Քաղաքական 20:52 03/12/2020 Հայաստան

Վազգեն Մանուկյանի վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին լուրն ակտիվորեն լուսաբանվել է ռուսական ԶԼՄ-ների կողմից

«Հայրենիքի փրկության շարժումը» այսօր հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը՝ Վազգեն Մանուկյան: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր.

«Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն»:

Ի դեպ,  լուրն ակտիվորեն լուսաբանվել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների կողմից։

Այսպես՝

РИА Ноости-ն մեջբերել է Արթուր Վանեցյանի հարցազրույցից մի հատված, այնուհետև ներկայացրել Վազգեն Մանուկյանի քաղաքական ուղին՝ նշելով, որ զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, 1996 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին և Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել արդյունքները կեղծելու մեջ:

«TVC» հեռուստաալիքը նշում է, որ «Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները որոշել են միավորվել և «Հայրենիքի փրկության խորհուրդ» ձևավորել, որը երկիրը կնախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նպատակներից մեկն է հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Ընդ որում, ընդդիմության միակ թեկնածուն դարձել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Եթե այդ փոփոխությունը կայանա, ապա «Փրկության խորհուրդը» չի ձգտի հասնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի չեղարկմանը»:

vedomosti.ru-ն տարածել է «Հայրենիքի փրկության շարժման» հաղորդագրությունը, մի փոքր հատված մեջբերել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցից և վերջում նշել, որ Վազգեն Մանուկյանը կանգնած է եղել ԼՂ անկախության պայքարի ակունքներում, զբաղվել է հասարակակա-քաղաքական ակտիվ գործունեությամբ:

«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ 2020 թվականին հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից հետո Մանուկյանը կոչ արեց կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին: Պարբերականը մեջբերում է նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, ով հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը մտադիր չէ չեղարկել ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հայտարարությունը, եթե հասնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

«Մենք չենք հայտարարել, որ կչեղարկենք հայտարարությունը»,- ասել է Վանեցյանը: Նա հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանն «ունի փորձ և գիտելիքներ, որպեսզի Հայաստանը ներկայացնի բանակցային սեղանի շուրջ եւ խնդիրներ լուծի, որոնց այսօր բախվել ենք»։

gazeta.ru-ն նույնպես անդրադարձել է Վազգեն մանուկյանի գործունեությանը և նշել, որ նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո երկրում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

tass.ru-ն էլ հավելել է, որ Հայաստանի ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ոչ միայն պատերազմում պարտության համար, այլ նաև երկրի սոցիալական և տնտեսական խնդիրների համար:

«ՆՏՎ»-ի փոխանցմամբ էլ ՝ «Հայաստանի ընդդիմությունն առաջադրել է վարչապետի իր թեկնածուին: Նա Վազգեն Մանուկյանն է՝ երկրի առաջին վարչապետը եւ նախկին պաշտպանության նախարարը: Երևանի, Բաքվի  և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրից հետո Հայաստանում մասշտաբային բողոքի ակցիաներ սկսվեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլը բնակիչներն ընդունեցին որպես դավաճանություն: Այժմ երկրում ռազմական դրություն է գործում, որը չեն չեղարկել՝ չնայած նրան, որ մարտական գործողություններն ավարտվել են: Այդ պատճառով պաշտոնապես վարչապետին փոխելն անհնար է:

Սակայն ընդդիմությունը մտադիր չէ կանգ առնել, իսկ առաջիկա հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Ինչպես ակնկալվում է, ելույթ կունենա Վազգեն Մանուկյանը և կներկայացնի ընդդիմության ծրագիրը: Քաղաքական գործիչը հակամարտության թեժ փուլում քննադատում էր Փաշինյանի կառավարությունն ու պահանջում նրա հրաժարականը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման հարցերին
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լիբիան, Սիրիան, Ուկրաինան, իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 35,24%-ը
Վրաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 211 839 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:09
ԱՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:08
Գնաճը Հայաստանում շարունակվում է. Որքա՞ն է թանկացել է կաթնամթերքը, պանիրը, ձուն, բանջարեղենն ու բենզինը
Գնաճը Հայաստանում շարունակում է արագանալ: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ երկրում 12-ամսյա գնաճը կազմել է 9.6%։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
20:04
ՔՊ-ն որոշել է ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը
ՔՊ-ն որոշել է ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակ համայնքի մոտ շուրջ 8 կմ հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
19:54
Ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն․ ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից հայ խաղաղ բնակչի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Հետազոտությունները հաստատել են Ախթալա և Ալավերդի համայնքներում ծանր մետաղների բարձր պարունակությունը
Հրապարակվել են Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ի՝ Հայաստանի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
19:37
Մեզ չեն սպանի, երբ ուժեղ լինենք․ Մետաքսե Հակոբյան
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետքասե Հակոբյանը գրում է․ «ադրբեջանը և ադրբեջանցի ցեղատեսակը ամեն օր ապացուցում է իր «խաղաղասեր» լինելը՝...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ռուսաստանում «ՕՄԻԿՐՈՆ» շտամը դեռ չի հայտնաբերվել. Մուրաշկո
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ Ռուսաստանում դեռևս չի հայտնաբերվել «Օմիկրոն»  կորոնավիրուսի նոր...
Աղբյուր` Panorama.am
19:21
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են երկու և ավելի անձանց...
Աղբյուր` Panorama.am
19:13
Քաղաքական իմպոտենտների իշխանությունը տրվել է հովերի՝ «Ով էշ՝ ես փալան» կարգախոսով. Լևոն Նազարյան
«Պետք է փաստել, որ մեր իրականության մեջ տեղի է ունեցել ֆունկցիոնալ ինվերսիա, երբ քաղաքական իմպոտենտների իշխանությունը, չկարողանալով...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ուժի կիրառմամբ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող հիմք հանդիսանալ խնդրի լուծման համար․ Միրզոյան
ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:55
Արցախում կայացել է ԱՀ ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը
Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը,  ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին․ ԱՀ ՄԻՊ
Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որից հետո Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
18:36
36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
18:26
«Ռոստելեկոմ»-ը մեկ ամսավճարի 30%-ը կուղղի ռոբոտաշինության ուսուցման ծրագրին՝ հիմնելով ռոբոտաշինության լաբորատորիաներ
«Ռոստելեկոմ» ընկերությունը դեկտեմբերի 3-ից հանդես է գալիս «Նվիրի՛ր երազանք» նոր հատուկ առաջարկով, որի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
18:23
Պուտինի և Բայդենի զրույցը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով
ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա բանակցությունների հստակ ամսաթիվը դեռևս չի համաձայնեցվել, աշխատանքները շարունակվում...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ֆրանց Իոսիֆի հողում անհետացել է թերակղզին
«Ռուսական Արկտիկա» ազգային պարկի աշխատակիցները, շրջայց կատարելով Ջոզեֆ Ֆրանցի Երկիր կղզիախմբի ամենամեծ՝ Էվա-Լիվ կղզու մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
18:06
ՌԴ ԱԳ նախարարությունը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին. «Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն չունի»
ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլան»-ի մասին հայտարարությունը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արդյո՞ք հայտնաբերվել են Սուրբ Մինաս եկեղեցու վրա հարձակված գանձագողերը․Կարո Փայլանը՝ թուրք նախարարին
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը...
Աղբյուր` Panorama.am
17:52
Կարող ենք փաստել, որ կովիդը գնեց մեքենա Ալեն Սիմոնյանի համար. Հայկ Մամիջանյան
«Ալեն Սիմոնյանի ելույթից հետո ես վերջապես հասկացա, թե  Perfekt TV-ի վերնագրերը ով է գրում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը՝ օպերայի և բալետի թատրոնում
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Fitch Ratings»-ն իջեցրել է Թուրքիայի տնտեսական վարկանիշը
Ամերիկյան «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը։ «Էրմենիհաբեր»-ը գրում է՝...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մահացել է ժողովրդական արտիստ Նինա Ուրգանտը
Սանկտ Պետերբուրգում 93 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Նինա Ուրգանտը։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինստագրամի զոհերը. 27-ամյա երիտասարդին առևանգելու գործի նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
16:56
ԿԲ. Մեկ շաբաթում ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 129 մլն դոլար
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ներբանկային շուկայում ...
Աղբյուր` Panorama.am
16:48
ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է
«Երկխոսության գնալ բռնատիրական իշխանության հետ, նշանակում է կորցնել մեր ազգային դեմքը, մեր եսը, մեր որպիսությունը»:
Աղբյուր` Panorama.am
16:36
Ժողովո՛ւրդ, շատ զգույշ եղեք, որովհետև թուրքն արդեն ձեր ննջարանների դռան առաջ է. Տիգրան Չոբանյան
«Մինչև 2021 թ. նոյեմբերի 14-ը ներառյալ Նիկոլի համար ստեղծվել էր պատկեր, որ նրան հաջողվել է վերջնականապես փալաս դարձնել Հայոց ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}