Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդտը կնշանակվի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդտը կնշանակվի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հինգշաբթի օրը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի բացման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման:
«Ուրախ եմ, որ ամեն ինչ պատրաստ է նոր ղեկավարների նշանակման համար: Գլխավոր քարտուղար՝ Հելգա Շմիդտ, Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն՝ Մատեո Մեկաչի, ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ՝ Թերեզա Ռիբեյրո, ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատար՝ Կայրաթ Աբդրախմանով»,- ասել է Ռաման:
«Բոլորիդ կոչ եմ անում օգնել նրանց կատարել իրենց մանդատներն առաջիկա երեք տարիների ընթացքում»,- ավելացրել է նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ