Մահացել է Դմիտրի Ադբաշյանը
Կյանքից հեռացել է վաստակաշատ ավիատոր, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը։ Նա 82 տարեկան էր։
Դմիտրի Ադբաշյանի ֆեյսբուքյան էջում նրա ընկերները, տարբեր օգատատերեր իրենց ցավակցությունն են հայտնում ընտանիքին:
«Մեծ Հայի, Վաստակավոր ավիատորի սիրտը չդիմացավ... Ափսոս... Ցավում ու ցավակցում եմ»,- գրել է օգտատերերից մեկը:
Դմիտրի Ադբաշյանը եղել է նաև Լեռային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ: 2015-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Ադբաշյանին պարգևատրել էր «Երախտագիտություն» մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ