Քաղաքական 11:10 02/12/2020 Հայաստան

Հեղինե Բիշարյանը դիմում է ԱԱԾ-ին. Պարզեք, ով է ՕԵԿ-ի անունից կեղծ լուրեր տարածում

«Իհարկե, կեղծ տեղեկատվություն է։ Մենք նման էլեկտրոնային փոստ չունենք»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։

Վերջինը չգիտի, թե ով է կանգնած դրա հետևում, ինչ նպատակ է հետապնդում։

«Ինչ որ մեկի լկտի ձեռագիրն է։ Տարածված տեղեկատվությունը կեղծ է, բացարձակապես կապ չունի ճշմարտության հետ։ Ես հենց հիմա զբաղվելու եմ դրանով, գրելու եմ ԱԱԾ-ին նամակ՝ մի հատ հասկանան, ով է օգտագործում այդ հասցեն ու թե ինչու է նման լուրեր տարածում»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր Panorama.am-ի խմբագրության էլ փոստին [email protected] հասցեից ստացվել է հաղորդագրություն՝ «ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի ուղերձը» վերնագրով, որտեղ մասնավորապես ասված է.

«Երեկ հանդիպել եմ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։

Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին»։

«Հայրենիք» կուսակցությունն էլ տարածեց հաղորդագրություն, որտեղ ասված է.

«Լրատվական կայքերում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, և իբր որոշ հարցեր են քննարկվել:

Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել»։

Ավելի ուշ տարածված տեղեկությունը հերքեց նաև Արթուր Բաղդասարյանի մամլո խոսնակ Վահե Թորոսյանը.

«Տեղեկացնում եմ, որ Արթուր Բաղդասարյանի անունից կատարվող հայտարարությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Ավելին Արթուր Բաղդասարյանը չի հայտարարել ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին»։

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց իր անունից տարածված հայտարարությանը.

«Սիրելի Հայրենակiցներ։

Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ, ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։

Թերևս սպասելի էր նաև տարիներ, որ լռությունից հետո մի հարցազրույցը կարող էր նման ալեկոծում առաջացնել։ Կրկնում եմ ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից և իմ դիրքորոշումներն եմ ներկայացրել որպես պետական գործիչ»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:55
Թուրքական բանակի հրետակոծության հետևանքով 3 սիրիացի է զոհվել, որից երկուսը՝ երեխա
Թուրքական բանակի հրետանին շաբաթ օրը հրետակոծել է Սիրիայի հյուսիսում Հալեպից 40 կմ հեռավորության վրա գտնվող Թել Ռիֆաաթ քաղաքը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:40
Երևանում ընթանում է Նիկոլա Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական ավտոերթը
Այս պահին Երևանում ընթանում է Նիկոլա Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական ավտոերթը: Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությանը միացել էն...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ստեփանակերտ է վերադարձել ևս 137 արցախցի.ՌԴ ՊՆ
Արցախի տարածքում մեծանում է այն հանրային նշանակության ճանապարհների երկարությունը, որոնց երկայնքով երթևեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Եռաբլուրում եմ... Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան
Գնդապետ, Արցախի ՊՆ նախկին պաշտոնյա Սենոր Հասրաթյանը գրում է. «Եռաբլուրում եմ... Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանը հունավրի 23-ին հայկական կողմին է փոխանցել զոհավ զինծատռյողի 30 աճյուն:...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ամերիկահայ կառույցների ակնկալիքները Բայդընի վարչակազմից
Ամերիկահայ կառույցները ձևավորում են նոր վարչակազմի հետ աշխատանքային օրակարգը: Այս հարցի շուրջ «Ամերիկայի ձայնը» զրուցել է ամերիկահայ կազմակերպությունների հետ։
Աղբյուր` Panorama.am
20:21
Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը կմեկնարկի հունվարի 25-ից
Զարիֆը կլինի Ադրբեջանում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։
Աղբյուր` Panorama.am
20:00
Բարեկենդան առաջավորաց պահքի
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը  Հայ Առաքելական եկեղեցին նշում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Այս տարի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Երևանի մի շարք հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:42
ԱՀԿ-ն կարծում է, որ կորոնավիրուսը մնում է սառեցված սննդի փաթեթների վրա
Կորոնավիրուսը կարող է մնալ սառեցված սննդի փաթեթների վրա նույնիսկ երկարատև փոխադրման ժամանակ: Այս մասին  հայտնել է Wall Street Journal- ը՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Մանեի՝ 20 րոպեում ստեղծած կտավն աճուրդում կվաճառվի ավելի քան 200 հազար եվրոյով
Ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի աշխատանքներից մեկը, որը նախկինում երբեք չի ցուցադրվել, փետրվարի 26-ին ներկայացվելու է Փարիզում կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մեղրիի ազատ տնտեսական գոտու շուտափույթ գործարկումն այս պահին կմնա ցանկության մակարդակին․ տնտեսագետ
ՀՀ Սյունիքի մարզի հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, նախատեսված է ստեղծել Մեղրիի ազատ տնտեսական գոտի։ Այն նպատակ ուներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
ԱՄՆ-ում քաղաքացին վիճակախաղով մեկ միլիարդ դոլար է շահել
ԱՄՆ-ում քաղաքացին վիճակախաղով մեկ միլիարդ դոլար է շահել։ Հաջողակ «Mega Millions» տոմսը վաճառվել է Միչիգանում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել
Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
19:15
Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում
Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ինչո՞ւ է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հետևանքով մահերի թիվը մեծ
Կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել առողջապահական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:05
2,5 տարի առաջ արդեն գիտեին՝ տալու են Արցախը, ոչ մի պետական դրամաշնորհային միջոցառում չի իրականացվել այնտեղ. մտավորական
«Ես ուզում եմ հարցեր ուղղել այն մարդկանց, ովքեր կուրորեն ընկել են այս զոմբիացված իրավիճակում։ Ես իրենց համարում եմ հայ ազգի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մենք էլ պետք է սկսենք մեր վերջին խելքից, որ դրան հետևենք. Մարտին Վարդազարյան
«Ազգն ու պետությունը ճանաչվում են արեստի ու արվեստագետների միջոցով»,- այսօր ՀՀ-ում առակա խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նախիջևանում գրանցված երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արմեն Չարչյան. Հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ, ժամ առաջ պետք է լինի ներկայիս իշխանության հեռացում
«Այսօր հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ և մեզ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, ոչ մի ուրիշ կառույց դա չի անելու»,-...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մարզական բժիշկը հայտնել է ՝ ինչպես պետք է մարզվեն COVID-19-ով հիվանդները
Կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջությունը վերականգնելը յուրաքանչյուր դեպքում պահանջում է առանձին մոտեցում։ Այս մասին «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Պետք է ծայրահեղական չլինել, գնալ համախմբման ճանապարհով. Երվանդ Երզնկյան
«Մենք իսկապես պետք է խնդրենք, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանից հետո ժամանակավոր կառավարությունը ղեկավարի»,- այսօր մշակույթային...
Աղբյուր` Panorama.am
17:57
ՌԴ-ի տարբեր քաղաքներում ի աջակցություն Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիաներ են
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ընթանում են բողոքի ակցիաներ ի աջակցություն ընդդիմադիր գործիչ ձերբակալված  Ալեքսեյ Նավալնու։ Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէ «Ռոմայի» մեկնարկային կազմում
Ներկայացվել է «Ռոմայի» մեկնարկային կազմը «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում: Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
17:40
Այս ցեղասպանության հատուցումը պետք է լինի գործող իշխանությունների լիակատար հեռացումը. Դեմոյան
«Ներկա իշխանությունը բոլոր խնդիրներից խոսում է՝ նախկինների մասին առասպելներ պատմելով ու մանիպուլացնելով հասարակությանը»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:29
Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
17:14
Նախկինների վերադարձի մասին միֆը հօդս ցնդեց Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալով. Իշխանյան
«Պատերազմը սկսելու առաջին ահազանգը Յուրի Խաչատուրովի դեմ գործ հարուցելն է։ Կարծում եմ՝ պատերազմն այդ օրվանից սկսվեց»,- ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը համոզվել է, որ փողոցի միջոցով չեն կարող հասնել այս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
16:51
Եկեք ու այդ վակուումը լրացրեք. Սայաթ Շիրինյանը՝ մշակութային գործիչներին
«Մենք այսօր կարևորագույն մի խնդիր ունենք. զոհվածների ծնողները միայնակ են պայքարում՝ մարդկանց իրենցից հեռացնելով, բայց նրանք պետք է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Իշխանության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ. բժիշկ Գեորգի Պողոսյան
«Մենք գործ ունենք աղանդավորների հետ, որոնց պրակտիկորեն ուղղել հնարավոր չէ»,- հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}