
Դատախազ Գևորգ Բաղդասարյանին ասացին՝ Շուշին հանձնողներից մեկն էլ ինքն է
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր խոսքում հայտարարեց՝ Շուշիի ազատագրումն ու...
Աղբյուր` Panorama.am
17:40
«Իմ հերոսը հայ զինվորն է»
Հունվարի 20-30-ը ներառյալ գնիր գիրք և նվիրիր այն զինվորին՝ ծանոթ կամ անծանոթ: Վաճառված գրքերի գումարի 20%-ը փոխանցվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:
Աղբյուր` Panorama.am
17:31
ՄԻՊ-ը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի մոտ բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։ ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մենք պատմության մեջ մնալու ենք ԱԺ, որը հանձնել է Արցախի 70%-ը. Կարեն Սիմոնյան
«Վերջին երեք ամիսներին ՀՀ-ն կնքել է երկու միջազգային պայմանագիր, խորհրդարանում քանի՞ հոգի է տեղյակ եղել այն դրույթներից, որոնք ստորագրվել...
Աղբյուր` Panorama.am
17:20
Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատախազներին
Տևական դադարից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր վերսկսեց...
Աղբյուր` Panorama.am
17:16
100 տարի անց, փառավոր հաղթանակներից հետո, մենք նորից ընկանք մեր իսկ ծուղակը. Տարոն Սիմոնյան
«100 տարի անց, փառավոր հաղթանակներից հետո, մենք նորից ընկանք մեր իսկ ծուղակը և նորից դարձանք նյութապաշտ, փառամոլ, մեծամիտ ու գոռոզ,...
Աղբյուր` Panorama.am
17:12
Նինոծմինդայում բախվել են գնացքն ու մեքենան, ամուսինների վիճակը ծանր է
Այսօր Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Ճանապարհը հատող երկաթուղով ընթացող գնացքը բախվել է «Hyundai» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հայ-ադրբեջանական շփման գծում պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ
Հունվարի 18-ին և 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ,...
Աղբյուր` Panorama.am
17:00
Կան փակ ավտոճանապարհներ
իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:53
Գյումրիում ցրտահարությունից մահացության դեպք է գրանցվել. Թումասյան
Գյումրիում ցրտահարությունից մահվան դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:...
Աղբյուր` Panorama.am
16:47
Պուտինը մասնակցել է «Մկրտության լոգանքին»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Մկրտության լոգանքին»։ Պուտինը սուզվել է մերկասառույցի մեջ՝ Մոսկվայի շրջանում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վիգեն Ստեփանյանը անհաշտ էր բոլոր այն բացասական երևույթների նկատմամբ, որոնք արմատավորվել են մեր երկրում. Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն...
Աղբյուր` Panorama.am
16:26
Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը
Համաձայն ՀՀ Կառավարության սահմանած նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից նախատեսվել է տեսական քննությունների...
Աղբյուր` Panorama.am
16:20
Մոսկվայում հայազգի գործիչը ԱԳՆ դիմաց պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին
Մոսկվայաբնակ Գրիգոր Քեթցյանը շարունակում է միայնակ ակիցա իրականացվել Մոսկվայում տարբեր պետական գերատեսչությունների մոտ՝ պահանջելով ազատ արձակել...
Աղբյուր` Panorama.am
16:15
Մենք տապալել ենք քննիչ հանձնաժողովի աշխատանքը. Բաբկեն Թունյան
«Մենք տապալել ենք քննիչ հանձնաժողովի աշխատանքը, և ես դրա մեջ մեղքի իմ բաժինն եմ տեսնում»,- ԱԺ-ում Մետաղական հանքարդյունաբերության...
Աղբյուր` Panorama.am
16:11
Razm.info. Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին
Razminfo մասնագիտացված կայքը պատրաստել ու հրապարակել է տեղեկանք Կարսում նախատեսված զորավարժությունների վերաբերյալ։ Ըստ աղբյուրի, հունվարի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Ինքնակամ շինությունների օրինականացման համար մինչև տարեվերջ կգործեն նախկին կադաստրային արժեքները
Խորհրդարանը քննարկում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը...
Աղբյուր` Panorama.am
15:47
Նռնաձորի հարակից տարածքում զոհվածների աճյունների որոնման ընթացքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել
Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:44
Աննա Կոստանյան. Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության և մշակույթի 197 հուշարձան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Արցախում, մասնավորապես Շուշիում դեռևս պահպանված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Պատրոն Դավոն որպես մեղադրյալ է ներգրավվել
Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամբողջ աշխարհում արևածաղկի և եգիպտացորենի ձեթի շուկաներում նկատվել է գնաճ. Գեղամ Գևորգյան
«Ձեթի, կարագի, ալյուրի և բենզինի շուկաներն այժմ ուսումնասիրվում են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}