Սամվել Խալաթյանը՝ լոռեցի երիտասարդներին. Ձեր հայրանունն ի՞նչ է
Լոռեցի դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան Սամվել Խալաթյանը դիմել է մարզի երիտասարդներին ու ուսանողներին.
«ԼՈՌՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ,
Էս երկիրը ձերը չէ՞… Մինչև ե՞րբ պիտի ֆեյսբուքյան հարթակում մարտնչող մնաք: Գոնե մի 10-15 հոգով հավաքվեք Վանաձորի հրապարակում, մի եռագույն դրոշ պարզեք, խաղաղ ցույցով ձեր ֆեյսբուքյան կարծիքն այնտեղ ասեք:
Դուք վախենո՞ւմ եք… Ձեր հայրերը չվախեցան աշխարհի հզորագույն երկրի` ԽՍՀՄ-ի դեմ դուրս գալուց, 26 կոմիսարների անվան պուրակը Արցախ կոչեցին և օր ու գիշեր իրենց ձայնն էին միացնում համայն հայ ժողովրդի պահանջին: Գուցե ձեր հայրե՞րը չէին, ձեր հայրանունն ի՞նչ է…»։