Առաջին մարդը Մարսի վրա ոտք կդնի չորս կամ վեց տարի հետո
Առաջին մարդը Մարս մոլորակի վրա ոտք կդնի վեց տարի, կամ նույնիսկ չորս տարի անց: Այս մասին հայտարարել է միլիարդատեր գործարար Իլոն Մասքը Գերմանիայում անցկացված մի միջոցառման ժամանակ: Նրա SpaceX անվամբ հրթիռներ արտադրող ընկերությունն անցյալ ամիս չորս տիեզերագնացներ ուղարկեց դեպի Տիեզերական միջազգային կայան, ինչը ՆԱՍԱ-ի կողմից մասնավոր տիեզերանավով դեպի կայան իրականացված առաջին թռիչքն էր: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Իլոն Մասքը, որը նաև էլեկտրական ավտոմեքենաների ու մարտկոցների «Տեսլա» ընկերության գործադիր տնօրենն է, Բեռլինում անցկացված միջոցառման ժամանակ արժանացավ «Աքսել Շպրինգերի» անվան մրցանակին, որը տրվում է հիմնականում նորարարությունների բնագավառում աչքի ընկած անձանց:
2019 թվականին «Տեսլա»-ն հայտարարել է Բեռլինի մոտակայքում գտնվող Գրունհայդե քաղաքում Գիգագործարան կառուցելու ծրագրի մասին: Գործարանի շինհրապարակ Մասքը հաճախ է կատարում այցեր:
«Տեսլա»-ն երկու գիգագորածան ունի կառուցած ԱՄՆ-ում և մեկը` Չինաստանի Շանհայ քաղաքում:
Դեպի Մարս թռիչքները կիրականացվեն երկու տարվա ընդմիջումներով, պայմանավորված այն հանգամանքով, որ Երկիրն ու Մարսը երկու տարին մեկ անգամ են հայտնվում միջմոլորակային թռիչքների համար հարմար դիրքերում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ