«Նիկոլ, քեզ այս շենքից դուրս ենք շպրտելու որպես դավաճանի». Ակցիա՝ կառավարության դիմաց
«Դավաճանը պետք է հեռանա: Երկրի դավաճան Նիկոլը նոյեմբերի 10-ին ստորագրեց կապիտուլյացիայի ակտն ու թշնամուն նվիրեց մեր հողերը, մեր Շուշին»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Հանրային վերահսկողություն կենտրոն» ՀԿ ղեկավար Բաբկեն Հարությունյանը:
Նրա խոսքով, այդ դավաճանի՝ ապաշնորհության, մեծամտության, տգիտության պատճառով այսօր 5000 զոհ կա, մոտ 10 հազար վիրավոր, երկիրը տնտեսական մեծ կորուստներ է կրել:
«Այս սրբապիղծը մինչև հիմա չի կարողանում հետ վերադարձնել հայ գերիներին, չի համարձակվում նույնիսկ պատասխանել Ալիևի ստորացումներին: Այդքանից հետո ո՞նց ես դու գնալու մեր երկիրը ներկայացնելու, Արցախի կարգավիճակի շուրջ հետագա բանակցություններին մասնակցելու:
Նիկոլ, դու չես կարողանում նույնիսկ Ալիևի ստորացումներին հեռակա պատասախանել, ո՞նց ես գնալու, նրա դեմը ո՞նց ես նստելու, մեր շահերը ո՞նց ես պաշտպանելու, այ դավաճան»,- ասաց Բ.Հարությունյանը:
Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարությունները, այդ թվում՝ առանց քաղաքացիների հետ քննարկելու Ղարաբաղի հարցում որոշում չի կայացվի:
«Բա ինչի՞ դավաճանեցիր, ո՞վ էր քեզ իրավունք տվել:
Քո ժամանակը հաշված է, Նիկոլ: Արդեն սպառվել է, հիմա քեզ ոչ մեկը ոչ 6 ամիս, ոչ 1 ամիս է տալու: Քո ժամանակը սպառվել է նոյեմբերի 10-ին, երբ ստորագրեցիր կապիտուլյացիոն ակտն առանց քաղաքացիների հետ հաշվի նստելու: Քո ժամանակը սպառված է, քեզ այս շենքից դուրս ենք շպրտելու որպես դավաճանի, երկիրը կապիտուլյացիայի հասցրած ստահակի»,- ասաց Բ.Հարությունյանը:
Այնուհետև ակցիայի մասնակիցներն իրեն ձեռքին պահած Փաշինյանի նկարները գցեցին աղբամանը: Խորհրդանշական ակցիան ավարտվեց «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով:
Հարակից հրապարակումներ`
- «Անդրե, դավաճան», «Նիկոլ, հողատու» գրություններ՝ Լոռու մարզպետի տան դիմաց
- Նիկոլ, դու էլ չես լինելու, բայց քո որոշումների ծանր հետևանքները դեռ շատ ենք զգալու. Տիգրան Աբրահամյան
- Հետապնդե՛ք կապիտուլյացիա ստորագրած, հայրենիքի մի մասը հանձնած, դավաճան Փաշինյան Նիկոլին. ԱՕԿ
- Նիկոլին հեռացնելն այսօր հավասարազոր է Հայրենիքի փրկության հարցին. Արտակ Զաքարյան
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ «Արժանապատվության երթ»
- Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի. Լալա Մնացականյան
- Նիկոլ նրանք են քեզ քշելու ...Գեղամ Մանուկյան
- Ոստիկաններն այնպիսի դեմքերով են «Նիկոլ Դավաճան» վանկարկողներին բերման ենթարկում, ոնց որ հեչ իրենք հայրենիք չեն կորցրել․Տ․Աբրահամյան