ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ-ները քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը
Դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը:
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. ՀԱՊԿ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունելու արդար աշխարհակարգի ձևավորման վերաբերյալ
- Լավրովը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ վերաբերյալ հայտարարության իրագործումը