Ով այսօր խիզախություն ունի ասելու, որ կարող է այս վիճակում կառավարել երկիրը՝ հարգանքի է արժանի. Ա. Սարգսյան
«Ես ոչ միայն գիտեմ, թե ինչ ճանապարհ է անցել Վազգեն Մանուկյանը, այլև մենք միասին ընդդիմություն ենք եղել, 1996 թ-ի նախագահական ընտրություններում նախագահի 5 թեկնածուներս հենց իրեն ընտրեցինք միասնական թեկնածու։ Ես կարող եմ միայն մի բան ասել, մարդն, ով այսօր խիզախություն ունի ասելու, որ կարող է այս վիճակում գալ և կառավարել երկիրը՝ արդեն իսկ հարգանքի է արժանի։
Ես կարծում եմ, որ նա շատ սառը դատել է, վերլուծել է բոլոր հնարավորությունները և գտել, որ կարող է համապատասխան թիմ, կառավարության կազմ ձևավորի՝ ճգնաժամից դուրս գալու համար»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառանալով 16 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրելուն։
Նա ընդգծել է, որ խնդիրները շատ են ու բարդ, սակայն առաջին հերթին պետք է կարողանալ հոռետեսական տրամադրույթյունները փոխել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Իվետա Տոնոյան. Վազգեն Մանուկյանի թեկնածության հարցում ունեցել ենք բացարձակ կոնսենսուս
- Խնդրենք՝ իրենց տխմար քննադատություններով բարձրացնեն Վազգեն Մանուկյանի վարկանիշը. Արթուր Ղազինյան
- Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ. Վանեցյան