Ֆրանսիական ընկերությունը Արցախի փրկարար ծառայությանը 6 ավտոմեքենա կնվիրի
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հանրապետությունում գործող «Celise care» հասարակական կազմակերպության տնօրեն Ժան Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 կամազ և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:
ԱԻ ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավար պարոն Մեսսաժերին ցուցաբերած աջակցության, հետպատերազմյան այս դժվար օրերին ծառայությանն օգնելու համար:
Կարեն Սարգսյանը նաև նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի տարիների բարեկամության հիմքում միշտ եղել է մարդասիրության խորհուրդը:
Ժան Լուի Մեսսաժերն իր հերթին նշել է, որ հաճելի է համագործակցել մի գերատեսչության հետ, որը հատկապես այս օրերին ամբողջ ներուժով լծված է բնակչությանն օգնելու գործին:
Նա նաև հետաքրքրվել է թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը, հնարավորության սահմաններում աջակցելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ վերջիններս շրջայց կատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում տեսնեն պատերազմի թողած վնասները»,-ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները