Քաղաքական 11:04 02/12/2020 Տարածաշրջան

Կրեմլի «Երկաթե բռունցքի» մարտավարությունը և Ղարաբաղի ապագան. միջազգային մեդիայի անդրադարձը

Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող սահմանագծերն այլևս իրարից մի քանի մետր հեռավորության վրա են: Ընդամենն օրեր առաջ երկու կողմերի զինվորականները պատերազմի հակառակ կողմերում էին:

Իսկ հիմա նրանց կողքին է ռուս խաղաղապահը: Գրում է ամերիկյան «The New York Times» պարբերականը՝ նկատելով. «Ադրբեջանի և Հայաստանի միջև դաժան պատերազմը Լեռնային Ղարաբաղում վերածվել է լարված զինադադարի, որը պահպանվում է խիստ զինված ռուսական զորքերի կողմից: Ռուսաստանը, որը երկար ժամանակ սադրիչ էր Կովկասի ավելի լայն տարածաշրջանում, խաղաղարար դեր է ստանձնել, ինչը նոր փորձություն և հնարավորություն է վերջինիս համար՝ պահպանելու իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ երկրներում»:

Պարբերականի հետ զրույցում Ստեփանակերտի բնակիչներից ասել են՝ իրենք հավատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պարբերականն այնուհետև գրել է. «Ռուսաստանի նախագահը դադարեցրեց հազարավոր մարդկանց կյանքեր խլած պատերազմը: Բայց նա դա արեց` հեռանալով այն մարտավարությունից, որը Ռուսաստանն օգտագործել է հետխորհրդային շրջանի այլ հակամարտություններում ռազմական միջամտությամբ, երբ ներխուժել է Վրաստանի և Ուկրաինայի տարածք»:

«Երկաթե բռունցքի» այդ մարտավարությունը կարծես թե Կրեմլում այլևս արդիական չէ, և ըստ վերլուծաբանների, Ռուսաստանն ավելի շատ կիրառում է մեղմ և կոշտ ուժի ավելի նուրբ համադրություն:

Կրեմլի ավելի թեթև միջամտությունն ակնհայտ էր Բելառուսի վերջին ընդվզման ժամանակ, երբ Ռուսաստանը զերծ մնաց ուղղակիորեն միջամտելուց և միայն աջակցություն առաջարկեց նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Ըստ ամերիկյան թերթի՝ վերջին պատերազմը դադարեցնելու բանակցություններում Վլադիմիր Պուտինը հենվել է Ռուսաստանի ռազմական հզորության սպառնալիքի վրա՝ հակամարտության երկու կողմերին զիջումներ պարտադրելով: Ռուսաստանը երկկողմանի պաշտպանական դաշինք ունի Հայաստանի հետ, բայց Պուտինը պնդել է, որ դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին: Նա սերտ անձնական կապեր է պահպանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այդ ռազմավարությունը Կրեմլին ռազմական հենակետ տրամադրեց տարածաշրջանում: Ռուսաստանի վերահսկողությունը Հայաստանում արմատացավ:

Եվ մինչ Հայաստանում եռակողմ գործարքը պարտություն են համարում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է տարածքների նկատմամբ վերահսկողության վերականգնումը` համարելով «պատմական հաղթանակ»:

«AP» գործակալության հաղորդմամբ Ալիևը դիմել է ազգին՝ ասելով. «Մենք բոլորս ապրում էինք մեկ երազանքով, և այժմ մենք այն իրականացնում ենք: Մենք հաղթանակ տարանք ռազմի դաշտում և քաղաքական դաշտում, և այդ հաղթանակը նոր դարաշրջան է բացում մեր երկրի համար: Դա կլինի զարգացման, անվտանգության և առաջընթացի դարաշրջան»:

Պայմանագրով Ադրբեջանին հանձնված երեք շրջաններից վերջինը Լաչինն էր: Լեռնային Ղարաբաղի շուրջը ադրբեջանական վերահսկողության հաստատման մասին է գրել նաև «Al jazeera» լրատվականը՝ համարելով, որ տարածաշրջանում աճում է Ռուսաստանի դերը:

Բացի խաղաղապահներ տեղակայելուց, Ռուսաստանը օգնում է մարդկանց վերադառնալ Ղարաբաղ:

Ըստ «Al jazeera»-ի՝ Մոսկվայի խաղաղարար դերակատարությունը ստվերել է Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, որոնք Ռուսաստանի հետ կազմում են Մինսկի խումբը, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում էր բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ, բայց չի հասել կայուն համաձայնության»:

Ռուսական «TASS» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ կենտրոն ստեղծելու մասին, հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը:

«Բանակցություններն ընթացել են թուրք-ռուսական համատեղ կենտրոնի գործունեության հիմունքներին և սկզբունքներին վերաբերող տեխնիկական մանրամասների շուրջ: Ստորագրվել է համաձայնագիր: Այժմ ընթանում են անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի կենտրոնը հնարավորինս շուտ գործի»,- ասվում է հաղորդագրությունում:

Թուրքական կողմը չի հրապարակել կնքված պայմանագրի որևէ մանրամաս:

Ռուսական «The Moscow Times» պարբերականն էլ ներկայացրել է, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը և ինչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղին:

Նավթով հարուստ Ադրբեջանը խոստացել է հսկայական գումարներ ներդնել վերականգնված շրջանները վերակառուցելու համար, բայց ղարաբաղահայության տնտեսական ապագան շատ ավելի անորոշ է:

Տարածաշրջանը վաղուց ապավինում էր Հայաստանի ֆինանսական օգնությանը, որի տնտեսությունը թույլ է:

Ինչպես կաշխատեն Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները, ըստ պարբերականի, նույնպես բաց հարց է, և, անշուշտ, լարվածություն առաջացնող:

«Մոսկվայի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը երկիմաստ է մի շարք ասպեկտների տեսանկյունից: Օրինակ՝ որն է ռուս խաղաղապահների մանդատը և ինչպես կկազմակերպվի տեղի հայ և ադրբեջանցի բնակչության կյանքը»,- «The Moscow Times»-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Օլեսյա Վարդանյանը՝ հավելելով. «Եթե երկիմաստությունը պահպանվի, դա կարող է լինել լարվածության և ապակայունացման աղբյուր»:

Փորձագետներն ասում են, որ հնարավոր է այլ դիվանագիտական ձևաչափ ձևավորվի, և որ նոր ստատուս քվոն կարող է հնարավորություն ընձեռել, որպես բանակցությունների գլխավոր կետ: Բայց տարածաշրջանում անվստահությունը խորն է, և դժվար կլինի հաղթահարել տասնամյակների թշնամությունը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:55
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան...
Աղբյուր` Panorama.am
13:27
ԱԺ մեծամասնությունը 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառեց 2.5 օրում
ԱԺ-ին 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառելու համար հերթական քառօրյա նիստից պահանջվեց 2.5 աշխատանքային օր: Գրեթե միաձայն՝ առանց էական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Վիտալի Բալասանյանն իր սրբազան պարտքն է համարում ծառայել երկրին ու ժողովրդին
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Արցախի «Արդարություն» կուսակցության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Տիգրան Աբրահամյան. Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, որոշակիություն մտցնելու խնդիր կա
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման,...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կհեշտացվի գյուղատնտեսական նշանակության հողերն արդյունաբերականի փոխակերպելու գործընթացը
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ Հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման...
Աղբյուր` Panorama.am
13:11
Պատերազմում զոհված Գրիգոր Ղազարյանի ծննդյան օրն է
Նա կդառնար ընդամենը 20 տարեկան։
Աղբյուր` Panorama.am
13:05
Քաղաքացիները Մարությանին են փնտրում
Չնայած ջերմաստիճանի անկման ու տեղումների մասին կանխատեսումներին ու նախապես տեղեկացումներին, Երևանում ձյունից հետո դժվար իրավիճակ է ստեղծվել։...
Աղբյուր` Panorama.am
13:00
Մելանիա Թրամփը ավանդույթի համաձայն Սպիտակ Տանը չի հյուրընկալել Ջիլ Բայդենին
Թեև ընդունված է, որ հեռացող առաջին տիկինը ընդունի իր նախորդին Սպիտակ տանը թեյախմության և շրջայցի ժամանակ, Մելանիա Թրամփը ընդհանրապես չի դիմել...
Աղբյուր` Panorama.am
12:52
ԱԺ-ն վավերացնում է Կանաչ կլիմայական հիմնադրամի հետ համագործակցության համաձայնագիրը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը այսօր խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Արտակ Զաքարյան․ Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը Հարավային Կովկասում ՌԴ դոմինանտ դերի հետ
Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանալի պատճառներով, իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթություններն այսուհետ կապելու են միայն Ռուսաստանի հետ:
Աղբյուր` Panorama.am
12:35
Արթուր Դանիելյան. Բոլոր նրանք, ովքեր ուզում են բեկում մտցնել դեպի դժոխք ուղևորվող ազգի համար, պետք է սկսեն Նիկոլ Փաշինյանից
«Ոչ մեկիս համար այլևս գաղտնիք չէ, որ 2018-ին տեղի ունեցածը հատուկ գործողություն էր օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, որն ուներ շատ...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը նախօրեին Սենատի արտաքին հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am
12:25
Կարգելվի մայթերին վաճառքի կամ վարձակալության համար նախատեսված մեքենաների կայանումը
Խորհրդարանը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների...
Աղբյուր` Panorama.am
12:25
Եթե պատժամիջոցները չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ին կարգելվի մուտք գործել Իրանի միջուկային համալիրներ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարը հայատարարել է, որ եթե պատժամիջոցները չչեղրակվեն, ՄԱԳԱՏԷ-ին...
Աղբյուր` Panorama.am
12:21
Տնտեսվարողներն անընդհատ փորձում են այլ հնարքների դիմել. ՊԵԿ ներկայացուցիչ
2020 թվականին ՊԵԿ Հետբացթողումային հսկողույթան վարչության կողմից իրականացվել է 93 մաքսային ստուգում, արձանագրվել 558 միլիոն դրամի խախտումներ:...
Աղբյուր` Panorama.am
12:17
Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական...
Աղբյուր` Panorama.am
12:12
Նույն տնտեսվարողին պատկանող բոլոր լցակայաններում պետք է լինեն առանձին թույլտվություններ
Խորհրդարանը քննարկում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
12:06
Պետդուման կդիմի ՌԴ կառավարությանը՝ Արցախում բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցով
ՌԴ Պետդուման կդիմի կառավարությանը՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:00
Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել
Արցախում հունվարի 19-ին կատարվել է 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գևորգ Դանիելյան. Կատարյալ անհեթեթություն է պնդումը, որ խմբակցությունից դուրս գալուց պատգամավորը պահպանում է միայն քվեարկելու իրավունքը
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է,...
Աղբյուր` Panorama.am
11:49
Լարսի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:43
Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2020 թվականի արդյունքներով գրանցել է բեռնափոխադրումների որոշակի և ուղևորափոխադրումների...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը կբարձանան. Արման Պողոսյան
«Համաձայանագիրը ենթադրում է ծխախոտային ապրանքների համար կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, որը 2024 թվականի ավարտին 35 եվրոյին համարժեք...
Աղբյուր` Panorama.am
11:29
Վեց մարզերի ճանապարհներին առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ստեփանծմինդա-Լարս մայրուղու մի հատվածում սկսվել են ձնամաքրման աշխատանքները
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական մայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածում, որը տանում է դեպի Ռուսաստանին սահմանակից Կազբեգիի շրջան,...
Աղբյուր` Panorama.am
11:20
ԱԺ-ն ընդունեց «կարմիր գծերի» մասին մի շարք այլ օրենքներ
Խորհրդարանում քվեարկություններ են։ Կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱՀԿ-ն արձանագրում է COVID-19-ից ռեկորդային մահացություն
Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսից ռեկորդային մահացություն՝ 93 հազար։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
11:10
20.01.2021. Կորոնավիրուսի 309 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Առողջացել է 357 հիվանդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախում այսօր որոնողական աշխատանքներ իրականացնել
Թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում նախօրեին 5 ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}