Հասարակություն 10:46 04/12/2020 Հայաստան

Արավուսի հերոս տղաները շարունակում են միայնակ պաշտպանել Թուրուսի խութը

«ԼԱՍՏ» լրատվականը գրում է. 

«Արավուսի հերոս տղաները շարունակում են միայնակ պաշտպանել Թուրուսի խութը և պահանջում կամավորականների, ինչպես և սահմանից նահանջած հայոց բանակայինների անհապաղ օգնությունը:

Քիչ առաջ հեռախոսազանգ ստացանք Տեղ համայնքի Արավուս գյուղից. այդ բնակավայրի երախտավորներից մեկն էր՝ Նուրուշ  Ջհանգիրյանը, ով տեղեկացրեց Ադրբեջանի անմիջական սահմանին գտնվող Արավուս գյուղի շուրջ վերջին երկու օրը տեղի ունեցող դրամատիկ զարգացումների մասին:

Զրույցից հետո մեզ հաջողվեց կապ հաստատել Արավուս փոքրիկ գյուղի հերոսական ջոկատի հրամանատար Արգամ Հովսեփյանի հետ: Այդ ջոկատն է, որ վերջին երկու օրում հայտնվել է Տեղ համայնքի արեւելյան սահմանում տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում:

Ըստ Արգամ Հովսեփյանի՝ դեռևս մի քանի օր առաջ մեր կորպուսի ինչ-որ գնդապետ եկել և հանձնարարել է, որ զբաղեցրած դիրքերից 750 մ հետ նահանջենք:

-Ես հրաժարվել եմ կատարել գնդապետի հրամանը՝ պարզաբանելով նրան, որ նման նահանջից հետո Արավուս գյուղում բնակվելն այլեւս ռիսկային կդառնա, -ասաց Արգամ Հովսեփյանը:

-Այդ խոսակցությունից հետո բանակային ստորաբաժանումը հետ է նահանջել՝ Թուրուսի խութ ռազմավարական մեծ նշանակության դիրքը թողնելով միայն մեզ:

Որպեսզի հասկանալի լինի Թուրուսի խութի ռազմավարական նշանակությունը՝ միայն մի բան է շեշտում Արգամ Հովսեփյանը՝ «Եթե թուրքը զբաղեցնի այդ բարձունքը, ապա ամբողջ Գորիսի տարածաշրջանը կհայտնվի նրա աչքի առաջ եւ խոցելի կդառնա»:

Ի դեպ, ինչպես հավատացնում է Արգամ Հովսեփյանը, ազերի զինվորականների մի ստորաբաժանում է եկել եւ բնավորվել Թուրուսի խութից մոտ մեկ կմ հեռավորությամբ գտնվող երբեմնի ադրբեջանաբնակ Ջաղազուր սահմանային գյուղում:

-Դեկտեմբերի 2-ին և 3-ին 25 ազերի զինվոր սպիտակ դրոշով մոտեցել են մեր դիրքերին, ընդ որում՝ նրանց առաջնորդող գնդապետը՝ առանց զենքի, մնացածը զինված:

-Պատմում է Արգամ Հովսեփյանը:

-Ինքս  (առանց զենքի)՝ հինգ զինվորականի հետ (զինված), ընդառաջ եմ գնացել ադրբեջանցիներին: Երկուստեք ներկայանալուց հետո գնդապետն առաջարկել է  մեզ՝ հեռանալ դիրքից՝ պնդելով, թե դա Ադրբեջանի  տարածք է: Հետագա մեր զրույցը տեղի է ունեցել 1974 թվականի մի քարտեզի շուրջ: Եվ ես կարողացել եմ համոզել նրան, որ Թուրուսի խութի արեւելյան կողմը մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, իսկ արեւմտյան կողմը՝ Ադրբեջանի: Այդ պահին, սակայն, մեզ է մոտեցել  ադրբեջանցի մեկ այլ սպա եւ իր գործընկերոջը հակառակը համոզել: Մի խոսքով՝ մենք ընդհանուր եզրակացության չենք եկել, եւ գնդապետը հայտարարել է՝ «Հիմա մենք վերադառնում ենք Ջաղազուր, վաղը նորից  մոտենալու ենք ձեզ, իսկ դուք պետք է այդ դիրքը զիջեք մեզ», այդպես էլ բաժանվել ենք իրարից: Այնպես որ՝ վաղը նորից ադրբեջանցի զինյալները բարձրանալու են Թուրուսի խութ:

Ըստ Արգամ Հովսեփյանի՝ «Ազերի գնդապետը փորձում էր համոզել իր ճշմարտացիության մեջ, իսկ  ես նրան հիշեցրի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի սեւ գիշերը ստորագրած հայտարարության 1-ին կետի հայտնի դրույթը. «Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»։ Բայց դա էլ իրավիճակը չփոխեց, քանզի նրանք էլ յուրովի (իրենց օգտին) են մեկնաբանում հայտարարությունը:

Եվ ուրեմն՝ վաղը՝ դեկտեմբերի 4-ին, մենք նորից ստիպված ենք լինելու հանդիպել Ջաղազուր գյուղում այլեւս հանգրվանած ադրբեջանցի «սպիտակ դրոշակավորներին»: Նրանք ուզում են ամեն գնով Թուրուսի խութի գագաթին բարձրացնել Ադրբեջանի պետական դրոշը:

Թե վաղը  ինչ զարգացումներ տեղի կունենան Թուրուսի խութի շուրջ՝ դժվարանում ենք ասել:
Իսկ ի՞նչ ենք մենք ուզում. այդ հարցին Արգամ Հովսեփյանը եւ բոլոր արավուսցիները հստակ պատասխան ունեն՝ ոչ մի պարագայում չնահանջել այդ դիրքից, այլապես Արավուս (եւ ոչ միայն) գյուղի հետագա գոյությունը հարցականի տակ կդրվի:

Ու, որքան էլ տարօրինակ է, Արավուս գյուղի շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումների մասին տեղյակ են բոլոր իշխանավորները՝ ներքեւից վերեւ: Ոմանք հուզական հաղորոդումներ են տարածում՝ աղավաղելով փաստերը, ոմանք էլ կույր եւ խուլ են ձեւանում: Այն էլ՝ Սյունիքի արեւելյան սահմաններին սպառնացող կոնկրետ վտանգի ժամին:

- Արավուսի հերոս տղաները շարունակում են միայնակ պաշտպանել Թուրուսի խութը եւ պահանջում կամավորականների, ինչպես եւ սահմանից նահանջած հայոց բանակայինների անհապաղ օգնությունը,- մեր զրույցն այսպես ամփոփեց Արավուս գյուղի վարչական ղեկավար, Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմի վետերան Արգամ Հովսեփյանը:

Հ.Գ.
Արավուս գյուղի  սահմանագլխին տեղի ունեցածը կարող է կրկնվել նաև Սյունիք-Ադրբեջան սահմանագծի մյուս հատվածներում ևս, ինչից պետք է շտապ եզրակացություն անի եւ վճռական քայլեր ձեռնարկի հայկական կողմը:

Ամենակարեւորը՝ թուրքի սպիտակ դրոշին երբեք չպետք է հավատալ, նրա սպիտակ դրոշից անգամ արյուն է ծորում…

Մեկ անգամ ևս վերհիշենք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների  2020 թվականի նոյեմբերի 9-ի սեւ գիշերը ստորագրած հայտարարության 1-ին կետի հայտնի դրույթը. «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»։

Հիմա՝ ամենագլխավորը՝ մենք ի վիճակի՞ ենք տեր կանգնել վերոնշյալ խայտառակ փաստաթղթի այն դրույթին, որը շատ թե քիչ նպաստավոր է Հայաստանի համար:

Եվ ամենատարակուսելին ու անհասկանալին՝ մի՞թե մեր բանակայինները ու կամավորականները միևնույն խնդիրը չեն լուծում և միևնույն տեղից չեն ղեկավարվում:

Սամվել Ալեքսանյան»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}