Հասարակություն 14:30 03/12/2020 Հայաստան

«ԱրմենՏել»-ից՝ «Տելեկոմ Արմենիա». «Շատ կարևորում եմ մեր հայկական լինելու փաստը»

Հոկտեմբերի 29-ին վերջնականացվել է ՎԵՈՆ խմբի և «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը, որի համաձայն  Վեոն Արմենիա ՓԲԸ-ն անցնում է «Թիմ» ՍՊԸ-ին:  «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) 100  տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ-ում հիմնադրված և գրանցված «Թիմ» ՍՊԸ-ին: Այս մեկ ամսվա ընթացքում «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն արդեն  հասցրել է փոխել իր իրավաբանական անվանումը և դառնալ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ: Beeline ապրանքանիշը, ըստ պայմանավորվածութան, դեռ կպահպանվի որոշ ժամանակ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ սեփականատեր «Թիմ» ՍՊԸ համասեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները:

Լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսանդր Եսայանն ասաց, որ արդեն ունեն ամբողջությամբ հայկական  ընկերություն՝ «ԱրմենՏել»-ից փոխվելով «Տելեկոմ Արմենիայի», Հայաստանում գործող խոշոր  4 օպերատորներից միակն է, որն ամբողջությամբ հայկական է:
«Շատ կարևորում եմ մեր հայկական լինելու փաստը, քանի որ շահույթները մնալու են երկրում, ոչ թե դուրս են գալու երկրից ինչպես եղել է նախկինում»,- ասաց Հայկ Եսայանը:

Գործարքն արվել է Ամերիաբանկի ֆինանսավորման շնորհիվ:

«Գործարքն ամբողջությամբ ֆինանսավորել է Ամերիաբանկը: Այս պահի դրությամբ երկրորդ վերաֆինանսավորում ենք իրականացրել մասնակի, կատարվել է  Արդշինբանկի միջոցներով: Այս պահին գործարքին մասնակցում է երկու բանկ: Քննարկում ենք իրականացնում նաև այլ ֆինանսական հաստատություններից ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ: Մեզ անհրաժեշտ են և վարկային տոկոսների իջեցման, նաև նոր ներդրումներ իրականացնելու համար»,- մանրամասներ ներկայացրեց Հայկ Եսայանը:

Նա նշեց, որ դրսի ֆինանսական հաստատությունները հետաքրքրված են իրենց վերաֆինանսավորելու հարցում, ուղղակի այդ դեպքում գործընթացը երկար է տվում, քանի որ իրենց չեն ճանաչում, երկիրը չեն ճանաչում:

Ալեքսանդր Եսայանն ասաց, որ «Թիմ» ընկերության աշխատակիցները միացել են «Վեոն» ընկերության աշխատակիցներին, այսինքն՝ ունենք նոր թիմ, որը զբաղվելու է հենց Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացմամբ:
«Այսօր Հայաստանը բավականին զարգացած է հեռահաղորդակցության ոլորտում, այն քայլեր, որոնք մենք հիմա նախապատրաստում ենք, ամբողջությամբ միտված են  լինելու հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը, ունենալու ենք նոր ծրագրեր, լուծումներ»,- նշեց նա:
Հայկ Եսայանի խոսքով, առաջիկայում բաժանորդները կստանան լիովին նոր առաջարկներ և ծառայություններ,  նոր ցանց են կառուցելու, շուրջ 3 ամսից Երևանում կունենան նոր օպտիկական  ցանց: Փոփոխությունների հիմքում լինելու է New Generation Network (NGN) տեխնոլոգիայով կառուցված ցանց: Ըստ նրա, կառուցում են այնպիսի ցանց, որն ապագայում վերազինելն ավելի հեշտ կլինի:

Հ. Եսայանն ասաց, որ իրենք զարգացնելու են նաև տրանզիտի ուղղությանը, որը Բիլայնը չի ունեցել և այս ուղղութամբ արդեն աշխատանքներ կատարվել են:

Նա կարծում է, որ 2-3 տարում Հայաստանում առաջատար ինտերնետ մատակարարներից մեկը կլինի հենց իրենց ընկերությունը:

Խոսելով ներդրումների մասին՝ Հ. Եսայանն ասաց, որ 3-5 տարվա ներդրումային պլանը նախատեսել են մոտ 40-60 միլիոն դոլար հենց ցանցի կառուցման մեջ:

Հայկ և Ալեքսանդր Եսայանների ներկայացմամբ, ընկերությունը նոր ուղղություններ է զարգացնելու:

«Թիմ ընկերությունը ստեղծելու է փոքր ընկերություններ, որոնք զբաղվելու են IT տարբեր ուղղություններով», - ասաց Հայկ Եսայանը:

Ինչ վերաբերում է  սակագնային քաղաքականությանը, նա նշեց, որ այս որոտն այն ոլորտներից է, որտեղ սակագներն իջնում են. ծառայությունների ծավալն ավելանում են, մարդիկ ավելի շատ ծառայություններ են ստանում վաղը, քան այսօր նույն արժեքով:

Նրանք հայտնեցին, որ առաջիկա 3 տարում  800 նոր աշխատատեղ են ստեղծելու: Վեոն ընկերությունն ունեցել է 1700 աշխատակից, այժմ արդեն ընկերությունն ունի 1900 աշխատակից: Թիմ ընկերության 480 աշխատակիցը միացել են նրանց: Հայկ Եսայանի կարծիքով, հենց Վեոն-ում կլինի 2000 աշխատակից, իսկ Թիմ խմբի մեջ, ինչպես արդեն նշվեց, տարբեր ընկերություններ են  ստեղծվելու, միասին առաջիկա 2-3 տարում կունենան 2500-ից ավելի աշխատող:

«Մի շարք ծառայություններ Վեոն ընկերությունը ստացել էր արտերկրում գործող ընկերություններից: Այդ ամեն ինչը փորձելու ենք բերել Հայաստան ու մեր ներքին ռեսուրսներով անել՝ և ֆինանսապես լավ կլինի մեզ համար, նաև աշխատաշուկայի և աշխատատեղերի առումով»,- ասաց Հ. Եսայանը:

5 G-ի ներդման մասին հարցին ի պատասխան նա առաջարկեց 5 տարի մոռանալ դրա մասին:

«Եթե որևէ օպերատոր սկսի 5G  վերահեռարձակել, որևէ կոմերցիոն նպատակ չի կարող ունենալ, միայն պիառային, քանի որ  այսօր մեր երկրում մեր տնտեսավարողները դրա կարիքը չունեն: Դա առաջին հերթին ինդուստրիալ  նշանակության ցանց է: Նվազագույնը 5 տարի դրա կարիքը չունենք: 4G և 4G+-ը բավարար են մեր հասարակությանը որակյալ ծառայությունների տրամադրման համար»,- նշեց Հ. Եսայանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}