Կասկածում եմ, որ ինչ-որ ժամանակ ԳՇ պետն ասել է՝ պետք է դադարեցնել պատերազմը. Խաչատրյան
«Կասկածում եմ, որ ինչ-որ ժամանակ ԶՈւ ԳՇ պետն ասել է, որ պետք է դադարեցնել պատերազմը, այն էլ 4-րդ օրը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Օնիկ Գասպարյանը հենց 4-րդ օրն ասել է, որ պետք է օր առաջ կանգնեցնել պատերազմը, որովհետև չենք կարող դիմակայել:
Պատգամավորի խոսքով, դա կարծիքներից մեկն է, բայց պետք է հաշվի առնել բոլոր կարծիքները.
«ԳՇ պետն ասում էր, մի շարք գեներալներ այլ բան էին ասում, պաշտպանության նախարարն այլ բան էր ասում: Ես չգիտեմ՝ ԳՇ պետը նման բան ասե՞լ է, թե՞ չէ, ես նաև կասկածում եմ դրան»։
Հարցին՝ այսինքն՝ ԳՇ պետը կե՞ղծ հայտարարություն է արել, Խաչատրյանն ասաց՝ չգիտի, կասկածում է:
Դիտարկմանը, թե դեռևս հունիսին ԶՈւ ԳՇ պետն է նշել, որ պետք է խուսափել պատերազմից, պատգամավորն արձագանքեց.
«Դուք պատկերացնու՞մ եք՝ այդքան ռեսուրս ունենալով՝ հանձնվեինք, և այս նույն հողերը տայինք, ինչ կստացվեր: Մինչև վերջ կռվել ենք, դուք հիմա մեղադրում եք դավաճանության մեջ, բա որ չկռվեինք, հիմա ինչ կանեիք»:
Ավելի ուշ, անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը, իրավապաշտպան Երվան Վարոսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով. «Օնիկ Գասպարյան, ձեզ հարցնող կա...»։
Հարակից հրապարակումներ`
- Ուղղակի ամոթ է, ստացվում է, որ պարտությունը որբ է. պատգամավորը՝ իմքայլական նավակը լքած գործընկերներին
- ԶՈՒ ԳՇ պետը պատմել է պատերազմին նախորդած ու դրա ընթացքում իր հայտարարությունների մասին