Իրավապաշտպանը՝ Արարատ Միրզոյանի մասին. Ինչ-որ առումով տուժողը նաև դրդիչ է
Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«ԱԱԾ-ի անունից հրապարակված երեկվա աղմկահարույց տեսանյութը բուռն վեճեր առաջացրեց մասնագիտական շրջանակներում։ Մասնագետների մի մասն այն համարում է հնդկական, իսկ մյուս մասը՝ գերմանական կինոյի ժանրային դրսևորում։
Անկախ այս վեճերից՝ մի բան պարզ է. բողոք ունենալու դեպքում պետական շենքեր անարգել ներխուժելու իրավունքի մասին ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ներշնչել են հենց այս ազգադավ իշխանությունների ներկայացուցիչները։ Օրինակ՝ գործով տուժող հենց նույն Ա.Միրզոյանը (տե՛ս, օրինակ, 2018թ. ապրիլի 17-ի նրա խոսքը)։ Այսինքն՝ ինչ-որ առումով տուժողը նաև դրդիչ է։
ՀԳ. Զանգվածային անկարգություններն անթույլատրելի են։
ՀՀԳ. Տուժող-դրդիչին՝ առողջություն ու ամբողջական վերականգնում։
ՀՀՀԳ. »։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով
- Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԱԾ-ին. Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավորն ե՞ք
- Ռ. Քոչարյանի գրասենյակ. ԱԱԾ ֆունկցիաներն անհրաժեշտ են դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում
- ԱԱԾ-ում եկել են եզրակացության. ԱԺ դիմաց բողոքի ակցիան Արցախ պատերազմի ելքով չէր պայմանավորված
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց