Բրյուսելում ոստիկանությունը դադարեցրել է դիվանագետների ու ԵԽ պատգամավորի մասնակցությամբ «սեքս-փարթին»
Ուրբաթ երեկոյան Բրյուսել քաղաքի կենտրոնում ոստիկանության աշխատակիցները դադարեցրել են արգելափակման ժամանակ իրականացված «սեքս-երեկույթը»՝ 25 ներկաների մասնակցությամբ, որոնցից մեկը Եվրախորհրդարանի անդամ է եղել, եղել են դիվանագետներ։ Այս մասին գրում է Brussels Times-ը։
Խնջույքը տեղի է ունեցել Բրյուսելի կենտրոնում։ 25 ներկաները, որոնց մեծ մասը տղամարդիկ են եղել, բոլորը տուգանվել են, քանի որ խախտել են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։
Ենթադրվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորը փախուստի է դիմել, սակայն ոստիկանությունը նրան բռնել ու հարցաքննել է։
Բացի այդ, դեպքի վայրում հայտնաբերել են նաև թմրանյութեր:
Euronews-ի հաղորդմամբ, Եվրախորհրդարանի պատգամավորը եղել է հունգարացի Ժոզեֆ Ժայերը, որն ընդունել է՝ մասնակից է եղել ապօրինի հավաքին։ Վերջինս հրաժարական է ներկայացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին