Ճգնաժամ բառն անգամ չի համապատասխանում այս իրողությանը, սա դժոխային իրավիճակ է. Արա Հակոբյան
«Նման բան չկա, որ անսպասելի է Նիկոլ Փաշինյանի պարագայում, ինչ ասես կարող է լինել՝ ապապետական, ապազգային, հակահայկական ցանկացած բան նրանից սպասելի է»,-ասուլիսի ժամանակ հայտնեց «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:
Նրա խոսքով, Հայաստանն այսօր ճգնաժամային խնդիրներ ունի տնտեսության մեջ, սոցիալական, առողջապահության ոլորտներում, արտաքին քաղաքականության, անվտանգության և մնացած բոլոր հարեցրում:
Բանախոսը շեշտեց, որ գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չեն կարողանում այդ հարցերի պատասխանը տալ:
«Ճգնաժամ բառն անգամ չի համապատասխանում այն իրողությանը, որ մենք այսօր ունենք, սա դժոխային իրավիճակ է»,- նկատեց բանախոսը և հայտարարեց, որ ժողովուրդը կանգնած է պետությունը կորցնելու իրականաության առաջ:
Արա Հակոբյանի խոսքով, ներկայում հասարակությունը մտածում է՝ արդյո՞ք ապրելու է Հայաստանում, թե այլ տեղ, Հայաստանը, Արցախը լինելո՞ւ են, թե չէ, և արտագաղթի նոր ալիք է ձևավորվել:
Նկատելով, որ 2.5 տարի Նիկոլ Փաշինյանը քանդել է պետությունը, ինչի հետևանքով պետական համակարգը դադարել է գոյություն ունենալուց և վերջում էլ իր անձնական որոշմամբ ստորագրել է կապիտուլացիայի փաստաթուղթը՝ Արա Հակոբյանն ասաց. «Կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյան անունով անձը չի կարող ներկայացնել Հայաստանը, չի կարող ներկայացնել հայությանը»:
Ըստ «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահի, Փաշինյանը, ստորագրելով կապիտութլացիայի փաստաթուղթն, այլևս լեգիտիմ չէ, այդ պատճառով էլ պետք է հեռացվի, իսկ այն անելու համար ընդդիմությունն ընտրել է հանրային ճնշման ճանապարհը:
Արա Հակոբյանի խոսքով, ԱԺ-ի միջոցով Նիկոլ Փաշինյանը կհեռացվի և կընտրվի նոր վարչապետ, որը աշխատելու է սահմանափակ ժամկետում և նրա հիմնական նպատակը լինելու է հասարակության մեջ եղած լարման նվազեցումը, արտաքին գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումը, ինչի միջոցով էլ կփորձեն մեղմել պատերազմի աղետալի արդյունքները:
Բանախոսը հայտնեց, որ պետական կառավարման գործընթացում կներգրավվեն նաև այլ պետական այրեր և փորձագետներ:
«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահի կոչ արեց բոլորին մասնակցել դկտեմբերի 5-ի հանրահավաքին՝ շեշտելով, որ այսօր առաջնային քայլը Փաշինյանին հեռացնելն է, որից հետո կորոշվի հետագա անելիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում